Ոստիկանները մոտ երեք շաբաթ է՝ շրջափակման մեջ են պահում ադրբեջանական Սոյուդլու գյուղը
Ադրբեջանի արևմտյան մասում գտնվող Սոյուդլու գյուղի մուտքն…
Կարդալ ավելինԱդրբեջանի արևմտյան մասում գտնվող Սոյուդլու գյուղի մուտքն…
Կարդալ ավելինՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «Տաշիր Հոռեկա» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում, «Բեկոն Պրոդուկտ»-ի ու «Թամարա Ֆուդ»-ի արտադրամասերում մի շարք խախտումներ է արձանագրել: Ըստ հաղորդագրության՝ «Տաշիր Հոռեկա» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտն ապահովված չի եղել լվացվող և ախտահանող նյութերի՝ սննդամթերքից առանձնացված պահման տարածքներով, • սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված սննդի կառույցների հատակի մի մասը չի պահվել նորոգ վիճակում, • պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող և ոչ թունավոր նյութերից, • առաստաղները կառուցված չեն այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, • սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սարքավորումների և պարագաների […]
«Խորապես մտահոգված ենք, որ փոխանակ համայն հայությանը համախմբելու, հասարակության մեջ անջրպետները վերացնելու՝ Հայաստանի իշխանությունները շարունակում են արշավ իրականացնել Եկեղեցու նկատմամբ»: Այս մասին ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ հուլիսի 11-ին Մայր Աթոռում տեղի ունեցած Քահանայից ժողովի ժամանակ։ Քահանայից տարեկան ժողովին մասնակցում էին հայաստանյան թեմերի առաջնորդները, Մայր Աթոռի միաբանները, թեմերում և եկեղեցական կառույցներում սպասավորող 215 քահանա հայրեր։ Ժողովը պետք է տեղի ունենար հունիսի 27-ին, սակայն այդ օրը ուժային կառույցները Մայր Աթոռում փորձում էին բերման ենթարկել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին։ Լարված իրավիճակի պատճառով այն հետաձգվեց։ «Որքան էլ փորձ կատարվի Եկեղեցու դեմ քայլերը ներկայացնելու որպես առանձին եկեղեցականների հանդեպ ուղղված գործողություններ, […]
«Արցախյան դիտանկյան» հերթական թողարկմանը Ժաննա Ավագյանն ու Տիգրան Գրիգորյանը քննարկում են Աբու Դաբիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած բանակցությունները։ Թողարկման ընթացքում անդրադարձ է կատարվում ինչպես հանդիպման արդյունքներին, այնպես էլ տարբեր հարցերում կողմերի դիրքորոշումներին։
Եվրամիությունը Հայաստանին և Ադրբեջանին խրախուսում է հնարավորինս շուտ ստորագրել և վավերացնել խաղաղության համաձայնագիրը։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին ասել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով մամուլի խոսնակ Անիտա Հիպերը՝ անդրադառնալով հուլիսի 10-ին Աբու Դաբիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը։ «Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հուլիսի 10-ին Աբու Դաբիում կայացած հանդիպումը: ԵՄ-ն վճռականորեն աջակցում է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Ինչպես նշվել էր ավելի վաղ, մենք ողջունել ենք խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը 2025-ի մարտին: Սա կարևոր քայլ է տարածաշրջանում երկարատև խաղաղության և […]
«Երևանի ուրարտական ժառանգությունը», «Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիան» ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ Հայտերը պատրաստվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ և պատվերով՝ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն», «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ների կողմից՝ համապատասխան գիտնականների ներգրավմամբ: «Երևանի ուրարտական ժառանգությունը» և ՀՀ Կոտայքի մարզի «Գառնի հնագիտական համալիրը և «Քարերի սիմֆոնիան»» ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Հայաստանի կողմից գրանցվող 6-րդ և 7-րդ հայտերն են: Առաջին 4-ը գրանցվել են 1995 -ին. դրանք են՝ Դվին քաղաքի հնավայրը, Երերույքի տաճարը և հնավայրը, Նորավանքը և Ամաղու գետի վերին հովիտը, Տաթևի վանքը, Տաթևի անապատը […]
Անկախ արդյունքներից՝ հուլիսի 10-ին Աբու Դաբիում անցած հայ-ադրբեջանական բանակցությունները կարևոր են. ամեն կերպ պետք է բացառել ուժի կիրառումը Ադրբեջանի կողմից. Ստելլա Մեհրաբեկյանի հետ զրույցում ասում է հակամարտությունների կարգավորման և միջնորդության հարցերով մասնագետ Հրայր Պալեանը։ Նա նշում է, որ երկկողմ ձևաչափը մտահոգիչ չէ, և անգամ այդ ճանապարհով հնարավոր է հասնել հանգուցալուծման։ Պալեանն անդրադառնում է նաև Հայաստանի ներքաղաքական լարվածությանն ու եկեղեցի-իշխանություն առճակատմանը։
Անի Գրիգորյան, #CivilNetCheck Սոցիալական ցանցերում «Ինեկոբանկի» անունից տարածվում է կեղծ տեսանյութ՝ իբրև հարցմանը մասնակցելու համար բանկը տալիս է 20,000 դրամ։ «Անցեք հարցում «Ինեկոբանկի» կողմից, որը կբարձրացնի բանկի վարկանիշը և ստացեք 20,000 դրամ շնորհակալության փոխարեն»,- տեսանյութում հայտնում է կին։ Իրականում սա բանկերի անունից տարածվող հերթական խաբեությունն է, իսկ տեսանյութն ու դրանում երևացող կին կերպարը ստեղծվել են արհեստական բանականության (ԱԲ) միջոցով։ Կեղծ տեսանյութի սկզբնաղբյուրը Կեղծ տեսանյութը տարածվում է ֆեյսբուքյան Fanatsfootball605 էջի միջոցով, որը ստեղծվել է 2025-ի հունիսի 16-ին։ Դրանում նշված է հասցե՝ իբրև գրանցված է Ուկրաինայում՝ Կիևի մոտակայքում, սակայն բոլոր գրառումները ռուսերեն են։ Ու թեև էջը ներկայանում է որպես ֆուտբոլային ուղղվածության, դրա […]