ԱՄԷ-ում հնդկական սփյուռքը հասել է 4 միլիոնի, մեծ նպաստ ունի երկրի զարգացման մեջ
Հնդկական համայնքի թիվն Արաբական Միացյալ Էմիրություններում…
Կարդալ ավելինՀնդկական համայնքի թիվն Արաբական Միացյալ Էմիրություններում…
Կարդալ ավելինԿուտակումներ, զորքերի տեղաշարժ չկա։ Այս մասին հայտարարել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը` ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում։ Հարցին, կա՞ արդյոք ռազմական գործողությունների ռիսկ, Սուրեն Պապիկյանը նշել է, որ նման գնահատական տալու համար հետախուզական տվյալներ են պետք։ «Այս պահին գետնի վրա նման երևույթ տեսանելի չէ»,- ասել է նախարարը։ Ադրբեջանը վերջին մեկ շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման մասին հաղորդագրություններ է տարածում՝ մեղադրելով հայկական կողմին, ինչին ի պատասխան ՀՀ ՊՆ-ն բոլոր այդ հաղորդագրությունները հերքում է։ «Մենք Ադրբեջանին ասում ենք, եթե ունեք ապացույցներ, տեսանյութեր՝ տրամադրեք մեզ, մենք պատրաստ ենք հետաքննել և ուսումնասիրել։ Մինչ օրս չենք ստացել նմանատիպ արձագանքներ»,- ասել է նախարարը։ Հարցին, թե ինչո՞ւ ՊՆ-ն […]
Սիրանուշ Ադամյան Արցախից տեղահանված Անուշ Պետրոսյանին Վրաստանի համալսարանում չեն թույլատրել շարունակել ուսումը։ Անուշն անցած տարի ընդունվել էր Վրաստանի հանրային կապերի ինստիտուտ (GIPA)։ Մի քանի ամիս անց՝ նոյեմբերին, համալսարանից նրան ասել են, որ Արցախի պետական համալսարանի դիպլոմի հետ կապված խնդիր կա։ Վրաստանի Կրթության նախարարության ու Որակի ազգային կենտրոնի կողմից Անուշին ուղղված նամակում խորհուրդ էին տվել կրթական փաստաթղթերի իսկության հաստատման համար դիմել այն երկրի կրթության նախարարություն, որտեղ տրվել է փաստաթուղթը, կամ տրամադրել լրացուցիչ տեղեկություններ, որոնք կարող են նպաստել դրա իսկության հաստատմանը։ «Ստուգման արդյունքում պարզվել է, որ Ձեր փաստաթղթում նշված կրթական հաստատությունը չի անցել Վրաստանի կրթության և գիտության նախարարության հավատարմագրումը և չունի օրենսդրական […]
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 20-ի լույս 21-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։ Այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցել ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման […]
ՀՀ Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ Աժ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կանանց միամսյակի շրջանակներում նոր սեքսիստական դրսևորմամաբ է հանդես եկել: Նա հերթական անգամ թիրախավորել է կին լրագրողին՝ հրամայելով «մաքրել շուրթերը»: Քոչարյանը հրաժարվել է ներողություն խնդրել՝ ասելով, որ իր աղջիկը «երբեք նման պահվածք չի կարող ունենալ», ինչպիսին տիկին Ջեբեջյանինն է: Այո՛, Անդրանիկ Քոչարյանը մշտապես աչքի է ընկել կանանց և հատկապես կին լրագրողների նկատմամբ ընդգծված խտրական, սեքսիստական և թշնամական վերաբերմունքով: Նա երբեք ներողություն չի խնդրել ո՛չ Արփինե Հովհաննիսյանից, երբ հարցազրույցներից մեկում մտավ անձնական դաշտ ու ասաց. «Արփինե Հովհաննիսյանը պետք է խոսի փաստերով․ իսկ պայմանական կարող է […]
Ազգային ժողովում մարտի 21-ին պատգամավորները վիճեցին՝ նախօրեին լրագրողի հասցեին հնչած վիրավորանքի պատճառով։Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը վերածվեց լարված բանավեճի, երբ քննարկման առարկա դարձան հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի՝ մարտի 20-ին լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին հնչեցրած անպատշաճ արտահայտությունները։ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը կոչ արեց բոյկոտել Անդրանիկ Քոչարյանին և մյուս այն պատգամավորներին, ովքեր իրենց թույլ են տալիս վիրավորել լրագրողներին։
ՀՀ կառավարության աջակցությունը քրդական համայնքին կլինի շարունակական: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նավրոզի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքին: «Հայաստանի քրդական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Նավրոզի առիթով: Մեր երկրում ապրող քրդական համայնքի բոլոր ներկայացուցիչներին, ովքեր մեր հասարակության կարևոր հատվածն են, մեր հասարակական և մշակութային կյանքին ուրույն երանգներ հաղորդողները, մաղթում եմ նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ: Հաճելի է տեսնել Հայաստանի քրդական համայնքի հաջողությունները մայրենի լեզվի, ազգային ավանդույթների պահպանման ու զարգացման ասպարեզում: ՀՀ կառավարության աջակցությունն այս ուղղությամբ կլինի շարունակական: Կրկին շնորհավորելով Նավրոզի առթիվ՝ մաղթում եմ ձեզ խաղաղ երկինք, առողջություն և հաջողություններ»,- ասված է վարչապետի ուղերձում:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հորդորում է զերծ մնալ բանակին և սահմանային իրադրությանն առնչվող ոչ ստույգ, սխալ ու մտացածին տեղեկություններ հրապարակելուց և հետևել ՊՆ պաշտոնական լրահոսին: ՍիվիլՆեթի հետ զրույցում ՊՆ-ից հայտնեցին, որ առհասարակ «սահմանագոտու ցանկացած ուղղությամբ ինտենսիվ և էական խախտումը իրենք արձանագրում են և հաղորդագրություններով տեղեկացնում հանրությանը»։ Պաշտպանության նախարարությունը հայտարարությամբ արձագանքել է սոցիալական ցանցերում տարածված տեղեկություններին, թե ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել Սոթքի հատվածում: Ավելի վաղ այս մասին գրել էր «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ նշելով, որ գիշերը Ադրբեջանն ինտենսիվ կրակ է բացել Սոթքի ուղղությամբ։ Պաշտպանական գերատեսչությունը հայտնել է, որ վերջին օրերին սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տարածում են առաջնագծում և բանակային […]
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մարտի 20-ին ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։ Վարչապետը վրացի գործընկերոջը տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Աշխատանքային այցով Երևան ժամանած Վրաստանի վարչապետի հետ առանձնազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգային հարցերի: ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Իրակլի Կոբախիձեին Երևանում կայանալիք Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպմանը ներկա գտնվելու հրավերն ընդունելու համար: Երկու երկրների վարչապետները համոզմունք են հայտնել, որ մրցավեճը մեծ հետաքրքրություն է առաջացրել երկրպագուների շրջանում և […]