1 հունիս, 2018 14:10 Հրաժարվել ռեյտինգայինից, անցկացնել արտահերթ ընտրություն․ կառավարությունը հաստատեց իր ծրագիրը Հայաստանի կառավարությունը հունիսի 1-ի նիստում հաստատեց կառավարության ծրագրի նախագիծը։ Ծրագրի նախագծում առանձին բաժին հատկացված է Ընտրական օրենսգրքի բարեփոխմանը և արտահերթ ընտրությունների կազմակերպմանը։ Կառավարությունը կարևորում է ռեյտինգային (բաց ցուակներով համամասնական) ընտրակարգի վերացումը։ Շեշտվում է, որ «արտահերթ խորհրդարանական ընտրությունները անհրաժեշտ է անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում»։

«2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության հաղթանակից հետո ակնհայտ դարձավ, որ վեցերորդ գումարման Ազգային ժողովը չի արտահայտում Հայաստանի ժողովրդի իրական քաղաքական տրամադրությունները»,- նշված է փաստաթղթում։
1 հունիս, 2018 13:31 Միջամտության կարիք չկա․ Տոնոյանը՝ Նախիջևանի հետ սահմանին իրավիճակի մասին Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 1-ին կառավարության հերթական նիստից հետո անդրադարձավ Նախիջևանի տարածքում ադրբեջանական զինված ուժերի տեղաշարժերին։ Նա շեշտեց, որ ադրբեջանական զինուժը գործողություններ է իրականացնում իր տարածքում։ Տոնոյանի պնդմամբ՝ Հայաստանի զինված ուժերի միջամտության կարիք չկա։ 31 մայիս, 2018 10:42 Շատ ջերմ և շատ պրագմատիկ. ԱԳ նախարարը՝ վրաստանյան բանակցությունների մասին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «Բանաձև» հաղորդաշարին, խոսել Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության վրաստանյան այցի, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին։ 30 մայիս, 2018 15:35 Պարոն վարչապետ, թանկագին Նիկոլ․ Հայաստանի և Վրաստանի վարչապետերի հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ժամանել է Թբիլիսի։ Նա հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի և Արմեն Մկրյանի տեսանյութը Թբիլիսիից։ 30 մայիս, 2018 10:35 LIVE Blog. Նիկոլ Փաշինյանի այցը Վրաստան, նաև՝ Ջավախք Վարչապետի պաշտոնում առաջին պաշտոնական այցը Նիկոլ Փաշինյանը կատարում է Հայաստանի հյուսիային հարևան Վրաստան: Հայաստանի շուրջ 30-ամյա անկախության պատմության ընթացքում սա առաջին դեպքն է, երբ երկրի ղեկավարը առաջին պաշտոնական այցը կատարում է հենց Վրաստան: 30 մայիս, 2018 09:14 Աշոտյանը Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում է «Վարչապետի որոշմամբ և իմ համաձայնությամբ ընդգրկվել եմ հայկական պատվիրակության կազմում, որը մեկնում է Թբիլիսի, մասնակցելու մայիսի 30֊31 վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցին Վրաստան։ Ինչպես բազմիցս նշել եմ, պատրաստ եմ տարիների ընթացքում կուտակած գիտելիքներով և փորձով ծառայել Հայաստանի Հանրապետությանը, մեր ժողովուրդին, մեր միասնական ազգային և պետական շահերին։ Արտերկրում խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում համատեղ աշխատանքը երբեք չի կաշկանդելու ինձ ներքաղաքական զարգացումների վերաբերյալ իմ քաղաքական տեսակետները հայտնելուց»։

23 մայիս, 2018 19:15 Զոհրաբ Մնացականյանը պատմեց՝ ինչու է համաձայնել նախարարի պաշտոնին Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 23-ին լրագրողների հետ զրույցում բացատրում է, թե ինչու է համաձայնել աշխատել Նիկոլ Փաշինյանի կառավարությունում։ Նրա խոսքով՝ հավաքվել է վստահություն ներշնչող ու համախմբված թիմ։ Նա մասնակցել էր Նիկոլ Փաշինյանի կառավարության Ազգային ժողովում առաջին հարցուպատասխանին։
21 մայիս, 2018 20:23 Նախարարները երդվեցին և նկարվեցին Այսօր նախագահական նստավայրում, ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ տեղի ունեցավ ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունը:
Առաջինն ամբիոնին մոտեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընթերցելով երդման տեքստը.«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»:
14 մայիս, 2018 12:11 Սփյուռքի նախարարի աշխատանքային առաջին օրը Սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 14-ին առաջին անգամ այցելեց իր նոր աշխատավայր, ծանոթացավ նախարարության աշխատակիցներին։ Հայրապետյանը հայտարարեց՝ նպատակ ունեն կազմակերպել «մեծ հայրենադարձություն»։ Հայրապետյանը խոսեց նաև Սփյուռքին Հայաստանի քաղաքական գործընթացներին մասնակից դարձնելու անհրաժեշտության մասին։
12 մայիս, 2018 20:43 Նախագահը նոր նախարարներ ու փոխվարչապետ է նշանակել Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել՝ կառավարության նոր անդամներ նշանակելով Այսպիսով՝ կառավարության կազմն ամբողջացավ Ստորև՝ նոր նշանակումների ցանկը
Մհեր Գրիգորյան՝ փոխվարչապետ
Մանե Թանդիլյան՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Արտակ Զեյնալյան՝ արդարադատության նախարար
Արսեն Թորոսյան՝ առողջապահության նախարար
Արթուր Խաչատրյան՝ գյուղատնտեսության նախարար
Լևոն Վահրադյան՝ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
Ատոմ Ջանջուղազյան՝ ֆինանսների նախարար
Հրաչյա Ռոստոմյան՝ արտակարգ իրավիճակների նախարար
Արթուր Գրիգորյան՝ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար
Լիլիթ Մակունց՝ մշակույթի նախարար
Արծվիկ Մինասյան՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
Էրիկ Գրիգորյան՝ բնապահպանության նախարար
Աշոտ Հակոբյան՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար
Զոհրաբ Մնացականյան՝ արտաքին գործերի նախարար
 
 
12 մայիս, 2018 09:58 Վարչապետը ՊՆ-ում ներկայացրել է նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պաշտպանության նախարարությունում ներկայացրել է պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին․ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Նիկոլ Փաշինյանը իր խոսքում կարևորեց այն մարտահրավերները, որոնց ուղղությամբ պետք է աշխատենք և շնորհակալություն հայտնեց նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կատարած աշխատանքի համար»,- գրել է Հովհաննիսյանը։ Հրապարակված նկարներում չի երևում արդեն նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, որը, ըստ ամենայնի, ներկա չի եղել արարողակարգային այդ միջոցառմանը։
11 մայիս, 2018 19:02 Նշանակվել են առաջին փոխվարչապետ, փոխվարչապետ և նախարարներ Հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ազգային ժողովի պատգամավոր Արարատ Միրզոյանը նշանակվել է առաջին փոխվարչապետ:

Մեկ այլ հրամանագրի համաձայն փոխվարչապետ է նշանակվել Տիգրան Ավինյանը:

Նախագահի պաշտոկան կայքը հաղորդում է նաև մի շարք նախարարություններում նոր նախարարներ նշանակելու մասին: