Թուրքիա – CIVILNET Ստամբուլի ընտրությունները կարող են վճռել Թուրքիայի ապագան․ Քոփթաշ Մարտ 29, 2024 Մարտի 31-ին Թուրքիայում սպասվում են տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։ Չնայած… 27 Մարտ Հեղինակազուրկը 26 Մարտ «Ակնկալում ենք` Թուրքիայի հռետորաբանությունն ուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը» 25 Մարտ «Թուրքիային պետք է Ռուսաստանի թուլացումը, բայց ոչ լիակատար հեռացումը Կովկասից» 22 Մարտ Ի՞նչ զենքեր են գնել Հայաստանն ու Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո Արևմուտքը դրդում է Թուրքիային Հայաստանի հետ գնալ դրական քայլերի Մարտ 06, 2024 Թուրքիան փորձում է Հայաստանի հարցում ժամանակ շահել, քանի որ համոզված… Միրզոյանն ու Ֆիդանը վերահաստատել են հարաբերությունների ամբողջական կարգավորման պատրաստակամությունը Մարտ 01, 2024 Մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի… Թուրք բանագնացը հաջորդ շաբաթ Երևանում հանդիպում անցկացնելու պատրաստակամություն է հայտնել Մարտ 01, 2024 Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ… 27 Փետրվար Միրզոյանը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի ֆորումին 22 Փետրվար Ալիևն ու Էրդողանը սպասում են, թե ինչ է լինելու Ուկրաինայում 19 Փետրվար Էրդողանը երրորդ երկրներին կոչ է անում «չթունավորել» հայ-ադրբեջանական գործընթացը 16 Փետրվար Էրդողանի պատմական այցը Կահիրե․ Թուրքիայի և Եգիպտոսի միջև նոր փուլ է սկսվել Թուրքիայում խոսում են Զանգեզուրի «կալինինգրադացման» մասին Թուրքական Անադալու գործակալության, ինչպես նաև Türkiye թերթում հրապարակված հոդվածները վերլուծում են Հայաստանի հետ… ԼՐԱՀՈՍ Կոնդեցիները սպասում են սեփականության վկայականներին, իշխանությունը՝ մրցույթին Թուրքիա – CIVILNET Կոնդի թեման նորից լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է։ Ներկայում, սակայն, գործնական ոչինչ տեղի չի ունենում թաղամասի շուրջ։ Կոնդեցիները սպասում են սեփականության վկայականներին, իշխանությունը՝ Կոնդի վերակառուցման մրցույթի երկրորդ փուլին։ Առցանց անմաքս առևտրի շեմը կնվազեցվի՝ դառնալով 200 եվրո և 31 Թուրքիա – CIVILNET Առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը կնվազեցվի։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն 2024-ի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ արտոնության շեմը: «Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխության: Նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017-ի դեկտեմբերի 20-ի որոշմամբ սահմանված 200 եվրո և 31 կգ արտոնության շեմը: Տվյալ արտոնության շեմը կիրառվելու է 2024 թվականի ապրիլի 1-ից հետո ՀՀ ներմուծված բացառապես անձնական օգտագործման ապրանքների դեպքում»,- ասված է հայտարարությունում։ «Ֆասթֆուդ» արվեստը ոչ միայն օգտակար չէ, այլև՝ թունավոր․ մտորումներ Թատրոնի Թուրքիա – CIVILNET Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, հազարավոր մարդիկ շնորհավորում էին բեմարվեստի «ծառաներին», բայց շատ ավելին էին մեծ ու փոքր, հայտնի կամ անհայտ ծառաները, որոնք իրենք իրենց էին շնորհավորում։ Մեկ փոքրիկ դերով բեմ ելած կամ սերիալի էպիզոդիկ տեսարանում նկարահանված դերասանուհին գրում է իր ազգային, համամարդկային ու տիեզերական առաքելության մասին, ճոռոմ տեքստ գրում թատրոնի ու մշակույթի աստվածային ծագման ու նշանակության մասին և այդ ճռճռան «ստատուսը» զարդարում իր ոչինչ չասող լուսանկարով։ Այս կարգի բաներին կարելի էր ժպիտով վերաբերվել, համարել զավեշտալի ու ծիծաղելի, եթե չլիներ մեդալի հակառակ երեսը՝ ուշադրության պակասը։ Մյուս կողմից, շատերը, որ դերեր են խաղացել ու շարունակում են խաղալ թատրոնի […] Պուտինի 87 տոկոսը ի՞նչ գործողությունների մանդատ է տվել նրան․ զրույց Թուրքիա – CIVILNET Ռուսաստանի հարցերով փորձագետ, Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Նարեկ Սուքիասյանը ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանի հետ զրույցում անդրադառնում է արդի Ռուսաստանի ներքաղաքական մի շարք հարցերի՝ կապված նախագահական ընտրություններում Պուտինի հերթական վերընտրության հետ։ Հարցազրույցի թեմաները հասանելի են՝ ըստ րոպեների։ Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը Հայաստանում արգելափակվել է Թուրքիա – CIVILNET «ՌՏՌ-Պլանետա» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի տարածքում արգելափակվել է, հայտնում է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը։ «Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի 5-րդ և 6-րդ հոդվածների՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից վերջին շրջանում արձանագրված շարունակական խախտումների փաստը, արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի տարածքում»,- ասված է հայտարարությունում։ Մարտի 18-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարել էր, որ […] Ճանապարհաշինության մասով ՏԿԵ նախարարի խոստումը չի կատարվել Թուրքիա – CIVILNET Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck, #խոստմնացույց Շուրջ երկու տարի առաջ՝ 2022-ի օգոստոսին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարար Գնել Սանոսյանը հայտարարել էր, որ ճանապարհաշինարարական ծրագրերի վերջնաժամկետները խախտած ընկերությունները չեն ներվի, իսկ ծրագրերը հաջորդ տարի չեն տեղափոխվի։ Նախարարը մանրամասնել էր, որ ժամկետների խախտման համար ընկերությունները պատժվելու են. «Պայմանագիրը կդադարեցնենք, կգնան սև ցուցակ և այլն»։ #CivilNetCheck-ը նախորդ տարվա ապրիլին պարզել էր, որ ՏԿԵ նախարարի այս խոստումը չէր պահվել՝ 2022-ին ժամկետի խախտմամբ անավարտ մնացած 23 ճանապարհահատվածների շինաշխատանքներ տեղափոխվել էին հաջորդ տարի։ Որևէ պայմանագիր չէր լուծվել և կապալառուները սև ցուցակում չէին հայտնվել։ 2023-ին ևս պայմանագրերը երկարացվել են Պարզվում է՝ 2023-ին անավարտ են մնացել […] Հայաստանի ղեկավարությունը հայ-ռուսական հարաբերությունները տանում է «փլուզման», կարծում է Լավրովը Թուրքիա – CIVILNET Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում, «Իսվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարվա պատմությունը` միտումնավոր տանում է Ռուսաստանի հետ հարաբերությունների փլուզման»,- ասել է նա։ Լավրովի խոսքով՝ Հայաստանում ՀԱՊԿ առաքելության մանդատը լիովին համաձայնեցվել էր 2021-ի աշնանը, բայց Նիկոլ Փաշինյանը հայտարարել է կոնսենսուսի բացակայության մասին և կանչել է ԵՄ առաքելությունը։ «Այժմ Հայաստան զինծառայողներ են ուղարկվում Կանադայից, Նորվեգիայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով Հյուսիսատլանտյան դաշինքի առաքելության։ Վերջին մի քանի տարիների այս ամբողջ պատմությունը խեղաթյուրվել է պարոն Փաշինյանի, նրա աշխատակիցների և Հայաստանի խորհրդարանի ղեկավարության կողմից»,- նշել է […] Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Թուրքիա – CIVILNET Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն մայիսին կրկին հանդիպում կունենան։ Այդ մասին մարտի 28-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Ալեն Սիմոնյանը՝ մանրամասներ ներկայացնելով Ժնևում Միջխորհրդարանական միության հարթակում Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպումից։ «Հանդիպման ժամանակ որոշում է կայացվել շփումներ սկսել խորհրդարանական մակարդակում։ Ես ասացի, որ այս հարցը պետք է քննարկեմ մեր խմբակցության և մեր թիմի հետ։ Նա նույնպես պատրաստակամություն հայտնել իրենց ներսում քննարկել, և մենք պայմանավորվեցինք հաջորդ հանդիպման վերաբերյալ, որը նախնական պայմանավորվածությամբ կկայանա մայիսի կեսերին»,- հայտնել է Սիմոնյանը։ Նրա խոսքով՝ հաջորդ հանդիպումը կրկին կկայանա Միջխորհրդարանական միության հարթակում։ ԱԺ նախագահը նշել է, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ […]