Աշխարհ – CIVILNET Նարեկ Սուքիասյան, ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Վերջին տարիներին Հայաստանում պոպուլիզմի մասին խոսակցությունները գնալով խտանում են, ու մարդկանց մոտ քիչ թե շատ ձևավորվում է այդ երևույթի մասին պատկերացում, մանավանդ, որ տեսական բացատրությունների օրինակները գրեթե ամենօրյա ռեժիմով հասանելի են մեր քաղաքական դաշտում։ Մինչդեռ արտաքին քաղաքականության մասին խոսելիս պոպուլիզմի հետևանքները կամ արտահայտումները կարող են պակաս ակնհայտ լինել, ու մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնում արտաքին քաղաքականության բովանդակությանը, իսկ ձևը՝ հաճախ անտեսում։ Առանց գերագնահատելու պոպուլիզմի դերը արտաքին քաղաքականության մեջ, ինչպես նաև չունենալով միտում ներկայացնելու գիտական ճշմարտություններ (քանի որ այս թեմայով գիտական օրակարգը դեռ ինքն […]