3 օգոստոս, 2018 22:15 Արմեն Գևորգյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավվել է ևս մեկ հոգի՝ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը։ Այս մասին Հանրային հեռուստատեսության հետ հարցազրույցում հայտարարել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։

Խոսելով նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանին հարցաքննության կանչեու մասին, նա ասել է, որ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել, բայց ոչ թե սահմանադրական կարգը տապալելու, այլ Վիկիլիքսի մի հրապարակման հետ կապված մի գործով։
3 օգոստոս, 2018 11:49 Նիկոլ Փաշինյանը բերել է լավատեսություն և հույս․ զրույց Գևորգ Տեր-Գաբրիելյանի հետ Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և նրա ղեկավար, արձակագիր Գևորգ Տեր-Գաբրիելյանը Թավշյա հեղափոխության օրերին միացել էին համաժողովրդական շարժմանը։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Տեր-Գաբրիելյանը համեմատություններ է անում Հին ու Նոր Հայաստանների միջև, նշում, որ Նիկոլ Փաշինյանն ու հեղափոխություն իրականացրած սերունդը լավատեսություն և հույս են բերել։ Տեր-Գաբրիելյանի կարծիքով՝ Հայաստանում բարեփոխումները պետք է գան ներքևից, լայն զանգվածների ընդգրկումով, ինչպես եղավ հեղափոխությունը։
2 օգոստոս, 2018 14:18 Վարչապետը կարևորել է բուհերի և մասնագիտական ակադեմիաների ներդաշնակեցումը Կառավարության օգոստոսի 2-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կրթական ոլորտին, մասնավորապես նշելով, որ ակադեմիաները կարելի է նույնականացնել բուհերի հետ:

«Ընդհանարպես, միշտ մտածել եմ, որ մեր իրականության ամենակարևոր խնդիրներից մեկը զուգահեռ իրականությունների գոյությունն է: Նախկինում ես բնորոշում էի այդ զուգահեռ իրականությունը հետևյալ կերպ, որ ունենք մի կողմից օրինակ՝ գրված Սահմանադրություն, որը սահմանում է, որ հարաբերությունները պետք է կարգավորվեն այսպես, այսպես և մյուս կողմից ունենք իրականություն, որտեղ հարաբերությունները կարգավորվում են բոլորովին այլ կերպ՝ առնվազն շատ զգալի մասում»,- ասել է Փաշինյանը:

1 օգոստոս, 2018 16:57 «Ալեքս Հոլդինգը» վերականգնել է պետբյուջեի 5,2 մլրդ վնասը Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հաղորդագրության համաձայն, ստուգումն իրականացվել է ՊԵԿ տարբեր ստորաբաժանումների համատեղ ուժերով, որի արդյունքում 2018 թվականի հուլիսի 26-ին կազմված ստուգման ակտով կազմակեպությաննն առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման 5,2 մլրդ դրամ հարկային պարտավորություն (ԱԱՀ-ի և շահութահարկի գծով)։

1 օգոստոս, 2018 09:33 Փաշինյանի պաշտոնավարման 100-րդ օրը՝ հանրահավաք Հանրապետության հրապարակում «Չգիտեմ դուք ոնց, բայց ես Ձեզ շատ եմ կարոտել, ուզում եմ, որ նորից շփվելու հնարավորություն ունենանք։ Եվ երկրորդ, կարծում եմ պետք է կարևոր խոսակցություն ունենալ այն մասին, թե Հայաստանի Հանրապետությունում ինչ է տեղի ունեցել վերջին 100 օրվա ընթացքում և ինչ է տեղի ունենալու հետո։ Ինչ քայլեր է ձեռնարկել կառավարությունը Հայաստանում թռիչքաձև զարգացում ապահովելու համար, և կոնկրետ ինչ քայլերով ենք առաջիկայում մենք պատրաստվում այդ զարգացումը ապահովել, ինչ հնարավորություններ կան, ինչ մարտահրավերներ կան, և ինչպես ենք մենք կարողանալու այդ ամենի հետ գործ ունենալ, հնարավորություններն օգտագործել, մարտահրավերները կառավարել։ Եվ ընդհանրապես՝ խոսել այսօրվա Հայաստանի մասին, երեկվա Հայաստանի մասին և վաղվա Հայաստանի մասին»։

31 հուլիս, 2018 12:01 Թուրքական մամուլը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին Ի՞նչ արձագանք են ստացել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Թուրքիայում, ինչո՞ւ են աֆղանստանցիները հատում հայ-թուրքական սահմանն ու ինչու՞ են սրվել թուրք-ամերիկյան հարաբերությունները: ՍիվիլՆեթի տեսանյութում ամփոփված են այս հարցերի պատասխանները: 30 հուլիս, 2018 16:31 Գերիշխող դիրքի չարաշահման դեպքեր չպետք է ունենանք. Նիկոլ Փաշինյան Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը մանրամասն տեղեկատվություն է ներկայացրել վերջին ամիսներին տեղի ունեցող գործընթացների, մենաշնորհային համարված շուկաներում առկա իրավիճակի մասին: Այդ առումով, ՏՄՊՊՀ նախագահն անդրադարձել է շաքարավազի, բենզինի և բանանի շուկաներում զարգացումներին: Մասնավորապես, նա զեկուցել է, որ մինչև վերջերս Հայաստանում շաքարավազի հիմնական ապաահովողը եղել է մեկ ընկերություն, սակայն վերջին երկու ամիսների ընթացքում շաքարավազ ներմուծող տնտեսվարող ընկերություններն ու շաքարավազի ներկրման խմբաքանակներն էապես ավելացել են: Ոլորտում ստեղծված մրցակցության արդյունքում տեղի է ունենում շաքարավազի գնի նվազում: Ներկա դրությամբ շաքարավազի մեկ կիլոգրամն արժե 285 դրամ՝ տարեսկզբի 390 դրամի համեմատ, այսինքն գինը նվազել է 16 տոկոսով: 20 հուլիս, 2018 12:35 Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին կայցելի ԱՄՆ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին կայցելի ԱՄՆ, որտեղ նախատեսվում է Փաշինյանի ելույթը ՄԱԿ գլխավոր ասամբլեայում, որից հետո, ամենայն հավանականությամբ, կլինեն երկկողմ հանդիպումներ ամերիկյան գործընկերների հետ «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին «Ամերիկայի Ձայն»ի հետ հարցազրույցի ժամանակ ասել է  Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը
Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ Միրզոյանն ասել է, որ զգալի տեղաշարժեր արտաքին քաղաքականության մեջ իշխանափոխությունից և հեղափոխությունից հետո չեն ակնկալվում «Ակնկալվում են որոշակի սրբագրումներ Արևմուտքի , ԱՄՆի,  Եվրոպայի և բազմաթիվ այլ գործընկերների հետ  Մենք պատրաստվում ենք խորացնել մեր հարաբերությունները, որովհետև կարծում ենք՝ կա հսկայական պոտենցիալ, որը, ցավոք սրտի, իրացված չէ, և ժամանակը նոր պահանջներ է դնում, մասնավորապես Սիլիկոնային հովտի հետ կապված, և այս ամենը  ոչ մի կերպ պետք  չէ դիտարկել որպես Հայաստանի այլ գործընկերների և դաշնակիցների հետ ունեցած հարաբերությունների հաշվին արվող խորաց
17 հուլիս, 2018 13:56 Նիկոլ Փաշինյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը քննարկել են արտաքին քաղաքականությանն ու արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցեր Երեկ՝ հուլիսի 16-ին, կառավարական առանձնատանը տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը, հաղորդում է կառավարությունը։

Առաջին նախագահը իր տեսակետներն է հայտնել Հայաստանի առջև ծառացած մի շարք մարտահրավերների հաղթահարման ուղիների վերաբերյալ: Քննարկվել են արտաքին քաղաքականությանը և Արցախյան հիմնախնդրին վերաբերվող հարցեր: Հանդիպումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ:
16 հուլիս, 2018 17:08 «Գյուղն ու գյուղացին չորանում են»․ Եղեգիսի բնակիչները բողոքում են ՀԷԿ-երի դեմ Եղեգիս  խոշորացված համայնքում հիդրոէլեկտրակայանների ՀԷԿ կառուցումը հարուցել է գյուղացիների դժգոհությունը․ նրանք շրջափակված են պահում գյուղապետարանը։
Եղեգիսի բնակիչները արդեն մեկ ամիս և 6 օր է՝ շրջափակման մեջ են պահում գյուղապետարանը և պահանջում են համայնքապետ Արթուր Ստեփանյանի հրաժարականը։ ՍիվիլՆեթի հետ զրույցում այս մասին հայտնեց «Գեղաստղ» ծրագրի կազմակերպչական գծով տնօրեն, ակցիաների համակարգող Տիգրան Եղոյանը Վերջինս տեղեկացրեց, որ այս պահին շուրջ 200 անձ շրջափակել է համայնքապետարանը։
Նա մանրամասնեց, որ գյուղացիները դժգոհում են ՀԷԿերի գործունեությունից։ «Եղեգիս կիրճում 33կմ վրա կա 19 գործող ՀԷԿ, 4 ՀԷԿեր նոր է կառուցվում, ու փորձում են գետի հունը փոխել, մենք դա թույլ չենք տա», ասաց զրուցակիցը։
ՀԷԿերի կառուցման արդյունքում գետը ցամաքել է, գյուղացիները համայնքապետից պահանջել են, որ ներկայացնի ՀԷԿերի թույլտվությունները, սակայն դա չի արվել, բացի այդ, ՀԷԿերի կառուցման հարցով հանրային լսումներ չեն եղել, ըստ Եղոյանի, չկան նաև շրջակա միջավայրի աղտոտվածության ստուգման վերաբերյա
13 հուլիս, 2018 17:09 Նիկոլ Փաշինյանի հանդիպումը բելգիահայ համայնքի հետ. ֆոտոշարք Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագթաղինե եկեղեցի Վարչապետին դիմավորել են բելգիահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ 13 հուլիս, 2018 16:26 "Мы не таем от комплиментов Евросоюза": ключевые заявления Пашиняна в Брюсселе Армения не находится в статусе соискателя или просителя. Мы знаем, что нам предстоит делать, по сути, наши партнеры должны понять и сформулировать свои действия. После нашей революции мы от Евросоюза слышали приветствующие заявления, но в политике все еще нет каких-либо ощутимых изменений. Политика Евросоюза та же, что четыре месяца, три месяца назад. Мы это фиксируем и уверены, что либо они должны снизить воодушевленный тон этих заявлений, либо должны существенно изменить политику. Мы ожидаем более конкретную и обширную помощь. Недавно прозвучало заявление о том, что Евросоюз намерен выделить Армении 160 млн евро. Это тот объем, который предусматривался так или иначе. Я сказал нашим партнерам, что эта цифра та же, ничего по сути не меняется.