11 հունիս, 2018 13:35 ԱԳ նախարարը ՀԱՊԿ-ում ներկայացրել է Բաքվի գործողությունները Հունիսի 11ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն Ալմաթիում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին
 
ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստի օրակարգում ներառված էին կազմակերպության շրջանակներում արտաքին քաղաքականության համադրմանը, պաշտպանության և անվտանգության ոլորտներում տարեկան խորհրդատվությունների ծրագրին, տարածաշրջանային և միջազգային մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդեցության, ահաբեկչության դեմ պայքարին, կազմակերպության խաղաղապահ առաքելության բաղադրիչին առնչվող հարցեր
Ելույթ ունենալով ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստին՝ Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է կազմակերպությունում Հայաստանի առաջնահերթությունները, Հայաստանի գնահատականներն ու մոտեցումները տարածաշրջանային և միջազգային մարտահրավերների և հիմնախնդիրների առնչությամբ, անդրադարձավ կազմակերպության շրջանակներում փոխգործակցության ամրապնդման մեխանիզմներին, խաղաղապահության բնագավառում ՀԱՊԿ կարողությունների շարունակական զարգացմանը։
Ըստ ԱԳՆ հաղորդագրության, ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերներին տեղեկացրել է, որ եր
8 հունիս, 2018 12:38 Ռուսաստանի հետ ամեն ինչում համաձայն չենք, բայց կարող ենք պայմանավորվել և առաջ գնալ․ Մնացականյան Հունիսի 7ին Մոսկվայում կայացել են Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Զոհրաբ Մնացականյանի բանակցությունները։ Դա ՀՀ արտգործնախարարի առաջին օտարերկրյա այցն էր, որի շրջանակում նա հարցազրույց է տվել «Կոմերսանտ» պարբերականին՝ կայացած բանակցությունների, Ռուսաստանի հետ հարաբերությունների, Եվրասիական տնտեսական միության ԵՏՄ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ՀԱՊԿ, ղարաբաղյան հակամարտության մասին։
Սերգեյ Լավրովի հետ հարաբերությունների մասին
— Ձեր և Սերգեյ Լավրովի մասնագիտական կենսագրությունները նման են։ Երկուսդ էլ աշխատել եք ՄԱԿում։ Ավարտել եք ՄԳԻՄOի Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ ՍիվիլՆեթ միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը, նա կարիերայի սկզբում աշխատում էր ԱԳՆում՝ միջազգային տնտեսական կազմակերպությունների բաժնում։ Ինչպե՞ս են անցել բանակցությունները։
— Ձեր մեկնաբանությունն ընկալում եմ որպես կոմպլիմենտ։ Սերգեյ Վիկտորին բավական հայտնի գործիչ է միջազգային հարթակում, նա ունի շատ հարուստ փորձ։ Եթե
7 հունիս, 2018 16:57 Բաքուն արձագանքել է Փաշինյանի՝ Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու հայտարարությանը Այսօր Ազգային ժողովում ներկայացնելով կառավարության ծրագիրը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցությունները չեն կարող արդյունավետ համարվել, քանի դեռ դրանց չի մասնակցում Արցախի ղեկավարությունը: Պաշտոնական Բաքուն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը։ 6 հունիս, 2018 16:31 Արեգ Կյուրեղյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Սասնա ծռերի» անդամ Արեգ Կյուրեղյանը քիչ առաջ ազատ արձակվեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից:

Դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը:

Արեգ Կյուրեղյանի համար ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Հրաչյա Հակոբյանը և Լենա Նազարյանը ներկայացրել էին անձնական երաշխավորագիր:
6 հունիս, 2018 16:04 Արայիկ Հարությունյանը ցանկանում է նպաստել Արցախում բարեփոխումներին Ստեփանակերտում մեկնարկել է պետնախարարի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացրած Արայիկ Հարությունյանի ասուլիսը։ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանը և նրա տեղակալ Գագիկ Սարգսյանը հրաժարական են տվել 
Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ նոր կարգավիճակում ինքը նպաստելու քաղաքացիական հասարակության, ազատ մամուլի զարգացմանը, դատական համակարգի բարեփոխումներին։ Հարությունյանը Ազատ Հայրենիք կուսակցության ղեկավարն է, որն Ազգային ժողովում ունի ամենամեծ խմբակցությունը։ Հարցին՝ արդյոք այժմ ընդդիմությո՞ւն է դառնում իր ղեկավարած կուսակցությունը, Հարությունյանը պատասխանեց․ «Ոչ, մենք մնում ենք իշխանություն»։
«Ուզում եմ ակտիվ մասնակցություն ունենալ բարեփոխումների գործընթացին, որը սահմանափակված չի լինելու իր դիրքորոշումներով», ասաց Հարությունյանը։
Պետնախարարի պաշտոնում հրաժարական տված՝ ԱԱԾ պետ Արշավիր Ղարամյանի կողմից փոխարինվելու մասին հարցին Հարությունյանը պատասխանեց, որ իր համար «մեծ պատիվ կլիներ դա, բայց նման որոշում
6 հունիս, 2018 14:48 Արմավիրի մարզպետը դադարեցնում է լիազորությունները Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հայտարարել է լիազորությունների կատարումը դադարեցնելու մասին․
«Արմավիրի մարզի սիրելի բնակիչներ, հարգարժան գործընկերներ,
Երկրում քաղաքական իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված` այսօրվանից ես դադարեցնում եմ ՀՀ Արմավիրի մարզպետի լիազորությունների կատարումը
Բազմաթիվ առիթներով ասել եմ, որ Արմավիրի մարզպետ նշանակվելն ընկալել եմ վերադարձ դեպի տուն, իմ ծննդավայր, որտեղ մարդիկ ինձ միշտ շատ հարազատ են եղել, խնդիրները` ծանոթ, անելիքները` հստակ, իսկ ապագան` լուսավոր ու տեսանելի
Առաջնորդվելով այս հիմնարար մոտեցումներով` պաշտոնավարմանս տասնմեկ ու կես տարիների ընթացքում իմ գործընկերների հետ միասին աշխատել ենք հանուն, այլ ոչ թե ընդդեմ գաղափարախոսությամբ Վստահեցնում եմ, որ արել ենք առավելագույնը` համակողմանի զարգացած և գործուն ենթակառուցվածքներով մարզային տնտեսություն ունենալու համար Մարզի զարգացմանը, բնակչության կենսամակարդակի բարելավմանը միտված մեր ծրագրերը կյանքի են կոչվել ոչ միայն պետական բյուջեի միջոցների, այլև առանձին անհատների, բարերարների, հայաստանյան և միջազգային կազմակ
6 հունիս, 2018 12:55 Վահրամ Շահինյանը հեռանում է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնից ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանն այլևս նպատակահարմար չի գտնում շարունակել հետագա ծառայությունը Այս մասին ասված է նրա ուղերձում
«Սիրելի՛ հայրենակիցներ, գործընկերներ,
 Հատուկ քննչական ծառայությունը վերջին 5 տարիների գործունեությամբ ապացուցել է, որ հավատարիմ է մնացել դեռևս 2013թից որդեգրած իր կարևորագույն առաքելությանը` հակակոռուպցիոն ռազմավարությանը` հետևողականորեն շարունակելով նոր ձեռքբերումներ արձանագրել այս ոլորտում
Ես ուրախ եմ, որ ինչպես շատ այլ առիթներով, այնպես էլ այժմ կարող եմ պարզ ճակատով հայտարարել` մեր երկրի իրավապահ քիչ կառույցներ կարող են հպարտանալ, որ կոռուպցիոն երևույթների դեմ պայքարը վերջին տարիներին այնքան արդյունավետ է եղել իրենց համակարգում, որքան ՀՀ հատուկ քննչական ծառայությունում
Վստահ եմ, որ հենց այս սկզբունքային ու արդյունավետ գործելաոճն է հանգեցրել Հատուկ քննչական ծառայության` որպես անկաշառ ու պրոֆեսիոնալ կառույցի` մեր երկրի իրավապահ մարմինների համակարգում ունեցած դերակատարության աճին
Իմ աշխատանքի ընթացքում գործել եմ առանց բարձրագոչ հայտարարությու
5 հունիս, 2018 15:32 Թիվ մեկ առաջնահերթությունը կոռուպցիայի դեմ պայքարն է․ Նիկոլ Փաշինյան Պյոտր Սվիտալսկին ողջունել և կարևորել է վարչապետ Փաշինյանի գլխավորած կառավարության ծրագրերը՝ ընդգծելով, որ Եվրոպական միությունը պատրաստ է առարկայական օժանդակություն ցուցաբերել դրանց իրականացմանը, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ժամանակավոր կիրարկման շրջանակում: Դեսպանը նշել է, որ տեսնում է դեպի Հայաստան եվրոպական ներդրումներ ներգրավելու լավ հնարավորություններ, հատկապես, պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակում տարբեր ծրագրեր իրականացնելու ուղղությամբ: Պյոտր Սվիտալսկիի խոսքով՝ եվրոպացի ներդրողները պատրաստ են քննարկել կոնկրետ ծրագրեր: 4 հունիս, 2018 17:56 Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը՝ մսի թանկացման մասին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) հունիսի 4-ին հայտարարություն է տարածել՝ նշելով, որ շուկայում մսի գնի բարձրացումը պայմանավորված է հարկային վարչարարությամբ ու նման խնդիրները գտնվում են ՏՄՊՊՀ դաշտից դուրս։ 2 հունիս, 2018 21:37 Սարգիս Խանդանյանը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 1-ի որոշմամբ՝ Սարգիս Խանդանյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Սարգիս Խանդանյանը ՍիվիլՆեթի նախկին լրագրող է, «Ժողովրդի ձայնը» հեղինակային հաղորդման նախկին հաղորդավարն ու համահեղինակը:
2 հունիս, 2018 18:26 Արման Սահակյանը դուրս է գալիս ՀՀԿ խմբակցությունից ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սահակյանը դուրս է գալիս խմբակցությունից այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում Նա գրում է, որ որպես պատգամավոր կենտրոնանալու է Գյումրու խնդիրների և Հայաստանի տնտեսության զարգարցման հարցերի վրա 1 հունիս, 2018 16:25 Դադարեցնել դպրոցների և բուհերի՝ քաղաքական-կուսակցական նպատակներով օգտագործումը․ կառավարության ծրագրի նախագիծ Կառավարությունը հունիսի 1-ին նիստում հաստատեց կառավարության ծրագրի նախագիծը։ Գլուխներից մեկը՝ «Ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի» վերնագրով, անդրադառնում է կրթության և գիտության ոլորտին։ Նոր կառավարությունը կարևորում է դպրոցի աշակերտակենտրոն, իսկ ԲՈՒՀ-ի` ուսանողակենտրոն լինելը։