Տնտեսություն – CIVILNET
-
Միջազգային քրեական դատարանին ներկայացվեց Ապրիլ 18, 2024
Տնտեսություն – CIVILNET Մարկ Դովիչ, Հաագա ԱՄՆ-ում գործող Ճշմարտության և արդարության կենտրոն կազմակերպությունը (Center for Truth and Justice, CFTJ) Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) պաշտոնապես դիմել է հետաքննելու Ադրբեջանի ղեկավարներին նրանց ցեղասպանական գործողությունների համար։ Սա Հայաստանի կողմից Հաագայի տրիբունալին ուղղված առաջին հայցն է այս տարվա սկզբին Միջազգային քրեական դատարանին անդամակցությունից հետո: Ավելի քան 100 էջանոց հաղորդագրության մեջ CFTJ-ն ներկայացնում է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում Ադրբեջանի իրականացրած վայրագությունների մի ամբողջ շարք՝ սկսած այն պահից, երբ Ադրբեջանը մոտ երեք տարի առաջ առաջին անգամ սկսեց զավթել Հայաստանի տարածքը։ CFTJ-ն այժմ ՄՔԴ-ին խնդրում է սկսել այդ ապացույցների նախնական քննությունը՝ «գնահատելու, թե արդյոք ողջամիտ հիմք կա […]
-
Ցույցեր, ծեծկռտուք և գործակալների Ապրիլ 18, 2024
Տնտեսություն – CIVILNET Ապրիլի 18-ին Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։ Մինչ պատգամավորները քննարկում էին օրենքը, Թբիլիսիում հազարավոր քաղաքացիներ խորհրդարանի շենքի մոտ հավաքվել էին բողոքի ցույցի։ Ինչո՞ւ է Վրաստանի կառավարող ուժը գնում ոչ հանրահաճո քայլի։ Օտարերկրյա գործակալների մասին օրենքի թիրախում հասարակական կազմակերպություններն ու լրատվամիջոցներն են։ Կազմակերպությունները, որոնց ֆինանսավորման 20 տոկոսից ավելին ստացվում է արտասահմանից, պետք է որակվեն օտարերկրյա գործակալ։ Տեսանյութում օգտագործվել են կադրեր Aliq Media, OC Media լրատվականներից։ Credits: Ruptly
-
Ապրիլի 5-ի Բրյուսելի հանդիպումը Ապրիլ 18, 2024
Տնտեսություն – CIVILNET Բլինքենն ու ֆոն դեր Լեյենը Հայաստանին ասում են՝ միացի՛ր Անդրսևծովյան էլեկտրական մալուխին, այդ ուղղությամբ Երևանը Վաշինգտոնի և Բրյուսելի աջակցությամբ պետք է հստակ քայլեր կատարի, նշում է զարգացման աջակցության և ԵՄ-ի հետ ռազմավարական համագործակցության հարցերով փորձագետ Մանե Ադամյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նրա խոսքով՝ ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումը ոչ թե փողի, այլ Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի կարիքները գնահատելու մասին էր:
-
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ Ապրիլ 18, 2024
Տնտեսություն – CIVILNET Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հերքել է ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված դավադրապաշտական լուրերը։ «Իրականում Բրյուսելյան հանդիպումը Հայաստանի դիմակայունության ու տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին էր, ինչի շուրջ անտեղի աղմուկ է ստեղծվել, որը և չի համապատասխանում իրականությանը: Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել: Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել: Բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին»,- […]
-
Ռուսաստանը ողջունում է «ԼՂ Ապրիլ 18, 2024
Տնտեսություն – CIVILNET Ռուսաստանը ողջունում է ԼՂ բնակիչների վերաինտեգրման Ադրբեջանի իշխանությունների մշակած հատուկ ծրագիրը։ Այդ մասին ապրիլի 18-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ՝ իրենց իրավունքների և անվտանգության պատշաճ ապահովման դեպքում։ Մեր կողմից պատրաստ ենք աջակցել գործընթացին»,- ասել է նա։ Զախարովայի խոսքով՝ արցախցիների վերադարձի հարցից, սակայն, պետք է տարանջատել 80-ականների վերջին և 90-ականների սկզբին Հայաստանից և Ադրբեջանից հեռացած քաղաքացիների վերադարձի թեման։ Ըստ նրա՝ պետք է հայ-ադրբեջանական հարաբերությունների համալիր կարգավորում լինի։ *** 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ, որը տևեց մեկ օր և ավարտվեց սեպտեմբերի 20-ին հրադադարի […]
-
Ինչո՞ւ է Թուրքիան չեզոք Ապրիլ 18, 2024
Տնտեսություն – CIVILNET Թուրքիան սահմանափակումներ է մտցնում Իսրայել արտահանվող մի շարք ապրանքների վրա և հարց է առաջանում, թե ինչո՞ւ հիմա, որո՞նք են դրա պատճառները։ Այս հարցերը վերլուծում է գրող, հրապարակախոս Ռոբեր Քոփթաշը ՍիվիլՆեթի հետ զրույցում։ Նա նկատում է, որ Թուրքիան Իսրայելի դեմ լուրջ լծակ չունի և ներկայում միջազգային դաշտում ավելի մեղմ դիրքորոշում է որդեգրում, քանի որ սեփական խնդիրների լուծման համար Արևմուտքի աջակցության կարիքն ունի։ Ըստ Քոփթաշի՝ Թուրքիան չեզոքություն է պահպանում նաև Իրան-Իսրայել հակամարտությունում և մտահոգոհություններ ունի այդ հակամարտության ընդլայնումից։ Դիտեք նաև՝ Չնայած պաղեստինյան ճգնաժամին՝ Կովկասի հարցերը շարունակում են լինել Թուրքիայի օրակարգում․ Քոփթաշ Էրդողանի հեղինակությունն ընկնում է իսլամական աշխարհում․ Ռոբեր Քոփթաշ […]
-
Անվճար հետազոտվելու հնարավորություն Սյունիքում՝ Ապրիլ 18, 2024
Տնտեսություն – CIVILNET «Սանտե Արմենի» ֆրանս–հայկական առողջապահական կազմակերպության շրջիկ կայանը Սյունիքի երեք խոշորացված համայնքներում իրականացնում է առողջպահական նոր ծրագիր։ Գորիսում, Սիսիանում և Կապան համայնքների հեռավոր գյուղերում բնակիչները հնարավորություն ունեն անվճար անցնելու գործիքային և լաբորատոր հետազոտություններ։