Հասարակություն – CIVILNET Կոնդեցիները սպասում են սեփականության վկայականներին, իշխանությունը՝ մրցույթին Մարտ 29, 2024 Կոնդի թեման նորից լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է։ Ներկայում, սակայն, գործնական ոչինչ տեղի… 2 hours ago «Ֆասթֆուդ» արվեստը ոչ միայն օգտակար չէ, այլև՝ թունավոր․ մտորումներ Թատրոնի օրվա առթիվ 4 hours ago Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը Հայաստանում արգելափակվել է 22 hours ago Արցախցիների բնակարանային հավաստագրի արժեքը լինելու է 3-5 մլն դրամ՝ ըստ բնակավայրի 1 day ago Հանքարդյունաբերողների ռոյալթիներից 1 մլրդ դրամ հատկացվեց ազդակիր համայնքներին Սամցխե-Ջավախքի անհետացող գյուղերը Մարտ 27, 2024 Մզիսա Խմալաձե, OC Media Վրաստանի հարավային Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում… Կանցկացվեն վարժական հավաքներ, կներգրավվի 5 151 քաղաքացի Մարտ 26, 2024 Հունիսի 11-ից մինչև օգոստոսի 30-ը Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների… Գորիսի շուկան առևտուր է ուզում․ «Մարդ չի գալիս, բայց ամեն ինչ կա ու էժան» Մարտ 26, 2024 Գորիսի քաղաքային շուկան բաց է ամեն օր։ Այստեղ վաճառում են տեղի թարմ… 4 days ago Լիքը գինի և ուտեստներ․ ինչ են խոստանում այս տարվա «Երևանի գինու օրերը» 5 days ago Նոր Նորքի ոստիկանությունը՝ զինված անձանց թիրախում 6 days ago Ակցիա՝ Կոնդում. Պահպանել Երևանի «մարգարիտն» ու նոր կյանք տալ նրան 7 days ago ՆԳ նախարարի ընկերը խմած վիճակում մահացու վրաերթի է ենթարկել հետիոտն կնոջ. Դանիել Իոաննիսյան «Ֆասթֆուդ» արվեստը ոչ միայն օգտակար չէ, այլև՝ թունավոր․ մտորումներ Թատրոնի օրվա առթիվ Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, հազարավոր մարդիկ շնորհավորում էին բեմարվեստի «ծառաներին», բայց շատ ավելին… ԼՐԱՀՈՍ ԱԺ-ում լսումներ կանցկացվեն Հայաստանի եվրաինտեգրման թեմայով Հասարակություն – CIVILNET Հայաստանի Ազգային ժողովում լսումներ կացնկացվեն «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները» թեմայով։ Լսումների նախաձեռնողը ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն է։ Լսումները հրավիրվել է ապրիլի 4-ին` ժամը 11:00-ին։ *** Եվրախորհրդարանը մարտի 12-ին ընդունած բանաձևով առաջարկել է ԵՄ գործադիր մարմիններին՝ Եվրոպական հանձնաժողովին և Խորհրդին, դիտարկել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը․ «Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալու հարցում և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք լինել ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար»,- ասված է բանաձևում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Եվրախորհրդարանի բանաձևը և ասել, որ ԵՄ-ի անդամության թեկնածությունը «պետք է հանրային քննարկման […] Պաղեստինի արտգործնախարար է նշանակվել Վարսեն Աղաբեկյանը Հասարակություն – CIVILNET Պաղեստինի նոր կառավարությունում հայ նախարար կա․ Վարսեն Աղաբեկյանը նշանակվել է արտաքին գործերի և արտագաղթի հարցերով պետնախարար։ Պաղեստինյան WAFA գործակալության փոխանցմամբ՝ համապատասխան հրամանագրերը ստորագրել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը՝ ձևավորելով Պաղեստինի 19-րդ կառավարությունը։ Նոր կառավարության երդմնակալությունը նախագահի առջև կլինի մարտի 31-ին։ Աղաբեկյանն անվանի պատմաբան է, որը մագիստրոսական կրթություն է ստացել ԱՄՆ-ի Ինդիանայի համալսարանում և դոկտորական աստիճան՝ Փիթսբուրգի համալսարանում: Ստամբուլի ընտրությունները կարող են վճռել Թուրքիայի ապագան․ Քոփթաշ Հասարակություն – CIVILNET Մարտի 31-ին Թուրքիայում սպասվում են տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։ Չնայած ընտրություններն ամբողջ երկրով մեկ են անցկացվելու, սակայն ամենաառանցքային հարցերից մեկն այն է, թե ով կդառնա Ստամբուլի քաղաքապետ։ Այդ պաշտոնի համար պայքարում է երկու թեկնածու՝ Մուրադ Քուրումն ու Էքրեմ Իմամօղլուն։ Քուրումը իշխանական թևի՝ «Արդարություն ու զարգացում» կուսակցության ներկայացուցիչն է, որը Թուրքիայի նախորդ կառավարությունում զբաղեցրել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը։ Իսկ Իմամօղլուն Ստամբուլի գործող քաղաքապետն է, որը Թուրքիայի գլխավոր ընդդիմության, քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության առանցքային դերակատարներից է։ Թուրքիայում սպասվող