Հայաստանը հաղորդակցությունները բացելու միակողմանի պարտավորություն չունի. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական Արմենպրես…
Կարդալ ավելինՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական Արմենպրես…
Կարդալ ավելինԻսլամական համագործակցության կազմակերպությունը Ստամբուլի համաժողովի ժամանակ ընդունել է հակահայկական հայտարարություն՝ Հայաստանին կոչ անելով լուծել խաղաղության պայմանագրի կնքումը խոչընդոտող հարցերը, ինչպես նաև մտահոգություն հայտնել «հարյուր հազարավոր ադրբեջանցիների բռնի արտաքսման» վերաբերյալ։
Սամվել Կարապետյանի մասշտաբի գործարարին քաղաքական դրդապատճառներով ազատությունից զրկելն ու նրա ունեցվածքն ազգայնացնելու վերաբերյալ հնարավոր որոշումը ուղիղ հարված է դառնալու Հայաստանի միջազգային հեղինակությանն ու ներդրումային հեռանկարներին. այս մասին հայտարարել է գործարար, RD Group ընկերության հիմնադիր Գագիկ Ադիբեկյանը։ «Գործարար և բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալությունը ծայրահեղ մտահոգիչ է: Մեր ժողովրդի արժանավոր զավակն իր ողջ կյանքի ընթացքում ջանք չի խնայել Հայաստանի և Արցախի պետականության կայացման, աշխարհի տարբեր հատվածներում հայկական գաղթօջախների բարեկեցությանն ու բարօրությանը ծառայելու գործում»,- ասված է Ադիբեկյանի և Լյուքսեմբուրգի հայ համայնքի հայտարարությունում։ Ադիբեկյանը նաև RD Developmenտ Group Louxeombourg ընկերության հիմնադիրն է, որը զբաղվում է անշարժ գույքի գործունեությամբ Եվրոպայում և 2017-ին Forbes-ի կողմից ճանաչվել […]
Հատուկ օրենք է լինելու, որով ՀԷՑ-ը (Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ) պետականացվելու է. այս մասին հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ Ֆակտոր ՀԸ-ի լրագրող Նարեկ Կիրակոսյանի հետ ճեպազրույցում, որը տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի քննարկումից հետո։ «Ես կարծում եմ, որ ցանկացած գործողություն, որը վերաբերելի կլինի Հայաստանի էլեկտրական ցանցերին, կիրականացվի օրենքով սահմանված կարգով»,- ասել է Գրիգորյանը՝ հավելելով, որ Էներգետիկայի մասին օրենքով սահմանված են և՛ դեպքերը, և՛ գործողությունները, որոնք այս կամ այն դեպքում կառավարությունը կամ պետությունը կարող է իրականացնել։ «Այսինքն, հատուկ օրենք է լինելու, որով ՀԷՑ-ը պետականացվելու է։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ հնարավոր գործողությունները որոշակի դեպքերում այսօր արդեն իսկ օրենքով […]
Իսրայելը հրաժարվել է Իրանի վրա հետագա հարվածներից Նեթանյահուի և Թրամփի զրույցից հետո, հայտնում է BBC-ն: Մինչ այդ Իսրայելի բանակը հարված է հասցրել Թեհրանի մոտակայքում ռադիոլոկացիոն կայանին՝ ի պատասխան Իսրայելի ուղղությամբ առավոտյան արձակված հրթիռի, որը, ըստ իսրայելական կողմի, համարվել է Իրանից հրադադարի ռեժիմի խախտում։ Այդ մասին հայտնել են Իսրայելի իշխանությունները։ Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբն ավելի վաղ հայտարարել էր, որ հրադադարի հայտարարությունից հետո իրանցիները հրթիռային հարվածներ չեն հասցրել Իսրայելի տարածքին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է և՛ Իրանին, և՛ Իսրայելին հրադադարի խախտման մեջ՝ նշելով, որ հիասթափված է երկու երկրներից, հատկապես՝ Իսրայելից, և կոչ է արել կողմերին հանգստություն պահպանել։ Թրամփի խոսքով՝ այս […]
