18 սեպտեմբեր, 2017 18:55 Unplugged. Clocker Վանաձորում ռոք խմբում նվագելը բնական է և զարմանալի չէ, որ այն այդքան լավ խմբեր է ծնում։ ՍիվիլՆեթի կտուրում հյուրընկալել ենք համեստ մի խմբի, որն արդեն երեք տարի է ինչ գոյություն ունի, բայց համեմատաբար վերջերս է սկսել երևալ ասպարեզում։
12 հունվար, 2017 12:47 Երևանի շրջիկ երաժիշտները Քաղաքին գույն ու ոճ փոխանցող կարևորագույն տարրերից են շրջիկ երաժիշտները։ Ծանոթացեք նրանցից մի քանիսին՝ ֆրանսիացի ուսուցչից դասեր առած ակորդեոնահարին, վիրտուոզությանը ձգտող կիթառահար Սուրենին և ժող նվագարանների տրիոյին, որի միգուցե ոչ այնքան հարթ, բայց սրտանց կատարվող երաժշտությունը պարացնում է Օպերայի դիմացի խաչմերուկում կանաչ լույսի սպասող անցորդներին։

The itinerant musicians are an important elements of transmitting color and style to the city. Check out a few of them, an accordionist, a guitarist - Suren, and folk instruments trio, who maybe not as smooth but their music makes the pedestrians waiting on the Opera intersection, dance.
9 հունվար, 2017 12:23 Violin Revolution. Շնորհավոր Ամանոր Violin Revolution կվինտետի աղջիկները կատարում են իրենց սիրելի ռոք խմբերի գործեր։ 7 հունվար, 2017 14:06 Լիլիթ Բլեյան. Շնորհավոր Ամանոր Երգերի հեղինակ և երգչիչ Լիլիթ Բլեյանը շնորհավորում է Ամանորը՝ տոնին համահունչ ու մեղմ երաժշտությամբ։ 7 հունվար, 2017 12:37 Զուռնաչի. Շնորհավոր Ամանոր | Zurnachi: Happy New Year Հայկական ավանդական երաժշտությունը՝ անփոփոխ ձևաչափով այսօր մատուցում է Զուռնաչի խումբը։ 5 հունվար, 2017 12:18 Նորայր Քարտաշյան և «Մենուա». Շնորհավոր Ամանոր «Մենուա» խումբը ստեղծվել է հայկական փողային գործիքների լայն հնարավորությունները ներկայացնելու ցանկությամբ։ Նորայր Քարտաշյանը շնորհավորում է Ամանորը՝ դուդուկների համար անսպասելի մաժորային գործով։ 4 հունվար, 2017 12:11 Լապտերներ. Շնորհավոր Ամանոր Լապտերները շնորհալի երեխաներ են, որոնք ապրում են Հայաստանի տարբեր մարզերում։ Արդեն երկու տարի է, ինչ նրանք ստեղծագործում են միասին և լույս սփռում իրենց շուրջը։ 2 հունվար, 2017 10:21 Գարիկ և Սոնա. Շնորհավոր Ամանոր Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը շնորհավորում են Ամանորը։
From Garik Papoyan and Sona Rubenyan, with best wishes on Christmas and New Year.
29 հոկտեմբեր, 2016 18:01 Լավ Էլի. Unplugged 2016-ի կտուրային համերգների սեզոնը փակեց «Լավ Էլի» խումբը՝ հին ու սիրված երգերով և մեկ պրեմիերայով։ 9 հոկտեմբեր, 2016 10:21 Միքայել Ոսկանյան և ընկերներ. Unplugged Միքայել Ոսկանյանն ու ընկերներն արդեն հինգ տարի է, ինչ զարդարում են երևանյան և ոչ միայն մայրաքաղաքի երաժշտական կյանքը՝ թառը դարձնելով ժամանակակից էթնո, ֆյուժն, ռոք երաժշտությանը հատուկ համ ու հոտ հաղորդող համեմունք։ Վերջապես հյուրընկալեցինք նրանց նաև ՍիվիլՆեթի կտուրում։ 25 սեպտեմբեր, 2016 17:00 Ռոզեն Թալ. Unplugged ՍիվիլՆեթի կտուրում հյուրընկալել ենք նորաստեղծ Rozen Tal պրոգրեսիվ ռոք խմբին: Քիչ խոսք ու շատ գործ, այսինքն՝ կենդանի երաժշտություն: 21 սեպտեմբեր, 2016 12:26 Գողթ. Unplugged «Գողթ» խումբը մեկ տարի առաջ է ստեղծվել: Հանդես գալով հիմնականում ակումբներում և փաբերում՝ տղաները հաջողել են ստեղծել ծրագիր, որը ներառում է և՛ հայկական ժողովրդական մեղեդիների մշակումներ, և՛ սեփական ստեղծագործություններ: 30 օգոստոս, 2016 09:33 Մարդն իր տեղում. Վարդուհի Աբրահամյան Օպերային երգչուհի Վարդուհի Աբրահամյանի մեծ բեմելը կայացել է Փարիզի օպերային թատրոնում, ինչին հետևել է արագ զարգացող ու նոր բարձունքների նվաճումով հարուստ կարիերան։ Այսօր Վարդուհին երգում է աշխարհի լավագույն բեմերում, իսկ