ընտրությունների վերաբերյալ ՍիվիլՆեթը զրուցել է ստամբուլաբնակ հրապարակախոս Ռոբերի Քոփթաշի հետ, որը, ի թիվս երկու մրցակիցների միջև պայքարի, վերլուծում է Ստամբուլի […] Առցանց անմաքս առևտրի շեմը կնվազեցվի՝ դառնալով 200 եվրո և 31 Հասարակություն – CIVILNET Առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը կնվազեցվի։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն 2024-ի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ արտոնության շեմը: «Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխության: Նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017-ի դեկտեմբերի 20-ի որոշմամբ սահմանված 200 եվրո և 31 կգ արտոնության շեմը: Տվյալ արտոնության շեմը կիրառվելու է 2024 թվականի ապրիլի 1-ից հետո ՀՀ ներմուծված բացառապես անձնական օգտագործման ապրանքների դեպքում»,- ասված է հայտարարությունում։ Պուտինի 87 տոկոսը ի՞նչ գործողությունների մանդատ է տվել նրան․ զրույց Հասարակություն – CIVILNET Ռուսաստանի հարցերով փորձագետ, Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Նարեկ Սուքիասյանը ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանի հետ զրույցում անդրադառնում է արդի Ռուսաստանի ներքաղաքական մի շարք հարցերի՝ կապված նախագահական ընտրություններում Պուտինի հերթական վերընտրության հետ։ Հարցազրույցի թեմաները հասանելի են՝ ըստ րոպեների։ Ճանապարհաշինության մասով ՏԿԵ նախարարի խոստումը չի կատարվել Հասարակություն – CIVILNET Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck, #խոստմնացույց Շուրջ երկու տարի առաջ՝ 2022-ի օգոստոսին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարար Գնել Սանոսյանը հայտարարել էր, որ ճանապարհաշինարարական ծրագրերի վերջնաժամկետները խախտած ընկերությունները չեն ներվի, իսկ ծրագրերը հաջորդ տարի չեն տեղափոխվի։ Նախարարը մանրամասնել էր, որ ժամկետների խախտման համար ընկերությունները պատժվելու են. «Պայմանագիրը կդադարեցնենք, կգնան սև ցուցակ և այլն»։ #CivilNetCheck-ը նախորդ տարվա ապրիլին պարզել էր, որ ՏԿԵ նախարարի այս խոստումը չէր պահվել՝ 2022-ին ժամկետի խախտմամբ անավարտ մնացած 23 ճանապարհահատվածների շինաշխատանքներ տեղափոխվել էին հաջորդ տարի։ Որևէ պայմանագիր չէր լուծվել և կապալառուները սև ցուցակում չէին հայտնվել։ 2023-ին ևս պայմանագրերը երկարացվել են Պարզվում է՝ 2023-ին անավարտ են մնացել […] Հայաստանի ղեկավարությունը հայ-ռուսական հարաբերությունները տանում է «փլուզման», կարծում է Լավրովը Հասարակություն – CIVILNET Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում, «Իսվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարվա պատմությունը` միտումնավոր տանում է Ռուսաստանի հետ հարաբերությունների փլուզման»,- ասել է նա։ Լավրովի խոսքով՝ Հայաստանում ՀԱՊԿ առաքելության մանդատը լիովին համաձայնեցվել էր 2021-ի աշնանը, բայց Նիկոլ Փաշինյանը հայտարարել է կոնսենսուսի բացակայության մասին և կանչել է ԵՄ առաքելությունը։ «Այժմ Հայաստան զինծառայողներ են ուղարկվում Կանադայից, Նորվեգիայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով Հյուսիսատլանտյան դաշինքի առաքելության։ Վերջին մի քանի տարիների այս ամբողջ պատմությունը խեղաթյուրվել է պարոն Փաշինյանի, նրա աշխատակիցների և Հայաստանի խորհրդարանի ղեկավարության կողմից»,- նշել է […] Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Հասարակություն – CIVILNET Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն մայիսին կրկին հանդիպում կունենան։ Այդ մասին մարտի 28-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Ալեն Սիմոնյանը՝ մանրամասներ ներկայացնելով Ժնևում Միջխորհրդարանական միության հարթակում Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպումից։ «Հանդիպման ժամանակ որոշում է կայացվել շփումներ սկսել խորհրդարանական մակարդակում։ Ես ասացի, որ այս հարցը պետք է քննարկեմ մեր խմբակցության և մեր թիմի հետ։ Նա նույնպես պատրաստակամություն հայտնել իրենց ներսում քննարկել, և մենք պայմանավորվեցինք հաջորդ հանդիպման վերաբերյալ, որը նախնական պայմանավորվածությամբ կկայանա մայիսի կեսերին»,- հայտնել է Սիմոնյանը։ Նրա խոսքով՝ հաջորդ հանդիպումը կրկին կկայանա Միջխորհրդարանական միության հարթակում։ ԱԺ նախագահը նշել է, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ […]