Իրան – CIVILNET
-
Արցախցիներին հուսադրող երկու գործոն կա՝ վերադարձ և բնակարան Հայաստանում. Գեղամ
Իրան – CIVILNET Հայաստանում բնակվող արցախցիների շուրջ կեսը դժգոհ է կենսապայմաններից, սակայն հարցվածների շուրջ 65%-ն ասել է, որ ցանկություն չունի արտագաղթել Հայաստանից: Հարցումն անցկացվել է ամերիկյան Ժողովրդավարության ազգային ինստիտուտի (National Democratic Institute) պատվերով 2024-ի փետրվարի 20-22-ին։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում ասում է, որ արցախցիներին հուսադրող երկու գործոն կա` վերադարձ և բնակարան Հայաստանում: Ըստ նրա՝ անդառնալի կլինեն հետևանքները, եթե արցախցին արտագաղթի Եվրոպա կամ ԱՄՆ։
-
Քաղաքացին որոշել է իր բնակարանը նվիրել ներքին գործերի նախարարությանը
Իրան – CIVILNET Երևանի բնակիչ Ֆլորա Մելքումյանն հունվարին դիմում է ներկայացրել ներքին գործերի նախարարություն՝ ցանկություն հայտնելով իրեն պատկանող Ա. Բաբաջանյան 26/6 հասցեում գտնվող շենքի 19 բնակարանը նվիրել նախարարությանը։ Բնակարանի մակերեսը 67 քառակուսի մետր է։ Ըստ կառավարության՝ բնակարանի շուկայական արժեքը՝ մոտ 15 միլիոն դրամ է։ «Նախագծի ընդունման արդյունքում նախագծով նախատեսված անշարժ գույքը կամրացվի ՀՀ ներքին գործերի նախարարությանը՝ իր առջև դրված խնդիրների արդյունավետ լուծման նպատակով»,- նշված է որոշման հիմնավորումներում։ Կառավարության ապրիլի 25-ի նիստում որոշման ընդունումից հետո կկնքվի գույքի նվիրատվության պայմանագիր։
-
Նուբար Աֆեյանը New York Times, Washington Post և London Times
Իրան – CIVILNET «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել համաշխարհային կոչով՝ կանխելու Հայոց երկրորդ ցեղասպանությունը: Նուբար Աֆեյանի՝ քայլեր ձեռնարկելու համաշխարհային կոչը հրապարակվել է The New York Times, The Washington Post և The London Times պարբերականներում, ինչպես նաև սոցիալական մեդիա ալիքներում: Քայլեր ձեռնարկելու կոչն ընդգծում է վայրագությունների նմանությունները, որոնք տեղի են ունեցել 109 տարի առաջ և կրկնվում են այսօր. «Նույնիսկ երբ մենք սգում ենք անցյալը, պատմությունը կրկնվում է: Հայերը կրկին էթնիկ զտումների թիրախ են, քաղաքական առաջնորդներն ապօրինի պատանդ են պահվում, իսկ Հայաստանը կանգնած է իր ինքնիշխանությանն ու ինքնորոշմանն ուղղված գոյութենաբանական սպառնալիքների առաջ: Զբաղված […]
-
Ցեղասպանված մյուս ժողովուրդներին հաջողվե՞լ է հավաքագրել զոհերի ամբողջական ցուցակներ
Իրան – CIVILNET Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հնչեցրած գաղափարը՝ Հայոց ցեղասպանության զոհերի ցուցակը կազմելու մասին, միանշանակ չընդունվեց և բուռն քննադատությունների ենթարկվեց։ Քոչարյանն ապրիլի 14-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի նաև Ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել՝ ավելի առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկված հայրենակիցների ամբողջ ցանկը»։ Օրեր անց Քոչարյանը պնդել էր, թե Փաշինյանը այս գաղափարի հետ կապ չունի և այն իր մտահաղացումն է։ #CivilNetCheck-ը փորձել է հասկանալ՝ արդյոք միջազգային քրեական տրիբունալներում կամ դատարանում ցեղասպանություն ճանաչված դեպքերում հաջողվե՞լ է հավաքագրել ցեղասպանվածների ամբողջական ցանկը, թե ոչ։ Ինչպես է որոշվում՝ իրականացված գործողությունները ցեղասպանությո՞ւն է, […]
-
«Սա արժանապատվության հարց է». իրավիճակը Կիրանց-Ոսկեպար փակ ճանապարհին
Իրան – CIVILNET Կիրանց-Ոսկեպար ճանապարհը շարունակում է փակված մնալ։ Ապրիլի 24-ին այստեղ էին եկել ինչպես Տավուշի գյուղերի, այնպես էլ Հայաստանի մյուս համայնքների բնակիչները։ Նրանք պնդում են, որ սահմանազատման ներկայիս գործընթացը Հայաստանի անվտանգությանը վնասելու է։
-
Մերոնք Բիթլիսից չեն, հնարել եմ
Իրան – CIVILNET Երբ դպրոցում հերթը հասավ Հայ ժողովրդի պատմություն առարկայի (մեր ժամանակ դա այդպես էր կոչվում) ամենաողբերգական մասին, օրվա ուրախությամբ ապրող 70-80-ականների սերունդ իմ դասարանցիները մեկ էլ հանկարծ սկսեցին անուններ տալ՝ Մուշից են պապս ու տատս, մերոնք սասունցի են։ Հերոսական բաներ էին պատմում, ողբերգական բաներ։ Ես պատմություն իրենցից լավ գիտեի, բայց չէի պատկերացնում, որ իրենք իրադարձություններին անմասն չեն։ Ու անհարմար էի զգում, որ իմ ընտանիքից պատմելու բան չկա։ Նույնիսկ նախանձում էի՝ հերոսականությունը գերակա շահ ճանաչելու տարիքն էր։ Մերոնք ոչ մի տեղից չէին բռնագաղթել, չէին սպանվել, որբանոցներում չէին մեծացել։ Ինչ-որ հարթ պատմություն էր ստացվում իմ պատմությունը։ Ու ես նոր էի […]