16 օգոստոս, 2018 11:23 Կառավարությունը 120 մլն դրամ կհատկացնի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի համար Կառավարությունն այսօրվա նիստին հավանություն տվեց Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացկացման հետ կապված միջոցառումների իրականացման նպատակով Արտաքին գործերի նախարարությանը 120 մլն դրամ հատկացնելու նախագծին:

Հիմնավորման համաձայն՝ 2018թ. հոկտեմբերի 7-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանող բարձրաստիճան պատվիրակությունների կեցության նպատակով հոկտեմբերի 6-13-ն ընկած ժամանակաշրջանի համար ամրագրվել են շուրջ 40 հյուրանոցներում առկա 1300-ից ավել սենյակներ:
16 օգոստոս, 2018 11:20 100 օրվա ընթացքում մենք լուծել ենք մեր հիմնական խնդիրը․ Նիկոլ Փաշինյան Այս 100 օրվա ընթացքում մենք լուծել ենք մեր հիմնական խնդիրը, այն է` ապահովել ենք հետհեղափոխական շրջանում երկրի բնականոն գործունեությունը և տնտեսության բնականոն շարունակական զարգացումը. այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշնիյանը՝ կառավարության նիստը սկսելուց առաջ։

«Իմ կարծիքով` 100 օրվա ժամանակաշրջանից հետո մենք թևակոխում ենք մի նոր փուլ, և այդ փուլի հիմնական իմաստը բարեփոխումները ֆորսաժի ենթարկելն է, այսինքն շատ արագ բարեփոխումներ անելը»,- ասել է Փաշինյանը:
14 օգոստոս, 2018 14:17 Հայաստանի Հանրապետությունում օրինականության հաստատումը այլընտրանք չունի․ Նիկոլ Փաշինյան «Հայաստանի Հանրապետությունում հաստատված է ժողովրդի իշխանությունը, և հավատացած եղեք` Հայաստանի Հանրապետությունում չկա որևէ ուժ, որ ի վիճակի լինի կանգնել ժողովրդի իշխանության առաջ, որ ի վիճակի լինի կանգնեցնել ժողովրդական հեղափոխության հաղթանակը»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ ով կփորձի կանգնել այդ ճանապարհին` կհայտնվի պատմության աղբանոցում:

14 օգոստոս, 2018 13:58 Ակտիվիստները տապալեցին Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը «Էրեբունի Պլազա» հյուրանոցում այսօր նախատեսված էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը։ Ակտիվիստները, որոնք իրականացնում էին «Պրիվե՛տ, Ռոբ» բողոքի ցույց, մտան սրահ և տապալեցին ասուլիսը մինչև դրա սկսվելը։ 10 օգոստոս, 2018 10:30 Ավելի քան 10 միլիարդ դրամի ապրանք և սպառազինություն չի մատակարարվել ՊՆ-ին. ԱԱԾ-ի բացահայտումը Հանրապետությունում գործող շուրջ 10 առևտրային ընկերություններ բանակի կարիքների համար մինչև այսօր չեն իրականացրել կամ մատակարարել են պայմանագրերում նախատեսվածից իրականում ցածր արժեք ունեցող, անորակ ապրանքներ, այս մասին հաղորդում է ազգային անվտանգության ծառայությունը:

ՀՀ վարչապետի` կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնականի կողմից հայտնած տվյալների և տրամադրված փաստաթղթային հիմքերի հիման վրա ազգային անվտանգության ծառայությունը ռազմական հակահետախուզության գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափերով յուրացում)։
9 օգոստոս, 2018 11:34 Հիմնադրամը կաջակցի նաև Ապրիլյան պատերազմից տուժածներին ու զոհերի ընտանիքներին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը, որը հանրության մեջ հայտնի է որպես «1000 դրամների հիմնադրամ», իր աջակցությունը կտարածի 2015-ից հետո վիրավորված զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքներին։ Մինչ այժմ հիմնադրամը աջակցություն էր տրամադրում 2017-ի հունվարի 1-ից հետո վիրավորված զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքներին։

8 օգոստոս, 2018 19:48 Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը «ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված` ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի պահվում է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք»,- նշվում է ԱԱԾ հաղորդագրությունում: 8 օգոստոս, 2018 15:17 Կասեցվել է 12 ԱԳԼՃԿ-ների շահագործումը. ԱԻՆ Վերջին տարիներին հանրապետությունում ավելացել է գազով գործող ավտոմեքենաներում և ավտոգազալիցքավորման ճնշակայաններում (ԱԳԼՃԿ) տեղի ունեցած պայթյունների ու հրդեհների քանակը: Ստուգումների արդյունքում` թվով 12 ԱԳԼՃԿ-ների նկատմամբ կայացվել են որոշումներ՝ դրանց շահագործումն արգելելու վերաբերյալ, այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ըստ ԱԻՆ-ի` վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք հիմնականում առաջանում են ԱԳԼՃԿ-ների շահագործման ժամանակ հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջների խախտման, ինչպես նաև հրդեհային անվտանգության կանոնների պահանջների անտեսման հետևանքով:
7 օգոստոս, 2018 17:26 Էմոցիաները մի կողմ դնենք և մնանք փաստարկների դաշտում․ փոխվարչապետը՝ Ամուլսարի ծրագրի մասին Պետք է էմոցիաները մի կողմ դնենք և մնանք փաստարկների դաշտում․ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագրի վերաբերյալ հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Ազատության Ֆեյսբուքյան ասուլիս հաղորդմանը Ավինյանին հարց է ուղղվել Ամուլսարի ծրագրի ճակատագրի մասին։

«Մյուս շաբաթ այս աշխատանքային խումբը կսկսի իր աշխատանքները և կտա իր եզրակացությունը: Պետք է էմոցիաները մի կողմ դնենք և մնանք փաստարկների դաշտում։ Եթե կլինի մի փոքր հավանականություն, որ կա վտանգ մեր ջրերին, որևէ բան չի կարող կանգնեցնել մեզ հանքի շահագործումը դադարեցնելու համար»,- ասել է Ավինյան
7 օգոստոս, 2018 13:27 «Իմ քայլը» կապահովի «Լույս»-ի 18 ուսանողների կրթաթոշակը «Լույս» հիմնադրամի ուսանողներից18 հոգու «Իմ քայլը» հիմնադրամը կարողացել է ապահովել կրթաթոշակով, այս մասին լրագրողների հետ հանդիպման ասել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

«Փորձեցինք կամուրջ դառնալ դիմորդների և գտանք նաև գործընկերներ, ովքեր սիրով մեզ հետ համագործակցեցին և մենք արդյունքում «Լույս» հիմնադրամից 18 հոգու կարողացանք ապահովել իրենց պակասող կրթաթոշակով»,- ասաց Աննա Հակոբյանը:
6 օգոստոս, 2018 20:22 Democratizing Karabakh Negotiations: Arsen Kharatyan CivilNet’s guest host Emil Sanamyan speaks about Armenia’s foreign policy issues with Arsen Kharatyan, Adviser to the Prime Minister of Armenia.
4 օգոստոս, 2018 07:19 Սասուն Խաչատրյանի հարցազրույցը Մարտի 1-ի գործի մասին Հայաստանի Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստատեսության «Օրակարգից դուրս» հաղորդմանը, խոսել է Մարտի 1-ի գործի մասին, որոշ մանրամասներ հրապարակել 0038 հրամանի մասին և տեղեկացրել, որ մեղադրանք է առաջադրվել նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արմեն Գևորգյանին։ 3 օգոստոս, 2018 22:15 Արմեն Գևորգյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավվել է ևս մեկ հոգի՝ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը։ Այս մասին Հանրային հեռուստատեսության հետ հարցազրույցում հայտարարել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։

Խոսելով նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանին հարցաքննության կանչեու մասին, նա ասել է, որ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել, բայց ոչ թե սահմանադրական կարգը տապալելու, այլ Վիկիլիքսի մի հրապարակման հետ կապված մի գործով։