Սարն ի վեր – CIVILNET Թուրքիայում խոսում են Զանգեզուրի «կալինինգրադացման» մասին Թուրքական Անադալու գործակալության, ինչպես նաև Türkiye թերթում հրապարակված հոդվածները վերլուծում են Հայաստանի հետ… «Սարն ի վեր» «Սարն ի վեր» հաղորդումը Թուրքիայում իրադարձությունների շաբաթական ամփոփում է, որում հատուկ տեղ է հատկացվում Հայաստանին և հայերին առնչվող թեմաներին։ Էրդողանի պատմական այցը Կահիրե․ Թուրքիայի և Եգիպտոսի միջև նոր փուլ է սկսվել Փետրվար 16, 2024 Թուրքիայում նկատել են, որ Ալիևը թյուրքական աշխարհը Ադրբեջանի ընտանիքն… Անկարան զգուշացնում է Հայաստանին չդառնալ «պրոքսի» պետություն Փետրվար 02, 2024 Ըստ Հուլուսի Աքարի՝ որոշ ուժեր փորձում են Հայաստանը պրոքսի պետություն… Ռայիսին Անկարայում Կովկասի վերաբերյալ հստակ ուղերձներ հղեց Հունվար 25, 2024 Իրանի նախագահն առաջին պաշտոնական այցն է կատարել Թուրքիա, որը պետք… Դինքի մահվան օրը մարդասպանն ազատության մեջ է Հունվար 19, 2024 Պոլսում ոգեկոչել են Հրանտ Դինքի մահվան 17-րդ տարելիցը էրդողանը խոստանում… Թուրքիայում խոսում են Զանգեզուրի «կալինինգրադացման» մասին Թուրքական Անադալու գործակալության, ինչպես նաև Türkiye թերթում հրապարակված հոդվածները վերլուծում են Հայաստանի հետ… ԼՐԱՀՈՍ Ինչ է պետք իմանալ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցության ծրագրերի մասին Սարն ի վեր – CIVILNET Կառավարությունը մարտի 28-ին որոշեց երկարաձգել Արցախից բռնի տեղահանվածների՝ «40+10 հազար» աջակցության ծրագիրը։ Բացի այդ, վերջնական տեսքի է բերվում բնակարանային աջակցության ծրագիրը։ ՍիվիլՆեթը այս թեմաների շուրջ զրուցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի հետ։ Ստորև հակիրճ ներկայացվում են աջակցության ծրագրերը։ Բնակարանային աջակցության ծրագիր «40+10 հազար» աջակցության ծրագիր Մանրամասները՝ հարցազրույցում Գևորգ Թոսունյան Պոպուլիզմն ու Հայաստանի արտաքին քաղաքականությունը Սարն ի վեր – CIVILNET Նարեկ Սուքիասյան, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Վերջին տարիներին Հայաստանում պոպուլիզմի մասին խոսակցությունները գնալով խտանում են, ու մարդկանց մոտ քիչ թե շատ ձևավորվում է այդ երևույթի մասին պատկերացում, մանավանդ, որ տեսական բացատրությունների օրինակները գրեթե ամենօրյա ռեժիմով հասանելի են մեր քաղաքական դաշտում։ Մինչդեռ արտաքին քաղաքականության մասին խոսելիս պոպուլիզմի հետևանքները կամ արտահայտումները կարող են պակաս ակնհայտ լինել, ու մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնում արտաքին քաղաքականության բովանդակությանը, իսկ ձևը՝ հաճախ անտեսում։ Առանց գերագնահատելու պոպուլիզմի դերը արտաքին քաղաքականության մեջ, ինչպես նաև չունենալով միտում ներկայացնելու գիտական ճշմարտություններ (քանի որ այս թեմայով գիտական օրակարգը դեռ ինքն է նոր սահմանվում)՝ այս հոդվածը […] Արցախցիների բնակարանային հավաստագրի արժեքը լինելու է 3-5 մլն դրամ՝ ըստ Սարն ի վեր – CIVILNET Մեկուկես ամսվա ընթացքում նախատեսվում է, որ կառավարությունը կընդունի Արցախից բռնի տեղահանվածների համար բնակարանային աջակցության ծրագիրը. ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրույցում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։ Նա մանրամասներ հայտնեց 40+10 հազար գումարների, ինչպես նաև բնակարանային ապահովման ծրագրերի ու կառավարության քաղաքականության մասին։ Հայկ Մարությանը «Նոր ուժ» է հիմնում Սարն ի վեր – CIVILNET Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ ՍիվիլՆեթի հետ զրույցում Մարությանի թիմից հայտնեցին, որ կուսակցությունը կկոչվի «Նոր ուժ»։ Նոր ստեղծվող կուսակցության համագումարը կկայանա մայիսի 1-ին։ «Թավշյա հեղափոխությունից» հետո Հայկ Մարությանը «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով ընտրվել էր Երևանի քաղաքապետ, ապա 2021-ի դեկտեմբերին պաշտոնանկ էր արվել իր թիմի կողմից։ Քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացն իշխող թիմը հիմնավորել էր նրա հետ քաղաքական խզմամբ։ Այս տարվա փետրվարի 7-ին էլ Երևանի ավագանին դադարեցրել էր «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակով ավագանու անդամ դարձած Մարությանի լիազորությունները՝ բացակայություների հիմնավորմամբ։ Հրապարակային ծանուցումների պաշտոնական Azdarar.am կայքում կուսակցությունը ներկայացրել է իր ծրագիրն ու կանոնադրությունը։ «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության նպատակը հանրաքվեներին, […] Ինչ են անում երեխաներն ու ուսուցիչները շրջված դասարանում․ «Կրթության տապան» Սարն ի վեր – CIVILNET Շրջված դասը կամ շրջված դասարանը, եթե խոսք է գնում շարունակական ընթացքի մասին, նոր բան չէ՝ դարեր ի վեր ուսուցիչները դրդել են աշակերտներին ինքնուրույն պրպտել և սովորել։ Երբ երեխաները հիվանդության պատճառով մնում են տանը, սովորում են առանց ուսուցչի։ Շրջված դասը դրան ավելացնում է խմբային աշխատանք, շփում և քննարկում, որպեսզի գիտելիքը ամրապնդվի, կիսվի և դառնա ավելի գործնական։ Այս հաղորդումը նրանց համար է, ովքեր ցանկանում են անցնել այդ ձևաչափին՝ դպրոցում, համալսարանում կամ աշխատանքի վայրում, քանի որ այդ մոտեցումը կիրառելի է կրթական ցանկացած ձեւաչափում։ Բարեկեցության խոստումների քողի տակ Արևմուտքը «արյուն է խմում»․ Զախարովան՝ Հայաստանում Սարն ի վեր – CIVILNET Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կրկին անդրադարձել է Հայաստանում ԵՄ առաքելության թեմային։ Ըստ նրա՝ «Արևմուտքը բարեկեցության խոստումների քողի տակ արյուն է խմում և հետո ոչնչացնում այն, ինչ մինչ այդ պտղաբեր էր»։ «Գլխավորն այն է, որ «ոչխարի մորթու» տակ ԵՄ-ական ձոներում, ինչպես միշտ, չթաքնվի «արյունռուշտ գայլը» կամ «անատամ վագրը»։ Սա է խնդիրը և մեծ վտանգը։ Նրանք հենց այդպիսի «սոուսի» տակ են ներդրվում զարգացող պետությունների ներքին կյանքում, տնտեսական նախագծերում։ Արևմուտքը սարսափելի է ոչ թե նրանով, որ դատարկ խոստումներ է տալիս՝ հուսախաբ անելով, այլ նրանով, որ զբաղվում է կեղծիքներով, բեմականացումներով։ Բարեկեցության խոստումների քողի տակ [Արևմուտքը] «սկսում է […] Հանքարդյունաբերողների ռոյալթիներից 1 մլրդ դրամ հատկացվեց ազդակիր համայնքներին Սարն ի վեր – CIVILNET Հայաստանում կատարված օրենսդրական փոփոխությունը, որը նախատեսում է մետաղական հանքարդյունաբերողների կողմից վճարած ռոյալթիների մասհանում ազդակիր համայնքներին, սկսում է գործել։ Կառավարությունը մարտի 28-ի նիստում հաստատեց ընդհանուր հավաքագրված ռոյալթիների 2 տոկոսի մասհանումը ազդակիր բնակավայրերին ու դրանց բաշխումը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց՝ ռոյալթիի մասհանումը վերաբերում է Սյունիքի, Լոռու, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերի 6 համայնքներին, որոնք ներառում են 33 ազդակիր բնակավայր։ Համայնքներին հատկացվեց 1 միլիարդ 52 միլիոն դրամ՝ տարբեր ծրագրեր իրականացնելու համար։ Հատկացումները կատարվել են՝ 2021-ին վճարած ռոյալթիների համար. այդ տարի հավաքագրված ռոյալթին գերազանցել էր 52 միլիարդ դրամը։ Այսօրվա որոշմամբ՝ Մեղրի համայնքը կստանա 93 միլիոն դրամ, Քաջարանը՝ […] Հայաստանը մարդասիրական օգնություն կուղարկի Գազա Սարն ի վեր – CIVILNET Հայաստանը հումանիտար օգնություն կտրամադրի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված մարդկանց։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության մարտի 28-ի նիստի օրակարգում։ Հայաստանի հումանիտար օգնությունը կկազմի մոտ 75,4 մլն դրամ։ Մարդասիրական օգնության շրջանակներում տեղահանված անձանց ՀՀ կառավարության կողմից կտրամադրվեն մթերք և դեղորայք՝ ապահովելով վերջիններիս սոցիալ-տնտեսական առաջնային կարիքները։ Ըստ կառավարության՝ սոցիալական ծանր դրության մեջ են հայտնվել 1,5 միլիոն մարդ։