Սարն ի վեր – CIVILNET Թուրքիայում խոսում են Զանգեզուրի «կալինինգրադացման» մասին Թուրքական Անադալու գործակալության, ինչպես նաև Türkiye թերթում հրապարակված հոդվածները վերլուծում են Հայաստանի հետ… «Սարն ի վեր» «Սարն ի վեր» հաղորդումը Թուրքիայում իրադարձությունների շաբաթական ամփոփում է, որում հատուկ տեղ է հատկացվում Հայաստանին և հայերին առնչվող թեմաներին։ Էրդողանի պատմական այցը Կահիրե․ Թուրքիայի և Եգիպտոսի միջև նոր փուլ է սկսվել Փետրվար 16, 2024 Թուրքիայում նկատել են, որ Ալիևը թյուրքական աշխարհը Ադրբեջանի ընտանիքն… Անկարան զգուշացնում է Հայաստանին չդառնալ «պրոքսի» պետություն Փետրվար 02, 2024 Ըստ Հուլուսի Աքարի՝ որոշ ուժեր փորձում են Հայաստանը պրոքսի պետություն… Ռայիսին Անկարայում Կովկասի վերաբերյալ հստակ ուղերձներ հղեց Հունվար 25, 2024 Իրանի նախագահն առաջին պաշտոնական այցն է կատարել Թուրքիա, որը պետք… Դինքի մահվան օրը մարդասպանն ազատության մեջ է Հունվար 19, 2024 Պոլսում ոգեկոչել են Հրանտ Դինքի մահվան 17-րդ տարելիցը էրդողանը խոստանում… Թուրքիայում խոսում են Զանգեզուրի «կալինինգրադացման» մասին Թուրքական Անադալու գործակալության, ինչպես նաև Türkiye թերթում հրապարակված հոդվածները վերլուծում են Հայաստանի հետ… ԼՐԱՀՈՍ Ինքնիշխանության խնդիր ԵՄ առաքելության համաձայնագիրը չի կարող առաջացնել․ փոխնախարար Սարն ի վեր – CIVILNET Ազգային ժողովը մարտի 19-ի նիստին սկսեց քննարկել Հայաստանում Եվրոպական միության առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը։ Այն խորհրդարանին ներկայացրեց արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը միտված է տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանն ու կայունության ապահովմանը: «ԵՄ առաքելությունը, այդ թվում՝ դրա բաղադրատարրերը, ստորաբաժանումները, գլխամասային գրասենյակները և անձնակազմը մաքսային ու հարկային հարցերում Հայաստանի Հանրապետության իրավասու գերատեսչությունների կողմից դիտարկվելու են որպես դիվանագիտական ներկայացուցչություն»,- ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ եվրոպական 21 առաքելություն է գործում աշխարհում, որից 12-ը քաղաքացիական են, իսկ 9-ը՝ ռազմական։ Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի խոսքով՝ համաձայնագրում արձանագրված է, թե ԵՄ-ն կարող է երրորդ երկրներից […] ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ Ստոլտենբերգ Սարն ի վեր – CIVILNET ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Այդ մասին մարտի 19-ին Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Հույս ունեմ, որ կշարունակենք ուժեղացնել մեր գործընկերությունը՝ միասին աշխատելով Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարեկեցության համար»,- ասաց նա։ Ստոլտենբերգի կարծիքով՝ տարիների հակամարտությունից հետո Հայաստանն ու Ադրբեջանն այսօր հնարավորություն ունեն տևական խաղաղության հասնել։ «Այսօրվա հանդիպմանը քննարկեցինք Հարավային Կովկասում կայունության կարևորությունը, սա կարևոր է Եվրատլանտյան անվտանգության համար։ Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորություն ունեն տևական խաղաղության հասնել տարիների հակամարտությունից հետո։ Ահա թե ինչու եմ ես երկու երկրներին կոչ անում համաձայնության հասնել, որն ուղի […] Փաշինյանն ու Ստոլտենբերգը քննարկել են խաղաղության պայմանագիրը Սարն ի վեր – CIVILNET Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ առանձնազրույցի ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: «Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հետ կապված քննարկումների շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդիպելու է նաև նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Մինչ Հայաստան ժամանելը, Յենս Ստոլտենբերգը այցելել է Ադրբեջան և Վրաստան։ LIVE. Նիկոլ Փաշինյանի և Յենս Ստոլտենբերգի հայտարարությունները Սարն ի վեր – CIVILNET Փաշինյանը շնորհավորել է Պուտինին՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով Սարն ի վեր – CIVILNET Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով: «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, ընդունեք շնորհավորանքներս ՌԴ նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ։ Հուսով եմ, որ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում երկխոսությունը կզարգանա՝ ի շահ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների։ Մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, առողջություն, երջանկություն և հետագա հաջողություններ Ձեր գործունեության մեջ»,- ասված է վարչապետի ուղերձում։ Մարտի 15-17-ը անցկացված Ռուսաստանի նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինը հավաքել է ձայների ավելի քան 87 տոկոսը: Պուտինի գրանցած արդյունքը ռեկորդային է Ռուսաստանի պատմության մեջ։ Նախագահական ընտրություններին մասնակցող մյուս թեկնածուներից Նիկոլայ Խարիտոնովը ստացել է ձայների 4,3 տոկոսը, Վլադիսլավ Դավանկովը՝ […] ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան Սարն ի վեր – CIVILNET ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ժամանեց Երևան, հաղորդում է «Արմենպրես»-ը։ «Զվարթնոց» օդանավակայանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին դիմավորել են Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը և արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Երևանում հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Մինչ Հայաստան ժամանելը, Յենս Ստոլտենբերգը այցելել է Ադրբեջան և Վրաստան։ Պատերազմի վտանգի մասին Փաշինյանի ասածն Արևմուտքի հետ շփման հետևանք է, Սարն ի վեր – CIVILNET Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կարծիքով՝ Արևմուտքի քաղաքականությունն է հանգեցրել նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշում հայտարարում է Ադրբեջանի հետ մոտալուտ պատերազմի վտանգի մասին։ «Ինչի են հասցրել գործը Եվրամիությունից, ՆԱՏՕ-ից և Վաշինգտոնից ուղղորդողները։ Այս հայտարարությունը որևէ կերպ կապված չէ Ռուսաստանի հետ։ Այն Հայաստանի իշխանության իրավասությունն է և Արևմուտքի հետ խորհրդակցությունների արդյունքը»,- Տելեգրամի իր ալիքում գրել է Զախարովան։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Տավուշի սահմանագոտում Ադրբեջանի պահանջած չորս ոչ անկլավային գյուղերը տրվելու են Ադրբեջանին, որպեսզի «պատերազմ թույլ չտանք»։ «Մեր քաղաքականությունն այն է, որ պետք է պատերազմ թույլ չտանք։ Մենք կարող ենք էստեղից դուրս գալ, […] LIVE. Ազգային ժողովի նիստը, մարտի 19 Սարն ի վեր – CIVILNET Մարտի 19-ին ՀՀ Ազգային ժողովը գումարել է հերթական նիստը։