Հասարակություն – CIVILNET
-
«Բացարձակ ապատեղեկատվություն է». Պետդեպը՝ բրուսելյան պայմանավորվածությունների մասին
Հասարակություն – CIVILNET ԱՄՆ պետքարտուղարությունը հերքել է ապրիլի 5-ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված լուրերը, թե իբր եռակողմ բանակցությունների ընթացքում ռազմաքաղաքական պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՀՀ-ից ռուսական ռազմաբազայի և սահմանապահների դուրսբերման շուրջ։ Որոշ լրատվամիջոցներ հրապարակել էին անգամ «փաստաթղթի» լուսանկարը: «Այդ փաստաթուղթը բացարձակ ապատեղեկատվություն է, անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել։ Կոչ ենք անում ուսումնասիրել ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով ԵՄ-ի և Հայաստանի հետ համատեղ մամուլի հաղորդագրությանը։ ԵՄ-ի և Հայաստանի հետ բրյուսելյան հանդիպումը կենտրոնացած էր բացառապես Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա, քանի որ երկիրն աշխատում է իր առևտրային գործընկերությունների դիվերսիֆիկացման և հումանիտար կարիքների լուծման ուղղությամբ, ինչպես նաև աջակցելու […]
-
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց․ փակուղու պատրանք
Հասարակություն – CIVILNET Սերգեյ Մինասյան, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Չնայած Հայաստանի և Թուրքիայի պաշտոնյաների և փորձագետների լավատեսական հայտարարությունների հաճախականությանը` երկու երկրների հարաբերությունների կարգավորման առաջընթացի հեռանկարները մնում են մշուշոտ: Հայաստանը վերջին շրջանում խորհրդանշական քայլեր է արել՝ հույս ունենալով, որ դա կարող է Թուրքիային մղել ակտիվացնելու գործընթացը։ Այդ քայլերից էին մարդասիրական օգնության տրամադրումը և հայ փրկարարների գործուղումը Թուրքիայի՝ 2023-ի փետրվարի երկրաշարժից տուժած շրջաններ, Հայաստանի արտգործնախարարի այցը Անկարա և երկրաշարժի գոտի, ինչպես նաև նրա և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի մասնակցությունը 2024-ի մարտին կայացած Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ 2023-ի հունիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության […]
-
ՊԵԿ-ը հասանելիություն է ստանում բանկային հաշիվներին. ինչո՞ւ է դա խնդրահարույց
Հասարակություն – CIVILNET Վերջերս փոփոխություններ են կատարվել բանկային գաղտնիքը կարգավորող օրենքներում, և ՊԵԿ-ը հասանելիություն է ստացել անձանց հաշիվներին վերաբերող տվյալներին։ Արդյոք բանկերը ռիսկեր տեսնո՞ւմ են այս փոփոխություններում: Այս և ֆինանսաբանկային ոլորտի այլ հարցերի շուրջ «ՍիվիլՆեթ բիզնեսը» զրուցել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանի հետ:
-
«5-րդ գումարտակի» գործով ամբաստանյալը պնդում է՝ «ամբողջ մեղքը փորձում են
Հասարակություն – CIVILNET «Լավ, ասենք, Իշխան Վահանյանը մեռել ա, թաղել են, հետո ո՞վ էր էս աթոռին լինելու։ Նենց տպավորություն է, որ Իշխան Վահանյանով սկսվել է՝ Իշխան Վահանյանով ավարտվել։ Բոլորը գիտեն, որ ես եմ այս աթոռին նստած, ասում են՝ էնա վրեն բարդենք, թող դատվի-գնա»,- դատարանում հայտարարեց Ջրականի զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի գործով միակ ամբաստանյալ Իշխան Վահանյանը․ «Գործ կա, մեղադրյալը Իշխան Վահանյանն է, վսյո ախպեր, սաղ իմ վրա են քցում ու առաջ գնում»։ Ապրիլի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում շարունակվեց Ջրականի զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի գործով նիստը։ Հարցաքննվում էր ամբաստանյալը։ «Սա այն պատերազմն է եղել, որ ով սաղ է մնացել, […]
-
Միջազգային քրեական դատարանին ներկայացվեց առաջին հայցը՝ ընդդեմ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների
Հասարակություն – CIVILNET Մարկ Դովիչ, Հաագա ԱՄՆ-ում գործող Ճշմարտության և արդարության կենտրոն կազմակերպությունը (Center for Truth and Justice, CFTJ) Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) պաշտոնապես դիմել է հետաքննելու Ադրբեջանի ղեկավարներին նրանց ցեղասպանական գործողությունների համար։ Սա Հայաստանի կողմից Հաագայի տրիբունալին ուղղված առաջին հայցն է այս տարվա սկզբին Միջազգային քրեական դատարանին անդամակցությունից հետո: Ավելի քան 100 էջանոց հաղորդագրության մեջ CFTJ-ն ներկայացնում է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում Ադրբեջանի իրականացրած վայրագությունների մի ամբողջ շարք՝ սկսած այն պահից, երբ Ադրբեջանը մոտ երեք տարի առաջ առաջին անգամ սկսեց զավթել Հայաստանի տարածքը։ CFTJ-ն այժմ ՄՔԴ-ին խնդրում է սկսել այդ ապացույցների նախնական քննությունը՝ «գնահատելու, թե արդյոք ողջամիտ հիմք կա […]
-
Ցույցեր, ծեծկռտուք և գործակալների փնտրտուք․ ինչ է կատարվում Վրաստանում և
Հասարակություն – CIVILNET Ապրիլի 18-ին Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։ Մինչ պատգամավորները քննարկում էին օրենքը, Թբիլիսիում հազարավոր քաղաքացիներ խորհրդարանի շենքի մոտ հավաքվել էին բողոքի ցույցի։ Ինչո՞ւ է Վրաստանի կառավարող ուժը գնում ոչ հանրահաճո քայլի։ Օտարերկրյա գործակալների մասին օրենքի թիրախում հասարակական կազմակերպություններն ու լրատվամիջոցներն են։ Կազմակերպությունները, որոնց ֆինանսավորման 20 տոկոսից ավելին ստացվում է արտասահմանից, պետք է որակվեն օտարերկրյա գործակալ։ Տեսանյութում օգտագործվել են կադրեր Aliq Media, OC Media լրատվականներից։ Credits: Ruptly
-
Ապրիլի 5-ի Բրյուսելի հանդիպումը փողի մասին չէր. Մանե Ադամյան
Հասարակություն – CIVILNET Բլինքենն ու ֆոն դեր Լեյենը Հայաստանին ասում են՝ միացի՛ր Անդրսևծովյան էլեկտրական մալուխին, այդ ուղղությամբ Երևանը Վաշինգտոնի և Բրյուսելի աջակցությամբ պետք է հստակ քայլեր կատարի, նշում է զարգացման աջակցության և ԵՄ-ի հետ ռազմավարական համագործակցության հարցերով փորձագետ Մանե Ադամյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նրա խոսքով՝ ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումը ոչ թե փողի, այլ Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի կարիքները գնահատելու մասին էր: