21 հունիս, 2018 11:27 Փաշինյանը չի ընդունել Թանդիլյանի հրաժարականը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ընդունել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը․ այս մասին նա հայտարարեց կառավարության այսօրվա նիստին, որին մասնակցում է նաև Թանդիլյանը։

Փաշինյանի խոսքով՝ իրենք որոշել են շարունակել համատեղ աշխատանքը։ Բացի այդ, պետք է համատեղ աշխատեն այն խնդրի վերաբերյալ, որը բուռն քննարկման տեղիք է տալիս:
20 հունիս, 2018 16:26 ԱԺ բոլոր խմբակցությունները պատրաստ են քննարկել Ընտրական օրենսգրքի փոփոխությունը Հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը և ելնելով քաղաքական լուծումներ տալու անհրաժեշտությունից` ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված 4 խմբակցությունները հայտարարում են, որ պատրաստակամ են սկսել քննարկումներ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ, ձևավորել աշխատանքային խումբ` յուրաքանչյուր խմբակցությունը ներկայացնող քաղաքական ուժից երեքական ներկայացուցիչ ձևաչափով:

Աշխատանքային խումբը պատրաստակամ է համագործակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատանքային խմբի լիազոր ներկայացուցիչների հետ (երեք ներկայացուցիչ):
19 հունիս, 2018 14:50 Հին գործարք՝ նոր վարչապետի համար․ «Կոմերսանտը»՝ Սու-30ՍՄ կործանիչների գործարքի մասին Հունիսի 17ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար հրապարակեց Սու30ՍՄ կործանիչի խցիկից՝ գրելով․ «ՍՈւ31CM աշխարհի լավագույն կործանիչներից մեկի օդաչուի խցիկում եմ։ Արդեն Երևանում եմ։»։ 

ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, իր էջում հրապարակելով վարչապետի գրառումն ու նկարը, գրեց․ «Երևանում մնան լավ կլինի»։ 

Այս առթիվ ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականում լույս է տեսել հոդված՝ «Հին գործարք՝ նոր վարչապետի համար» վերնագրով։ Ինչպես հայտնի է դարձել թերթին, Հայաստանում իշխանափոխությունից առաջ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հետաձգել է ռուսաստանյան Սու30ՍՄ կործանիչների ձեռք բերման հարցը մինչև 2024թ․։ Գործարքը, որով նախատեսվում է հայաստանյան ռազմաօդային ուժերին մատակարարել առնվազն մեկ էսկադրիլյա, կնքվել էր 2012ին, սակայն ուժի մեջ չէր մտել պատվիրատուի ֆինանսական խնդիրների պատճառով։
«Կոմերսանտի» տվյալներով՝ Ռուսաստանն ակնկալում է համաձայնագիրը կյանքի կոչել Հայաստանի արդեն նոր ղեկավար
18 հունիս, 2018 17:33 «Պոլոնեզ»-ների հարցով Բելառուսի արձագանքները Հայաստանին չեն բավարարում․ ԱԳՆ ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանն այսօրվա ճեպազրույցում անդրադարձավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ՀԱՊԿ ՀՀ դաշնակից Բելառուսի կողմից Ադրբեջանին «Պոլոնեզ» համալիրների մատակարարմանը։
«Այդ կապակցությամբ, տեղյակ եք՝ և՛ հրապարակային, և՛ ոչ հրապարակային աշխատանքներ են տարվում բելառուսական կողմի հետ Այն արձագանքները, որ մենք բելառուսական կողմից ստացել ենք մինչ օրս, մեզ չեն բավարարում
Հարցին, թե արդյոք «Բելառուսում մեր դեսպանի աշխատանքի հետ կապված որևէ արդյունք կա՞», Բալայանը պատասխանեց․ «Դա համակարգային գործընթաց է՝ տարբեր ուղղություններով և տարբեր մակարդակներում Դուք տեղյակ եք նաև, որ մեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն է [Արմեն Գրիգորյան ՍիվիլՆեթ] ընդունել Բելառուսի դեսպանին Հայաստանում և խնդրել է իր գործընկերոջը փոխանցել մեր խորին մտահոգությունը։ Այդ ուղերձները փոխանցվել են նաև բելառուսական իշխանություններին տարբեր ուղղություններով և տարբեր մակարդակներում։ Եվ նորից կրկնեմ այս պահի դրությամբ այն արձագանքը, որ մենք ստաց
18 հունիս, 2018 16:55 Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ Բակո Սահակյանը շնորհակալական նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Նամակում ասված է
«Հարգարժա՛ն Նիկոլ Վովայի,
Անկեղծ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ սթ հունիսի 16ից 17ը Արցախ այցելելու իմ հրավերն ընդունելու համար
Քննարկումները, որոնք տեղի են ունեցել Ձեզ եւ Ձեր գլխավորած կառավարական պատվիրակության հետ, շատ կարեւոր էին եւ բովանդակալից
Ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել մեր հանդիպման ընթացքում Ձեր արտահայտած դիրքորոշման համար, որ Դուք ողջունում ու կարեւորում եք իրական եւ բովանդակային փոփոխություններ իրականացնելու Արցախի Նախագահի պատրաստակամությունը եւ այդ հարցում անվերապահ աջակցում եք Արցախի գործընկերներին ու երկրի ղեկավարին, եւ որ ՀՀ կառավարությունը անվերապահորեն աջակցում է մեր բռնած քաղաքական կուրսին
Կուզենայի ընդգծել, որ Արցախի իշխանությունները եւ անձամբ ես անվերապահորեն սատարում ենք Մայր Հայաստանում ժողովրդավարության ու օրինականության ամրապնդմանը, ինչպես նաեւ ադրբեջանա
18 հունիս, 2018 13:24 Երրորդ հանրապետության ամենամեծամասշտաբ կոռուպցիոն բացահայտում․ Փաշինյանը՝ ԱԱԾ-ի օպերացիայի մասին «Կոռուցպիայի հետ որևէ կոմպրոմիս չի լինելու։ Մենք հայտարարել ենք, որ Հայաստանի Հանրապետությունից կոռուպցիան արմատախիլ է արվելու։ Մենք այս նպատակին հասնելու ենք ամենավճռական և ամենաարդյունավետ քայլերով»,- ասաց վարչապետը։ Նա հավելեց, որ հաստատվեցին պնդումներն այն մասին, որ երկիրը «երկար տարիներ սիստեմատիկ կերպով թալանվել է»։ 18 հունիս, 2018 12:49 Եթե օրենքով հաստատվի Գրիգորյանի մեղադրանքը, անկախ նրա վաստակից՝ պետք է պատասխան տա օրենքի առաջ․ ՀՀԿ Հարգելով անմեղության կանխավարկածը` հայտարարում ենք, որ եթե օրենքով սահմանված կարգով հաստատվի այն մեղադրանքը, որը առաջադրվել է Մ. Գրիգորյանին, անկախ նրա վաստակից, նա պետք է պատասխան տա օրենքի առաջ՝ դրա ողջ խստությամբ: Օրենք խախտող յուրաքանչյուր ոք, անկախ նրանից ինչ վաստակ ունի, ինչ պաշտոն է զբաղեցնում կամ զբաղեցրել, կուսակցական է թե ոչ, ԱԺ պատգամավոր է թե ոչ, պետք է պատասխանատվություն կրի օրենքի առջև: Սրանք հերթապահ բառեր կամ մտքեր չեն, սա անվերապահ դիրքորոշում է, հատկապես այն ինչ ներկայացվել է, բացի իրավական ասպեկտից, ունի ընդգծված բարոյական կողմ: Սա հարված է մեր ժողովրդի բարոյական արժեքներին, հայրենիքի պաշտպանության վեհ գաղափարին: 18 հունիս, 2018 12:12 Գլխավոր դատախազը Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը քննարկելու օրակարգով ՀՀ կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու համար»: 18 հունիս, 2018 11:35 Զինվորի փայը գողացողը ամենախիստ գնահատականին է արժանի. Շարմազանով Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տեսանյութը բնականաբար անտարբեր չէր կարող թողնել որևէ հայ մարդու․ այսպես մեկնաբանեց Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատան խուզարկության տեսանյութը։

Շարմազանովի պնդմամբ՝ այժմ հարցը «իրավական տիրույթում է», և «պետք է հնարավորություն տալ նախաքննությանը գործողություններ իրականացնել»։
15 հունիս, 2018 13:21 Վճռաբեկ դատարանը բեկանեց Սամվել Բաբայանի գործով դատավճիռը, նա ազատ կարձակվի Վճռաբեկ դատարանը բեկանեց Սամվել Բաբայանին վեց տարվա ազատազրկման դատապարտելու մասին առաջին ատյանի դատարանի վճիռը։

Առաջին ատյանի դատարանը 2017-ի նոյեմբերին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին դատապարտել էր վեց տարվա ազատազրկման։ Բաբայանին մեղադրանք էր առաջադրվել, որ նա դրդել է մի խումբ անձանց ձեռք բերել, փոխադրել և պահել ապօրինի ռազմամթերք՝ «Իգլա» զենիթահրթիռային համալիրը, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված եվրո թղթադրամներ:

ՀՀ ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորի երաշխավորությամբ խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդություն է ներկայացվել։

ՍիվիլՆեթի թղթակիցը հաղորդում է, որ Վճռաբեկ դատարանից Բաբայանի կողմնակիցները շարժվելու են դեպի ԱԱԾ Կենտրոնի կալանավայր, որտեղ ակնկալվում է Սամվել Բաբայանի ազատ արձակումը։
15 հունիս, 2018 11:33 Փաշինյանն ու Ալիևը ծանոթացել են Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ծանոթությունը։ Ֆեյսբուքյան էջում Նիկոլ Փաշինյանը գրել է, որ իրենց ծանոթացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ֆուտբոլի խաղից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահը փոքրիկ ընդունելություն էր կազմակերպել ԱՊՀ երկրների ղեկավարների ֆորմատով։ Այնտեղ ներկա էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Եվ Ռուսաստանի նախագահը մեզ ծանոթացրեց: Մենք ծանոթացանք պարզապես, որևէ ուրիշ խոսակցություն տեղի չունեցավ, որևէ քննարկում, բովանդակային խոսակցություն տեղի չունեցավ»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
14 հունիս, 2018 16:53 Համանախագահները Երևանում քննարկել են նախարարական հանդիպման կազմակերպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին Ռուսաստան, Էնդրյու Շեֆերը ԱՄՆ, Ստեֆան Վիսկոնտին Ֆրանսիա և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հունիսի 1214ը Երևան կատարած այցի և արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ու նախագահ Արմեն Սարգսյանի հետ ունեցած հանդիպումների արդյունքներով հայտարարություն են տարածել։
«Համանախագահներն ու հայաստանցի պաշտոնյաները դիտարկել են բանակցությունների կարգավիճակը և քննարկել են հաջորդ քայլերը՝ միտված գործընթացի առաջմղմանը, այդ թվում՝ մոտ ապագայում նախարարական հանդիպման կազմակերպումը։ Նրանք նաև տեսակետներ են փոխանակել ՀայաստանԱդրբեջան սահմանին և շփման գծում տիրող իրավիճակի շուրջ՝ շեշտելով կառուցողական մթնոլորտ պահպանելու կարևորությունը։
Համանախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ օժանդակելու կողմերին գտնել հակամարտության խաղաղ լուծում՝ հիմնված Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, այդ թվում՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը, հավաս