Սարն ի վեր – CIVILNET Թուրքիայում խոսում են Զանգեզուրի «կալինինգրադացման» մասին Թուրքական Անադալու գործակալության, ինչպես նաև Türkiye թերթում հրապարակված հոդվածները վերլուծում են Հայաստանի հետ… «Սարն ի վեր» «Սարն ի վեր» հաղորդումը Թուրքիայում իրադարձությունների շաբաթական ամփոփում է, որում հատուկ տեղ է հատկացվում Հայաստանին և հայերին առնչվող թեմաներին։ Էրդողանի պատմական այցը Կահիրե․ Թուրքիայի և Եգիպտոսի միջև նոր փուլ է սկսվել Փետրվար 16, 2024 Թուրքիայում նկատել են, որ Ալիևը թյուրքական աշխարհը Ադրբեջանի ընտանիքն… Անկարան զգուշացնում է Հայաստանին չդառնալ «պրոքսի» պետություն Փետրվար 02, 2024 Ըստ Հուլուսի Աքարի՝ որոշ ուժեր փորձում են Հայաստանը պրոքսի պետություն… Ռայիսին Անկարայում Կովկասի վերաբերյալ հստակ ուղերձներ հղեց Հունվար 25, 2024 Իրանի նախագահն առաջին պաշտոնական այցն է կատարել Թուրքիա, որը պետք… Դինքի մահվան օրը մարդասպանն ազատության մեջ է Հունվար 19, 2024 Պոլսում ոգեկոչել են Հրանտ Դինքի մահվան 17-րդ տարելիցը էրդողանը խոստանում… Թուրքիայում խոսում են Զանգեզուրի «կալինինգրադացման» մասին Թուրքական Անադալու գործակալության, ինչպես նաև Türkiye թերթում հրապարակված հոդվածները վերլուծում են Հայաստանի հետ… ԼՐԱՀՈՍ Ադրբեջանի պահանջած չորս գյուղերը կտրվեն, որ «պատերազմ թույլ չտանք», ասել Սարն ի վեր – CIVILNET Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Տավուշի սահմանագոտում Ադրբեջանի պահանջած չորս ոչ անկլավային գյուղերը տրվելու են Ադրբեջանին, որպեսզի «պատերազմ թույլ չտանք»։ «Մեր քաղաքականությունն այն է, որ պետք է պատերազմ թույլ չտանք»,- ասել է Նիկոլ Փաշինյանն այսօր Տավուշի մարզի Ոսկեպարում գյուղում տեղի, ինչպես նաև Բաղանիսի բնակիչների հետ հանդիպմանը։ «Ինչո՞ւ ենք այս հատվածին անդրադառնում և ինչո՞ւ ենք հիմա եկել կոնկրետ Ոսկեպարի հետ այս հարցը քննարկում, որովհետև կան որոշ խնդիրներ, որոնց հետ կապված քննարկում կիրականացնենք: Արձանագրումը հետևյալն է. տեսնում ենք, որ սահմանազատման և սահմանագծման իրական գործընթաց կարող ենք սկսել այս՝ Բաղանիսից Բերքաբեր ընկած հատվածում: Ի՞նչ առանձնահատկություն կա […] Բաքուն դռները բացո՞ւմ է արևմտյան դերակատարների համար Սարն ի վեր – CIVILNET Վերջին երեք-չորս օրվա ընթացքում Ադրբեջան են այցելել տարածաշրջանային և արտատարածաշրջանային կարևոր երկրների և ուժային կենտրոնների ղեկավարներ։ Նրանց հետ հանդիպումներում քննարկվել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը։ Թուրքիայի արտգործնախարարն ակնկալել է «Զանգեզուրի» ճանապարհի հարցում տարածաշրջանի մյուս երկրների աջակցությունը։ Գենսուլինն ու Փաշինյանի՝ ՔՊ-ի նախընտրական խոսումների մանիպուլյացիան. «Շաբաթվա ֆեյքերը» Սարն ի վեր – CIVILNET ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, «Շաբաթվա ֆեյքերը» հաղորդման շրջանակում պատմում է նախորդ շաբաթ տարածված կեղծիքներին՝ Գենսուլինի վտանգավորության և ՔՊ-ի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նախընտրական խոստումների կատարման մասին։ Կքննարկվի ՀՀ-ում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքների բովանդակության հարցը Սարն ի վեր – CIVILNET Հայաստանն ու Ռուսաստանն առաջիկայում Մոսկվայում խորհրդակցություններ կանցկացնեն, որոնց ընթացքում հայկական կողմն առաջարկներ կներկայացնի Հայաստանում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքների բովանդակության հետ կապված: Այդ մասին մարտի 18-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: «Խնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի կառավարությունն ունի իր պատկերացումներն ու լուծումները: Առաջիկայում Մոսկվայում ընթանալու են խորհրդակցություններ, ինչպես ենթադրում է երկկողմ միջպետական համաձայնագիրը: Դրա ընթացքում հայկական կողմը ներկայացնելու է լուծումների վերաբերյալ իր առաջարկները: Լուծումները բխում են ինչպես համաձայնագրի ողջ տրամաբանությունից, այնպես էլ Հայաստանի պետական շահերից, այն է՝ ապահովել համապատասխան հեռուստաբովանդակություն, որը որևէ պարագայում չի ենթադրի միջամտություն Հայաստանի ներքին գործերին, վիրավորանք Հայաստանի պետական […] Ադրբեջանում COP29-ի անցկացումը կարող է հետ պահել Բաքվին էսկալացիայի դիմելուց Սարն ի վեր – CIVILNET Արաբական աշխարհը շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանի արտաքին քաղաքականության բազմազանեցման համար, մանավանդ, հաշվի առնելով 2020-ի պատերազմի հետևանքները, կարծում է Սիրիայում ՄԱԿ-ի ծրագրերի նախկին ղեկավար Դավիթ Հակոբյանը։ ՍիվիլՆեթի տաղավարում Հակոբյանը ներկայացնում է Հայաստանի բարձրաստիճան պատվիրակությունների այցերի նշանակությունը Իրաք, Իրաքյան Քուրդիստան ու Եգիպտոս։ Նա կիսվում է Սիրիա իր այցի տպավորություններով և անդրադառնում հարցին, թե ինչու է Ադրբեջանը կարևորում COP29 կոնֆերանսի անցկացումը։ Ադրբեջանի դեմ միջպետական գանգատներից հրաժարվելն անթույլատրելի է․ հայտարարություն Սարն ի վեր – CIVILNET Մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ կառավարությունից պահանջելով որևէ պայմաններում և հանգամանքներում չհրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թ․ մարտի 12-ին հրավիրված ասուլիսի ընթացքում պատասխանելով այն հարցին, թե ՀՀ օրակարգում կա՞ արդյոք միջազգային ատյաններում ընդդեմ Ադրբեջանի գանգատներից հրաժարվելու հարց, հայտնել է. «Բանակցությունների ընթացքում այդպիսի հարց քննարկվել է և քննարկվում է։ Մեր դիրքորոշումը հետևյալն է. դա մի հարց է, որը կարող է քննարկվել ամենավերջում, երբ, ըստ էության, խաղաղության պայմանագրի դրույթները համաձայնեցված կլինեն և արդեն ակնհայտ կլինի, որ երկու կողմերը պատրաստ կլինեն ստորագրել։ Եվ […] Լուիս Բոնոյին ընդունել են Բաքվում՝ հունվարի մերժումից հետո Սարն ի վեր – CIVILNET Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մարտի 18-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Հարավային Կովկասի հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ տեղեկությունների՝ կողմերը հանդիպմանը քննարկել են Բաքու-Վաշինգտոն երկկողմ հարաբերությունները, իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի կարգավորման գործընթացի շուրջ։ Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Բայրամովը վերահաստատել է Բաքվի պատրաստակամությունը խաղաղության գործընթացի հարցում։ Լուիս Բոնոն այցելում է Ադրբեջան հարավկովկասյան այցելության շրջանակում։ Բաքվից առաջ նա հանդիպումներ է անցկացրել Երևանում։ Այս տարեսկզբին Լուիս Բոնոյին չէին ընդունել Բաքվում՝ ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև դիվանագիտական լարվածությամբ պայմանավորված։ *** Բաքուն հրաժարվել էր 2023-ի նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում նախատեսված Ադրբեջանի և […] Ղազախստանի ԱԳ նախարարի խոսքով՝ ՀՀ-ն մեծ նշանակություն ունի միջմայրցամաքային ծրագրերի Սարն ի վեր – CIVILNET Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն Հայաստանի ԱԳՆ-ում իր հայ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում: «Հարգելի Արարատ Միրզոյանը ուշադրություն հրավիրեց նրա վրա, որ Հայաստանն ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Ես կարծում եմ, որ սա փոխլրացնող հնարավորություն է մեր երկրների համար: Մենք նպատակ ունենք համագործակցել մեր գործընկերների հետ, որպեսզի «Միջին միջանցքը» վերջապես իրացնի իր ներուժն ամբողջությամբ: Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերում»,-ասաց Ղազախստանի ԱԳ նախարարը: Նրա խոսքով՝ Հայաստանը և Ղազախստանը շարունակում […]