Ադրբեջան – CIVILNET
-
Ցույցեր, ծեծկռտուք և գործակալների փնտրտուք․ ինչ է կատարվում Վրաստանում և
Ադրբեջան – CIVILNET Ապրիլի 18-ին Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։ Մինչ պատգամավորները քննարկում էին օրենքը, Թբիլիսիում հազարավոր քաղաքացիներ խորհրդարանի շենքի մոտ հավաքվել էին բողոքի ցույցի։ Ինչո՞ւ է Վրաստանի կառավարող ուժը գնում ոչ հանրահաճո քայլի։ Օտարերկրյա գործակալների մասին օրենքի թիրախում հասարակական կազմակերպություններն ու լրատվամիջոցներն են։ Կազմակերպությունները, որոնց ֆինանսավորման 20 տոկոսից ավելին ստացվում է արտասահմանից, պետք է որակվեն օտարերկրյա գործակալ։ Տեսանյութում օգտագործվել են կադրեր Aliq Media, OC Media լրատվականներից։ Credits: Ruptly
-
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ Հայաստանի ԱԳՆ
Ադրբեջան – CIVILNET Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հերքել է ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված դավադրապաշտական լուրերը։ «Իրականում Բրյուսելյան հանդիպումը Հայաստանի դիմակայունության ու տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին էր, ինչի շուրջ անտեղի աղմուկ է ստեղծվել, որը և չի համապատասխանում իրականությանը: Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել: Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել: Բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին»,- […]
-
Ռուսաստանը ողջունում է «ԼՂ բնակիչների վերաինտեգրման Ադրբեջանի հատուկ ծրագիրը»․ Զախարովա
Ադրբեջան – CIVILNET Ռուսաստանը ողջունում է ԼՂ բնակիչների վերաինտեգրման Ադրբեջանի իշխանությունների մշակած հատուկ ծրագիրը։ Այդ մասին ապրիլի 18-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ՝ իրենց իրավունքների և անվտանգության պատշաճ ապահովման դեպքում։ Մեր կողմից պատրաստ ենք աջակցել գործընթացին»,- ասել է նա։ Զախարովայի խոսքով՝ արցախցիների վերադարձի հարցից, սակայն, պետք է տարանջատել 80-ականների վերջին և 90-ականների սկզբին Հայաստանից և Ադրբեջանից հեռացած քաղաքացիների վերադարձի թեման։ Ըստ նրա՝ պետք է հայ-ադրբեջանական հարաբերությունների համալիր կարգավորում լինի։ *** 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ, որը տևեց մեկ օր և ավարտվեց սեպտեմբերի 20-ին հրադադարի […]
-
Ինչո՞ւ է Թուրքիան չեզոք Իրան-Իսրայել հակամարտությունում
Ադրբեջան – CIVILNET Թուրքիան սահմանափակումներ է մտցնում Իսրայել արտահանվող մի շարք ապրանքների վրա և հարց է առաջանում, թե ինչո՞ւ հիմա, որո՞նք են դրա պատճառները։ Այս հարցերը վերլուծում է գրող, հրապարակախոս Ռոբեր Քոփթաշը ՍիվիլՆեթի հետ զրույցում։ Նա նկատում է, որ Թուրքիան Իսրայելի դեմ լուրջ լծակ չունի և ներկայում միջազգային դաշտում ավելի մեղմ դիրքորոշում է որդեգրում, քանի որ սեփական խնդիրների լուծման համար Արևմուտքի աջակցության կարիքն ունի։ Ըստ Քոփթաշի՝ Թուրքիան չեզոքություն է պահպանում նաև Իրան-Իսրայել հակամարտությունում և մտահոգոհություններ ունի այդ հակամարտության ընդլայնումից։ Դիտեք նաև՝ Չնայած պաղեստինյան ճգնաժամին՝ Կովկասի հարցերը շարունակում են լինել Թուրքիայի օրակարգում․ Քոփթաշ Էրդողանի հեղինակությունն ընկնում է իսլամական աշխարհում․ Ռոբեր Քոփթաշ […]
-
Անվճար հետազոտվելու հնարավորություն Սյունիքում՝ «Սանտե Արմենի» շրջիկ կայանի հետ
Ադրբեջան – CIVILNET «Սանտե Արմենի» ֆրանս–հայկական առողջապահական կազմակերպության շրջիկ կայանը Սյունիքի երեք խոշորացված համայնքներում իրականացնում է առողջպահական նոր ծրագիր։ Գորիսում, Սիսիանում և Կապան համայնքների հեռավոր գյուղերում բնակիչները հնարավորություն ունեն անվճար անցնելու գործիքային և լաբորատոր հետազոտություններ։
-
Մոսկվան Երևանից հերքում է ակնկալում բրյուսելյան պայմանավորվածությունների վերաբերյալ
Ադրբեջան – CIVILNET Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ապրիլի 18-ի ճեպազրույցի ընթացքում մեկնաբանել է տեղեկությունը, թե իբր ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստան-ԱՄՆ-ԵՄ հանդիպմանը ռազմաքաղաքական պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՀՀ-ից ռուսական ռազմաբազայի և սահմանապահների դուրսբերման շուրջ։ «Ավելի վաղ Երևանում հրապարակայնորեն հավաստիացնում էին, որ Արևմուտքի երկրների հետ հարաբերությունների զարգացումն ուղղված չէ երրորդ երկրների դեմ։ Մենք, ակնկալելով այդ գործոնների ամբողջությունը, Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք ի հայտ եկած տեղեկություններին։ Իհարկե իդեալական կլինի այդ ինֆորմացիայի հերքումը, բայց ամեն դեպքում, խոսքը պաշտոնական Երևանինն է»,- ասել է նա։ Զախարովան չի բացառում, որ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ «Երևանին պարտադրվել է» փոխարինել ռուս սահմանապահներին արևմտյան մասնագետներով, ինչպես […]
-
Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություններ կատարվելու առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել.
Ադրբեջան – CIVILNET ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հասցեին տրանսպորտում վիրավորական արտահայտություններ հնչեցրած Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություններ կատարվելու վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քննչական կոմիտեն հաղորդում է, որ Վարդանյանը ճանաչվել է տուժող։ «Հանցագործության մասին հաղորդում է ստացվել, որ ապրիլի 15-ին, երեկոյան, համապատասխան քննչական գործողությունը կատարվելուց հետո Ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելու ընթացքում, առերևույթ խուլիգանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթով հանցավոր արարք կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալված անձ Ս․ Վարդանյանը ենթարկվել է բռնությունների, կատարվել են նրա արժանապատվությունը նսեմացնող գործողություններ։ Իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու, հաղորդման մեջ նշված տեղեկությունները վարույթի շրջանակներում ստուգելու և իրավական գնահատականներ տալու նպատակով»,- ասված […]