12 հուլիս, 2018 11:29 Украинский эксперт: В Украине многие воспринимают ситуацию в Армении через призму конфликта с Россией Украинский эксперт по вопросам международной политики Илия Куса подвел итоги двух месяцев премьерства Никола Пашиняна Некоторые шаги нового правительства эксперт считает пиаром, другие реальной попыткой сменить правила игры CivilNet побеседовал с экспертом на тему шагов нового правительства Армении, а также реакции украинской общественности на Бархатную революцию в Армении и умеренной позиции Москвы по внутриполитической ситуации в Армении Большинство в Украине, по словам Кусы, события восприняло позитивно, как шанс для Армении поменять систему Эксперт подчеркивает  в Украине сегодня общество во многом видит международную ситуацию через призму конфликта с Россией, и те страны, которые сотрудничают с РФ, априори многими считаются враждебными, и к ним сохраняется негативное отношение
Илья, вы Вы подвели итоги двух месяцев премьерства Пашиняна Какие конкретно шаги нового армянского правительства Вы считаете пиаром, а какие реальной попыткой сменить правила игры Как вы вообще
9 հուլիս, 2018 16:25 Մարտի 1-ի գործով Քոչարյանը որևէ մտավախություն չունի․ Սողոմոնյան Հուլիսի 9-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հրապարակեց Հատուկ քննչական ծառայություն ուղղված իր նամակը։

ՀՔԾ-ն, որը քննում է 2008-ի մարտի 1-ի գործը, հարցաքննության է հրավիրել նաև Քոչարյանին։ Սողոմոնյանը հայտնեց, որ երկրորդ նախագահին ՀՔԾ-ն փոստով հարցաքննության մասին ծանուցում ուղարկել է հուլիսի 6-ին՝ հարցաքննության օր նշանակելով հենց նույն օրը։

«Ռոբերտ Քոչարյանը կվերադառնա Հայաստան ոչ շուտ, քան 2018թ․ հուլիսի 25-ը։ Երևան վերադառնալուց հետո նախագահ Քոչարյանը պատրաստ է պատասխանել ՀՔԾ քննիչի կողմից իրեն ուղղված հարցերին»,- նամակից մեջբերում արեց Սողոմոնյանը՝ տեղեկացնելով նաև, որ անհրաժեշտ հանգամանքների առկայության դեպքում Քոչարյանը կարող է գրավոր կամ կապի այլ միջոցների օգտագործմամբ պատասխանել քննիչի հարցերին։
6 հուլիս, 2018 16:15 Նիկոլ Փաշինյանը՝ Սյունիքում․ կողմերը համաձայնության չեկան Ամուլսարի շուրջ Հուլիսի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործող «Լիդիան» ընկերության ներկայացուցիչների ու հանքի շահագործմանը դեմ հանդես եկող քաղաքացիների հետ։ Արդեն 10 օր քաղաքացիները փակել են հանք տանող ճանապարհները։ Շինարարությունը հանքի ներսում կանգ է առել։ Քաղաքացիներն ահազանգում են, որ հանքի շահագործումը բնապահպանական խոշոր վնասներ է հասցնելու շրջակա միջավայրին։

Կառավարությունը հայտարարում է՝ պատրաստ է ստեղծել փաստահավաք խումբ։
4 հուլիս, 2018 15:55 Ինչպես ադրբեջանական հանրությունն արձագանքեց Թավշյա հեղափոխությանը․ զրույց Շահին Ռզաևի հետ Հրադադարը կախված է շատ բարակ մազից, և և ամենափոքր սադրանքը կարող է մեծ միջադեպ հրահրել։ Մոտ ապագայում կարգավորման հեռանկար չեմ տեսնում․ ՍիվիլՆեթի հետ զրույցում այպսիսի կարծիք հայտնեց ադրբեջանցի լրագրող, JAMnews կայքի քաղաքական վերլուծաբան Շահին Ռզաևը։ Նրա կարծիքով՝ Նախիջևանյան միջադեպը յուրօրինակ «փորձնական փուչիկ» էր, Հայաստանի նոր իշխանությունների արձագանքի ստուգում։
Ադրբեջանական հանրությունն ինչպե՞ս արձագանքեց հայաստանյան Թավշյա հեղափոխությանը։
Սկզբից մեծ հետաքրքրությամբ էին հետևում, շատերը սպասում էին, որ շուտով իշխանությունները բռնաճնշումների կդիմեն, և անգամ կարող է արյունահեղություն լինել։ Երբ Սարգսյանը հրաժարական տվեց, հետաքրքրասիրությունը փոխարինվեց զարմանքով։ Ինչպե՞ս թե։ Հենց այդպես իշխանությունը հանձնեց այդ դուրսպրծուկի՞ն։ Կարելի՞ է այդպես։ Բազմաթիվ դավադրության տեսություններ էին առաջ բերվում, թե ով է կանգնած Փաշինյանի հետևում՝ Արևմուտքը, Ռուսաստանը, Սփյուռքը, թե այլք։ Որոշ ժամանակ անց՝ Լեռնային Ղարաբաղ Փաշինյանի այցից հետո, նրա հանդեպ վերաբերմունքը դարձավ է՛լ ավելի
4 հուլիս, 2018 12:46 Մարտի 1-ի գործով անունների հետ կապված կաշկանդվածություն չկա․ ՀՔԾ պետ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Մարտի 1ի գործով հարցաքննվել է որպես վկա․ այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը։ Նա ձեռնպահ մնաց այլ մանրամասներ հաղորդելուց։
2008թ․ ՊՆ ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Միքայել Հարությունյանի մասին, որը երեկ գործում ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, Խաչատրյանն ասաց, որ նա երկրից բացակայում է։
Հնարավո՞ր է արդյոք, որ արտերկրում գտնվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հետախուզում հայտարարվի հարցին ի պատասխան Խաչատրյանն ասաց, որ «չի կարող գաղտնազերծել իրենց գործողությունների հաջորդականությունը»։ Գործում Քոչարյանի կարգավիճակի մասին ՀՔԾ ղեկավարն ասաց, որ «այս պահին հարցաքննության է հրավիրվել որպես վկա»։
«Հրավիրվելու են բոլոր այն անձինք, ովքեր կարող են որևէ տվյալ հայտնել Մարտի 1ի մասին։ Որևէ կաշկանդվածություն՝ կապված անունների հետ, զբաղեցրած պաշտոնների հետ չկա», նշեց պաշտոնյան։
3 հուլիս, 2018 11:23 Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետը Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը։ Նա կասկածվում է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ Տեղեկությունը հաստատում է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։ 
 