Հայաստանում անհրաժեշտ է ձևավորել անվտանգության մշակույթ. ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրույցում նշել է Արտակարգ ալիքի և «Տավուշ Մեդիա» խորհրդի նախագահ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը։ Նա անդրադառնում է քաղաքացիական պաշտպանության համակարգի բացերին, ապաստարանների ու ազդարարման մեխանիզմների խնդիրներին։
Հայաստանի իշխանությունները նախատեսում են սահմանել մեխանիզմներ, որոնք թույլ կտան հրապարակային վիրավորանք կամ զրպարտություն պարունակող նյութերը հեռացնել։ Այս փոփոխությունները ներառված են «Քաղաքացիական օրենսգրքում» և «Զանգվածային լրատվության մասին» օրենքում առաջարկվող նախագծերում, որոնց վերաբերյալ այսօր անցկացվել է հանրային քննարկում՝ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի նախագահությամբ։ Նախագծերի ընդունման արդյունքում կնախատեսվի նաև վիրավորանք և զրպարտություն հանդիսացող հրապարակային նյութերը հեռացնելու իրավական հնարավորություն՝ ի կատարումն Սահմանադրական դատարանի որոշման: Դադունցը շեշտել է, որ գործընթացը պետք է տեղի ունենա ԶԼՄ ոլորտի ներկայացուցիչների հետ բաց և գործընկերային մթնոլորտում։ Արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետ Մարգարիտա Զալիբեկյանը ներկայացրել է փոփոխությունների մանրամասները՝ ընդգծելով նաև միջազգային փորձի ուսումնասիրության անհրաժեշտությունը։ Քննարկմանը մասնակցած ԶԼՄ ներկայացուցիչները […]
Եվրամիությունն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել՝ բոլոր լրագրողների համար անվտանգ միջավայր ապահովելու համար: Եվրամիությանը մտահոգել է «Աբզաս Մեդիայի»-ի լրագրողների և աշխատակիցների նկատմամբ կիրառված ծանր կալանավորման դատավճիռները, որոնք Եվրամիության գնահատմամբ անհանգստացնող զարգացում են։ «Անկախ լրագրությունը կարևոր դեր ունի թափանցիկության, հաշվետվողականության և հասարակության տեղեկատվական գրագետության պահպանման գործում»,- նշվում է Եվրամիության հունիսի 23-ի հայտարարությունում։ Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանին հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, պահպանել իր միջազգային պարտավորությունները և անհապաղ քայլեր ձեռնարկել բոլոր լրագրողների և լրատվամիջոցների աշխատողների համար ապահով և նպաստավոր միջավայր ստեղծելու ուղղությամբ: Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը պետական դավաճանության մեղադրանքով 15 տարվա ազատազրկման է դատապարտել ադրբեջանցի հետազոտող, խաղաղության ակտիվիստ […]
Արշալույս Բարսեղյան, OC Media Հայաստանի և Վրաստանի պաշտոնյաները, ըստ ամենայնի, լուծում են տվել վրացական տարածքով հայկական կոնյակի արտահանման շուրջ առաջացած խնդիրներին։ Ապրիլի վերջից սկսած՝ վրացական կողմը ստուգումների էր ենթարկում հայկական բեռները, ինչը փաստացի կանգնեցրել էր կոնյակի տարանցումը։ Հունիսի 24-ին այս հարցով Թբիլիսի էին մեկնել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը և այլ պաշտոնյաներ։ Նրանք հանդիպել են Վրաստանի էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլիի, գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի և Վրաստանի եկամուտների ծառայության ղեկավար Իրակլի Բերայայի հետ։ Սա առաջին բարձրաստիճան հանդիպումն էր հարցը լուծելու նպատակով մի քանի ձախողված փորձից հետո։ Հանդիպումից հետո Պապոյանն ու Հակոբյանը հայտնել են, որ բանակցությունների արդյունքում ձեռք […]