Ադրբեջան – CIVILNET
-
Սահմանամերձ Կոթիի պատմության ուսուցիչը
Ադրբեջան – CIVILNET 22-ամյա Տաթևիկ Ասրյանը «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրով երկու տարի ժամկետով գործուղվել է Տավուշի սահմանամերձ Կոթի գյուղ։ Տեղի դպրոցում Պատմություն և Հասարակագիտություն առարկաներն է դասավանդում։ Ուսուցչուհին աշակերտների հետ գյուղում ծրագրեր է իրականացնում․ որոշել են գյուղի մշակութային ժառանգության մասին ֆիլմ նկարահանել։
-
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
Ադրբեջան – CIVILNET Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը, հայտնում են ՀՀ կառավարությունից։ «Ապրիլի 23-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են»,- ասված է հաղորդագրությունում։ Ավելի վաղ գործադիրը հայտնել էր, որ ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանին երկու երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա։ Գործընթացը տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։ *** Ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ութերորդ հանդիպումը։ Ըստ […]
-
Լրատվամիջոցները նենգափոխում են Բագրատ Սրբազանի խոսքը
Ադրբեջան – CIVILNET Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ապրիլի 23-ին ֆեյսբուքյան իր էջում հերքել է [արխ.] Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում Հայաստանի դրոշն Ադրբեջանի դրոշով փոխարինելու մասին տեղեկությունը և մեղադրել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին այդ տեղեկությունը տարածելու համար։ #CivilNetCheck-ն ուսումնասիրել է տեղեկությունը և պարզել, որ Բագրատ Սրբազանն իրեն վերագրվող հայտարարությունը չի հնչեցրել։ Պնդումը հոգևորականին վերագրել է «Ժողովուրդ» օրաթերթը Իրականում Տավուշի թեմի առաջնորդն ապրիլի 23-ին «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի հետ զրույցում ասել է, որ հայկական ուժերը դիրքերից նահանջել են, սակայն նա չի պնդել, թե Ոսկեպարում ադրբեջանական դրոշ է ծածանվել։ «Այն, ինչ մենք օրերով, ամիսներով մտածում էինք, շոշափելի իրականություն […]
-
Ցեղասպանության տարելիցին ընդառաջ Էրդողանը հորդորում է Հայաստանին «անհիմն պատմությունները մի
Ադրբեջան – CIVILNET Տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, և եկել է ժամանակը, որ անհիմն պատմությունները մի կողմ դրվեն․ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրաք կատարած այցից հետո ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։ «Միշտ ավելի լավ է գործել ժամանակի իրողությունների հետ, քան գործել իրականության հետ կապ չունեցող հորինված պատմական պատմություններով։ Դա հիմա հասկանում է նաև Փաշինյանը»,- ասել է Էրդողանը՝ պատասխանելով լրագրողի հարցադրմանը, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «նախորդ օրերին խոսելով 1915թ․ իրադարձությունների մասին՝ «Մեծ ողբերգություն» եզրույթն է օգտագործել «ցեղասպանություն» եզրույթի փոխարեն։ Լրագրողը նաև հարցրել է, թե արդյոք Հայաստանի վարչապետի նման դիրքորոշումը հնարավորություն է ստեղծում, որ Հայաստանը հեռանկարում Ադրբեջանի և այլ […]
-
Ինչպիսին է լինելու Ինժեներական քաղաքը
Ադրբեջան – CIVILNET ՏՏ ոլորտի շրջանառությունը Հայաստանում հատել է 2 մլրդ դոլարը, մենք ուզում ենք դառնալ 4 մլրդ դոլար։ Այս մասին «ՍիվիլՆեթ բիզնեսի» հետ զրույցում ասում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: Նրա խոսքով՝ ոլորտի զարգացմանը նպաստելու է նաև ներկայում կառուցվող «Ինժեներական քաղաքը», որը ներառելու է օֆիսային տարածքներ և տեխնոլոգիապես հագեցած լաբորատորիաներ։