Հասարակություն – CIVILNET Պատերազմ սահմանին, պատերազմ տանը․ 2023-ին ընտանեկան բռնության դեպքերը կրկնակի աճել են Մարտ 19, 2024 «Մեր ամուսնության սկզբնական ժամանակահատվածում ամեն ինչ կարգին էր։ Մենք սիրում էինք իրար։ Հետո նա… 4 hours ago Ինքնիշխանության խնդիր ԵՄ առաքելության համաձայնագիրը չի կարող առաջացնել․ փոխնախարար 1 day ago Փաշինյանը հանդիպում է Ոսկեպարի, Բաղանիսի բնակիչների հետ 1 day ago Գորիս․ վերակառուցված մարզադպրոցը փոխում է քաղաքի առօրյան 1 day ago Ամրագոտու խախտումը հայտնաբերելու համար ոստիկանությունը կօգտագործի նաև տեսահսկող սարքերը Երևանի նվազող կանաչը Մարտ 15, 2024 Երևանը՝ էկոլոգիական թեժ կետ է. նվազել են կանաչ տարածքները, աղտոտվել՝… Տավուշի սահմանամերձ գյուղերը․ ֆոտոշարք Մարտ 15, 2024 ՍիվիլՆեթի նկարահանող խումբը եղել է Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում՝… Կապան․ Վաչագան գետը որոշել է նորովի ներկայանալ Մարտ 15, 2024 Կապանի կենտրոնով հոսող Վաչագան գետի հունն ու տարածքը բարեկարգվում… 6 days ago Ընտանեկան բռնության գործերի հետ կապված շատ խնդիրներ կան․ դատավոր Ռուզաննա Ազրոյան 7 days ago Երևանի տրանսպորտը սեպտեմբերից կթանկանա. ավագանին ընդունեց նախագիծը 1 week ago Հայաստանում հարցվածների 66 տոկոսը վատ է գնահատում հայ-ռուսական հարաբերությունները 1 week ago Ըստ հարցման՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը հետընթաց է ապրել «Կարո՞ղ ա մենք ենք պրոբլեմը» Բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանը, երևի, մարգարեաբար, Փաշինյանի՝ այսօրվա ասուլիսի ժամանակ ցույց տված Հայաստանի… ԼՐԱՀՈՍ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու թեկնածության դիմումը կարող է լրջագույն ռիսկեր առաջացնել․ Հասարակություն – CIVILNET Հայ ազգային կոնգրես կուսակցությունը հայտարարություն է տարածել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու թեկնածության հնարավորության վերաբերյալ։ Ըստ կուսակցության՝ Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար դիմումը, եթե այն տեղի է ունենում Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման և խզման համատեքստում, կարող է առաջացնել լրջագույն ռիսկեր։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Մարտի 12-ին Եվրոպական Միության խորհրդարանն ընդունել է Եվրոպական Հանձնաժողովի համար պարտադիր ուժ չունեցող բանաձև, հայտարարելով, որ «եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ֊Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար»։ Արձագանքելով ընդունված բանաձևին, վարչապետ Փաշինյանը հայտարարել է. «Հույս ունեմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, հանրության տարբեր շերտեր, […] ԵՄ առաքելությա՞ն, թե՞ ՀԱՊԿ-ի աչքի առաջ են զավթել հայկական տարածքները․ Հասարակություն – CIVILNET Մարտի 19-ին Հայաստանում Եվրոպական միության առաքելության կարգավիճակի մասին համաձայնագրի խորհրդարանական քննարկման ժամանակ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ու իշխանության միջև բանավեճ ծագեց, թե ում աչքի առաջ է Ադրբեջանը զավթել հայկական տարածքները։ «Արդյոք կառավարությունը համարո՞ւմ է, որ 31 գյուղերի մեծ մասի զավթումը եղել է Եվրոպական միության դիտորդների առկայությամբ»,- «Հայաստան» խմբակցության պատգմավոր Աղվան Վարդանյանը նման հարց ուղղեց կառավարության ներկայացուցչին՝ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանին, որը խորհրդարանին էր ներկայացնում համաձայնագիրը։ Վերջինս էլ պատասխանեց, որ ԵՄ առաքելության բնույթն այլ է․ «Այդ առաքելության շրջանակներում իրենք կատարում են իրենց գործողությունները»։ Բանավեճը շարունակեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Նա նախ շտկեց ընդդիմադիր պատգամավորին՝ ասելով, որ խոսք է […] Եվրոպայի բրոնզն ու ըմբիշ Մեժլում Մեժլումյանի սոցիալական խնդիրները Հասարակություն – CIVILNET Ըմբշամարտի Եվրոպայի այս տարվա առաջնության բրոնզե մեդալակիր 23-ամյա Մեժլում Մեժլումյանը, չնայած դժվարություններին, պայքարում է մրցանակների համար։ Ծառայության պատճառով երկու տարի չի մարզվել, իսկ հետո էլ կանգնել սոցիալական խնդիրների առաջ։ Այնուամենայնիվ, նա շարունակում է զբաղվել ըմբշամարտով ու մրցանակային տեղեր գրավել տարբեր առաջնություններում։ Հայաստանը շահագրգռված է ՆԱՏՕ-ի հետ գործընկերությունն ընդլայնելու հարցում․ Փաշինյան Հասարակություն – CIVILNET Հայաստանը շահագրգռված է ՆԱՏՕ-ի և դաշինքի անդամ առանձին պետությունների հետ գործընկերությունն ընդլայնելու հարցում։ Այդ մասին մարտի 19-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք շահագրգռված ենք՝ շարունակելու զարգացնել առկա քաղաքական երկխոսությունը և ընդլայնելու գործընկերությունը դաշինքի, ինչպես նաև առանձին անդամ պետությունների հետ։ Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը՝ «Անհատապես հարմարեցված գործընկերության» ծրագիրը շուտով կհաստատվի։ Մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո Հայաստանի համար չափազանց կարևոր է ուժեղացնել իր դիմակայունությունը և զարգացնել համապատասխան պաշտպանական կարողությունները»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ հայկական կողմի որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել տարածաշրջանի երկրների դեմ։ «Հայաստանը շարունակում […] ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ Ստոլտենբերգ Հասարակություն – CIVILNET ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Այդ մասին մարտի 19-ին Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Հույս ունեմ, որ կշարունակենք ուժեղացնել մեր գործընկերությունը՝ միասին աշխատելով Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարեկեցության համար»,- ասաց նա։ Ստոլտենբերգի կարծիքով՝ տարիների հակամարտությունից հետո Հայաստանն ու Ադրբեջանն այսօր հնարավորություն ունեն տևական խաղաղության հասնել։ «Այսօրվա հանդիպմանը քննարկեցինք Հարավային Կովկասում կայունության կարևորությունը, սա կարևոր է Եվրատլանտյան անվտանգության համար։ Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորություն ունեն տևական խաղաղության հասնել տարիների հակամարտությունից հետո։ Ահա թե ինչու եմ ես երկու երկրներին կոչ անում համաձայնության հասնել, որն ուղի կհարթի հարաբերությունների […] Փաշինյանն ու Ստոլտենբերգը քննարկել են խաղաղության պայմանագիրը Հասարակություն – CIVILNET Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ առանձնազրույցի ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: «Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հետ կապված քննարկումների շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդիպելու է նաև նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Մինչ Հայաստան ժամանելը, Յենս Ստոլտենբերգը այցելել է Ադրբեջան և Վրաստան։ LIVE. Նիկոլ Փաշինյանի և Յենս Ստոլտենբերգի հայտարարությունները Հասարակություն – CIVILNET Փաշինյանը շնորհավորել է Պուտինին՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով Հասարակություն – CIVILNET Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով: «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, ընդունեք շնորհավորանքներս ՌԴ նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ։ Հուսով եմ, որ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում երկխոսությունը կզարգանա՝ ի շահ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների։ Մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, առողջություն, երջանկություն և հետագա հաջողություններ Ձեր գործունեության մեջ»,- ասված է վարչապետի ուղերձում։ Մարտի 15-17-ը անցկացված Ռուսաստանի նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինը հավաքել է ձայների ավելի քան 87 տոկոսը: Պուտինի գրանցած արդյունքը ռեկորդային է Ռուսաստանի պատմության մեջ։ Նախագահական ընտրություններին մասնակցող մյուս թեկնածուներից Նիկոլայ Խարիտոնովը ստացել է ձայների 4,3 տոկոսը, Վլադիսլավ Դավանկովը՝ 3,8 տոկոսը, […]