Թուրքիա – CIVILNET
-
Դելիմիտացիա, «Զանգեզուրի միջանցք», հայ-թուրքական գործընթաց․Ալիևը՝ Հայաստանի մասին
Թուրքիա – CIVILNET Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 23-ին ելույթ է ունեցել տեղական դիվանագիտական ակադեմիայի կազմակերպած միջոցառմանը, որի ժամանակ խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների մասին։ ՍիվիլՆեթն ի մի է բերել տարածաշրջանին, մասնավորապես, Հայաստանին վերաբերող Ալիևի հիմնական շեշտադրումները։
-
Ոսկու տենդը Հայաստանում թափ է հավաքում. Աղասի Թավադյան
Թուրքիա – CIVILNET Ոսկին դարձել է Հայաստանից արտահանվող հիմնական ապրանքը, որի տեսակարար կշիռն արտահանման ծավալում շարունակում է աճել. «ՍիվիլՆեթ բիզնեսի» եթերում ասում էտնտեսագետ, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Աղասի Թավադյանը: Նրա խոսքով՝ ոսկու տենդը Հայաստանում թափ է հավաքում, և դա վտանգավոր է տնտեսության համար:
-
Խեյրիմլի վիճակ Կիրանցից Ոսկեպար ու Բաղանիս․ ինչ է կատարվում սահմանազատված
Թուրքիա – CIVILNET Մի քանի օր շարունակ Կիրանցի բնակիչները փակ են պահում դեպի Ոսկեպար տանող ճանապարհը, ապրիլի 25-ին նրանք զուգահեռ տեղափոխվել էին գյուղ չհասած կամրջի մոտ։ Մտավախություն կար, որ իրականացվում են ականազերծման գործընթացներ։ Տվյալ մասում սահմանազատման հետևանքով ոչ միայն կամուրջը կանցնի ադրբեջանական վերահսկողության տակ, այլ նաև մի քանի տներ։
-
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն․ կառավարություն
Թուրքիա – CIVILNET Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 2024 թվականի ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է 20 սահմանային սյուն, հայտնում է կառավարությունը։ Ըստ հաղորդագրության՝ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։ «Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին երկու երկրների փորձագիտական խմբերն սկսել են կոորդինատների ճշգրտման գործընթացը՝ հիմնվելով տեղանքում գեոդեզիական չափումների վրա», – նշել են […]
-
Կրթության նոր ճարտարապետություն՝ չորս սյուների վրա․ «Կրթության տապան»
Թուրքիա – CIVILNET ՌեԱրմենիա հարթակը միգուցե մի օր բոլորիս ակադեմիկոսների վերածի՝ իր ստեղծած ցկյանս կրթության համակարգի միջոցով։ Հարթակի տնօրեն Գևորգ Պողոսյանը ներկայացնում է ռեԱրմենիայի «Ակադեմիան» և փորձում փարատել հաղորդավարի կասկածները՝ առաջարկելով կրթության նոր ճարտարապետություն՝ հիմնված չորս սյուների վրա։
-
«Մոբայլ սենթր»-ը դարձել է Հայաստանի առաջին հարկատուն
Թուրքիա – CIVILNET Բջջային հեռախոսների և աքսեսուարների ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող «Մոբայլ սենթր» ընկերությունը դարձել է Հայաստանի առաջին հարկատուն՝ 2024-ի առաջին եռամսյակի տվյալներով։ Այդ մասին տեղեկանում ենք Պետեկամուտների կոմիտեի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկից։ «Մոբայլ սենթր արթ»-ը հունվար-մարտ ամիսներին բյուջե է վճարել 19,9 միլիարդ դրամի հարկեր։ Ընկերությունը, որը Հայաստանում բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող ամենամեծ ցանցն է, այս ցուցանիշին հասել է այդ թվում դեպի Ռուսաստան կատարած մեծ վերաարտահանումների շնորհիվ։ Հունվարին Սիվիլնեթը գրել էր, որ տեխնիկայի արտահանմամբ զբաղվող ընկերությունները հարկային ռեկորդներ են սահմանել վճարած հարկերի ծավալով։ «Մոբայլ սենթր արթ»-ը 2023-ին վճարել էր 46,1 միլիարդի հարկեր։ Այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով երկրորդ խոշոր […]
-
Մոսկվան պատրաստ է օգնել հայ-ադրբեջանական սահմանազատմանը․ Զախարովա
Թուրքիա – CIVILNET Մոսկվան կրկին պատրաստակամություն է հայտնել սահմանազատման հարցում օգնել Հայաստանին և Ադրբեջանին։ «Մենք հաստատում ենք պատրաստակամությունը հետագայում ևս կողմերին խորհրդատվական աջակցություն ցուցաբերել սահմանազատման հարցում՝ հիմնված Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ համաձայնությունների վրա»,- ապրիլի 25-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի արտգործանախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հետ կապված բոլոր հարցերի կարգավորմանն աջակցում է բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով։ «Պայմանավորվածությունները պետք է կրեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի բնույթ, հիմք ծառայեն տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: *** Ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ութերորդ հանդիպումը։ […]
-
Հունվար-մարտին Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 14,3%-ով
Թուրքիա – CIVILNET 2024-ի մարտին նախորդ տարվա նույն ժամանակատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն (ՏԱՑ) աճել է 15,3%-ով, իսկ հունվար-մարտին 2023-ի առաջին եռամսյակի համեմատ աճը կազմել է 14,3%: Ինչպես հայտնում են Վիճակագրական կոմիտեից, մարտին տնտեսական ակտիվության աճն ապահովել են արդյունաբերությունը՝ 33,5% աճի ցուցանիշով, առևտրի շրջանառությունը՝ 30,4%, շինարարությունը՝ 13,1%, ծառայությունները՝ 4,7%: Նույն ժամանակահատվածում արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2,1 անգամ: Ընդ որում, արտահանումն աճել է 3 անգամ` հասնելով 1,8 մլրդ դոլարի, իսկ ներմուծումն ավելացել է 56,2%-ով, որը համարժեք է 1,7 մլրդ դոլարի: Եռամսյակի կտրվածքով տնտեսական ակտիվության աճի ճյուղային բաշխվածությունը հետևյալն է․ հունվար-մարտին արդյունաբերության ոլորտում աճը կազմել է 30,4%-ով, որը հիմնականում պայմանավորված է թանկարժեք […]