28 հունիս, 2018 15:25 Աշոտ Արսենյանը լքում է Հանրապետական կուսակցությունն ու խմբակցությունը Ուստի, որպեսզի այս հարցը քննարկվի ավելի անկաշկանդ մթնոլորտում, առաջիկայում լուծում գտնվի հանքի աշխատանքների չխոչընդոտման համար, ես որոշում եմ կայացրել հրաժարվել Հանրապետական կուսակցության եւ խմբակցության անդամ լինելուց, մնալ անկախ պատգամավոր, որպեսզի քաղաքացիների հետ անկաշկանդ բանակցությունների շնորհիվ կարողանանք ճիշտ լուծում գտնել։ 26 հունիս, 2018 16:03 Փաշինյանը զգուշացրել է՝ կոռուպցիայի դեմ պայքարում խստորեն հետևել մարդու իրավունքներին Խորհրդակցության մասնակիցները վարչապետին զեկուցել են կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող և առաջիկայում նախատեսվող աշխատանքները: Անդրադարձ է կատարվել իրավապահ մարմինների փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցերին 25 հունիս, 2018 18:09 Ոստիկանությունը բերման է ենթարկել Ալեքսանդր Սարգսյանին Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, բերման է ենթարկվել, ապօրինի զենք կրելու կասկածանքով․ ՍիվիլՆեթի հետ զրույցում լուրը հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը
 
25 հունիս, 2018 15:16 Փաշինյանն անցկացրել է Անվտանգության խորհրդի նիստ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ նոր կառավարության ձևավորումից հետո սա Անվտանգության խորհրդի առաջին նիստն է։
«Գիտեք, որ ապրիլի 9ից հետո Անվտանգության խորհրդի գործառույթներն ավելի են կոնկրետացվել և Սահմանադրության 155րդ հոդվածի 2րդ մասի համաձայն՝ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանում է Անվտանգության խորհուրդը Այսօրվա մեր նիստը նաև այս շրջանակի մեջ գտնվող հարցերն ու հետագա անելիքները քննարկելու նպատակ ունի»
Խորհրդի նիստում քննարկվել են ՀՀ զինված ուժերի զարգացման պլանի և սպառազինության ու ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրին և ԶՈՒերի մարտական հերթապահության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը զեկուցել է նաև ՀՀ ՊՆում ակտիվ պաշտպանության կազմակերպման ավելի արդյունավետ ձևերի և մեթոդների ներդրման մասին
21 հունիս, 2018 15:31 Վառելիքի յուրացում, հանցավոր սխեմաների կիրառում զորամասերում․ ԱԱԾ-ի բացահայտումները Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվհետախուզական միջոցառումների արդյունքում 2018 թվականի հունիսի 11ին և 12ին ՀՀ զինված ուժերի առանձին զորամասերում բացահայտվել են պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով յուրացումների դեպքեր Հաղորդագրությունը՝ ստորև։
Պարզ է դարձել, որ 2017 թվականի դեկտեմբեր ամսից մինչև 2018 թվականի հունիսը N զորամասի մի քանի ստորաբաժանումների հրամանատարներ դուրս են գրել և յուրացրել մեծ քանակությամբ վառելանյութ
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ զորամասի վառելիքաքսուքային նյութերի ծառայության պետը համաձայնության գալով զորամասի ղեկավարության հետ կատարել է օրենքին հակասող գործողություններ
Մասնավորապես՝ վառելիքը մասմաս դուրս է բերել զորամասից և վաճառել տարածաշրջանում գործող լցակայանների սեփականատերերին Այնուհետ վաճառքից գոյացած գումարի մեծ մասը փոխանցվել է զորամասի հրամանատարին, իսկ մնացածը՝ բաշխվել է ստորաբաժանումների հրամանատարների միջև
Ազգայ
21 հունիս, 2018 14:15 The Su-30 Selfie: Why Pashinyan’s Interest in Russian Fighter Aircraft Doesn’t Make Much Sense The typo in Pashinyan’s photo caption (Su-31 instead of Su-30) is typical for people with superficial knowledge of military technology. The prime minister will need the right briefings to consider the pro’s and con’s of this deal, before locking Armenia into a potentially unnecessary financial obligations.