Իրան – CIVILNET Թեհրանի և Բաքվի հարաբերություններում նոր է՞ջ է բացվում Մարտ 21, 2024 Ադրբեջանում Իրանի դեսպանը հարցազրույց է տվել Baku TV-ին՝ պատասխանելով մի շարք սադրիչ և խրթին հարցերի… 11 Մարտ Պապիկյանը՝ Թեհրանում․ ինչ են խոսում Իրանում 07 Մարտ Տարածաշրջանից դուրս անվտանգության փնտրտուքը հակառակ ազդեցություն է ունենալու․ Իրանի ՊՆ ղեկավարը՝ Պապիկյանին 07 Մարտ Հայաստանի և Իրանի ՊՆ ղեկավարները քննարկել են տարածաշրջանային հարցեր 06 Մարտ Պապիկյանը կմեկնի Իրան Ռայիսին Անկարայում Կովկասի վերաբերյալ հստակ ուղերձներ հղեց Հունվար 25, 2024 Իրանի նախագահն առաջին պաշտոնական այցն է կատարել Թուրքիա, որը պետք… Մերձավոր Արևելքում՝ լարվածության նոր օջախներ․ Իրանը՝ կիզակետում Հունվար 22, 2024 Իրանը հայտարարում է, որ Սիրիայում իսրայելական հարվածից զոհվել է հինգ… Իսրայելի ավիահարվածի հետևանքով Սիրիայում մահացել է իրանցի հինգ զինվորական Հունվար 22, 2024 Հունվարի 20-ին Իսրայելի ավիահարվածի հետևանքով Սիրիայում մահացել է… 15 Հունվար Հութիները, Իսրայելն ու վտանգված Կարմիր ծովը․ զրույց Հայկ Քոչարյանի հետ 11 Հունվար Համաձայն չենք լինի նրան, ինչը կխախտի Հայաստանի ինքնիշխանությունը․ Իրանի դեսպան 09 Հունվար Նոր տարի՝ «նոր» գաղափարներ․ Բաքուն Կալինինգրադի մոդելն է առաջարկում 03 Հունվար Իրանում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է 103 մարդ Թուրքիայում խոսում են Զանգեզուրի «կալինինգրադացման» մասին Թուրքական Անադալու գործակալության, ինչպես նաև Türkiye թերթում հրապարակված հոդվածները վերլուծում են Հայաստանի հետ… ԼՐԱՀՈՍ ԱԺ-ում լսումներ կանցկացվեն Հայաստանի եվրաինտեգրման թեմայով Իրան – CIVILNET Հայաստանի Ազգային ժողովում լսումներ կացնկացվեն «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները» թեմայով։ Լսումների նախաձեռնողը ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն է։ Լսումները հրավիրվել է ապրիլի 4-ին` ժամը 11:00-ին։ *** Եվրախորհրդարանը մարտի 12-ին ընդունած բանաձևով առաջարկել է ԵՄ գործադիր մարմիններին՝ Եվրոպական հանձնաժողովին և Խորհրդին, դիտարկել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը․ «Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալու հարցում և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք լինել ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար»,- ասված է բանաձևում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Եվրախորհրդարանի բանաձևը և ասել, որ ԵՄ-ի անդամության թեկնածությունը «պետք է հանրային քննարկման […] Վարսեն Աղաբեկյանը՝ Պաղեստինի արտգործնախարար Իրան – CIVILNET Պաղեստինի նոր կառավարությունում հայ նախարար կա․ Վարսեն Աղաբեկյանը նշանակվել է արտաքին գործերի և էքսպատրիատների հարցերով պետնախարար։ Պաղեստինյան WAFA գործակալության փոխանցմամբ՝ համապատասխան հրամանագրերը ստորագրել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը՝ ձևավորելով Պաղեստինի 19-րդ կառավարությունը։ Նոր կառավարության երդմնակալությունը նախագահի առջև կլինի մարտի 31-ին։ Աղաբեկյանն անվանի պատմաբան է, որը մագիստրոսական կրթություն է ստացել ԱՄՆ-ի Ինդիանայի համալսարանում և դոկտորական աստիճան՝ Փիթսբուրգի համալսարանում: Կոնդեցիները սպասում են սեփականության վկայականներին, իշխանությունը՝ մրցույթին Իրան – CIVILNET Կոնդի թեման նորից լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է։ Ներկայում, սակայն, գործնական ոչինչ տեղի չի ունենում թաղամասի շուրջ։ Կոնդեցիները սպասում են սեփականության վկայականներին, իշխանությունը՝ Կոնդի վերակառուցման մրցույթի երկրորդ փուլին։ Ստամբուլի ընտրությունները կարող են վճռել Թուրքիայի ապագան․ Քոփթաշ Իրան – CIVILNET Մարտի 31-ին Թուրքիայում սպասվում են տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։ Չնայած ընտրություններն ամբողջ երկրով մեկ են անցկացվելու, սակայն ամենաառանցքային հարցերից մեկն այն է, թե ով կդառնա Ստամբուլի քաղաքապետ։ Այդ պաշտոնի համար պայքարում է երկու թեկնածու՝ Մուրադ Քուրումն ու Էքրեմ Իմամօղլուն։ Քուրումը իշխանական թևի՝ «Արդարություն ու զարգացում» կուսակցության ներկայացուցիչն է, որը Թուրքիայի նախորդ կառավարությունում զբաղեցրել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը։ Իսկ Իմամօղլուն Ստամբուլի գործող քաղաքապետն է, որը Թուրքիայի գլխավոր ընդդիմության, քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության առանցքային դերակատարներից է։ Թուրքիայում սպասվող ընտրությունների վերաբերյալ ՍիվիլՆեթը զրուցել է ստամբուլաբնակ հրապարակախոս Ռոբերի Քոփթաշի հետ, որը, ի թիվս երկու մրցակիցների միջև պայքարի, վերլուծում է Ստամբուլի […] Առցանց անմաքս առևտրի շեմը կնվազեցվի՝ դառնալով 200 եվրո և 31 Իրան – CIVILNET Առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը կնվազեցվի։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն 2024-ի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ արտոնության շեմը: «Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխության: Նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017-ի դեկտեմբերի 20-ի որոշմամբ սահմանված 200 եվրո և 31 կգ արտոնության շեմը: Տվյալ արտոնության շեմը կիրառվելու է 2024 թվականի ապրիլի 1-ից հետո ՀՀ ներմուծված բացառապես անձնական օգտագործման ապրանքների դեպքում»,- ասված է հայտարարությունում։ «Ֆասթֆուդ» արվեստը ոչ միայն օգտակար չէ, այլև՝ թունավոր․ մտորումներ Թատրոնի Իրան – CIVILNET Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, հազարավոր մարդիկ շնորհավորում էին բեմարվեստի «ծառաներին», բայց շատ ավելին էին մեծ ու փոքր, հայտնի կամ անհայտ ծառաները, որոնք իրենք իրենց էին շնորհավորում։ Մեկ փոքրիկ դերով բեմ ելած կամ սերիալի էպիզոդիկ տեսարանում նկարահանված դերասանուհին գրում է իր ազգային, համամարդկային ու տիեզերական առաքելության մասին, ճոռոմ տեքստ գրում թատրոնի ու մշակույթի աստվածային ծագման ու նշանակության մասին և այդ ճռճռան «ստատուսը» զարդարում իր ոչինչ չասող լուսանկարով։ Այս կարգի բաներին կարելի էր ժպիտով վերաբերվել, համարել զավեշտալի ու ծիծաղելի, եթե չլիներ մեդալի հակառակ երեսը՝ ուշադրության պակասը։ Մյուս կողմից, շատերը, որ դերեր են խաղացել ու շարունակում են խաղալ թատրոնի […] Պուտինի 87 տոկոսը ի՞նչ գործողությունների մանդատ է տվել նրան․ զրույց Իրան – CIVILNET Ռուսաստանի հարցերով փորձագետ, Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Նարեկ Սուքիասյանը ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանի հետ զրույցում անդրադառնում է արդի Ռուսաստանի ներքաղաքական մի շարք հարցերի՝ կապված նախագահական ընտրություններում Պուտինի հերթական վերընտրության հետ։ Հարցազրույցի թեմաները հասանելի են՝ ըստ րոպեների։ Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը Հայաստանում արգելափակվել է Իրան – CIVILNET «ՌՏՌ-Պլանետա» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի տարածքում արգելափակվել է, հայտնում է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը։ «Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի 5-րդ և 6-րդ հոդվածների՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից վերջին շրջանում արձանագրված շարունակական խախտումների փաստը, արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի տարածքում»,- ասված է հայտարարությունում։ Մարտի 18-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարել էր, որ […]