Քաղաքականություն – CIVILNET ԵՄ առաքելությա՞ն, թե՞ ՀԱՊԿ-ի աչքի առաջ են զավթել հայկական տարածքները․ բանավեճ ԱԺ-ում Մարտ 19, 2024 Մարտի 19-ին Հայաստանում Եվրոպական միության առաքելության կարգավիճակի մասին… 19 Մարտ Հայաստանը շահագրգռված է ՆԱՏՕ-ի հետ գործընկերությունն ընդլայնելու հարցում․ Փաշինյան 19 Մարտ Ինքնիշխանության խնդիր ԵՄ առաքելության համաձայնագիրը չի կարող առաջացնել․ փոխնախարար 19 Մարտ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ Ստոլտենբերգ 19 Մարտ Փաշինյանն ու Ստոլտենբերգը քննարկել են խաղաղության պայմանագիրը LIVE. Նիկոլ Փաշինյանի և Յենս Ստոլտենբերգի հայտարարությունները Մարտ 19, 2024 Փաշինյանը շնորհավորել է Պուտինին՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով Մարտ 19, 2024 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝… ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան Մարտ 19, 2024 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ժամանեց Երևան, հաղորդում… 19 Մարտ Պատերազմի վտանգի մասին Փաշինյանի ասածն Արևմուտքի հետ շփման հետևանք է, կարծում է Զախարովան 19 Մարտ LIVE. Ազգային ժողովի նիստը, մարտի 19 19 Մարտ Ադրբեջանի պահանջած չորս գյուղերը կտրվեն, որ «պատերազմ թույլ չտանք», ասել է Փաշինյանը 18 Մարտ Բաքուն դռները բացո՞ւմ է արևմտյան դերակատարների համար Սահմանազատում՝ ավանսով․ ի՞նչ է տեղի ունենալու ոչ անկլավային գյուղերի հետ «Արցախյան դիտանկյան» հերթական թողարկմանը լրագրող Ժաննա Ավագյանն ու վերլուծաբան Տիգրան Գրիգորյանը քննարկում… ԼՐԱՀՈՍ Պատերազմ սահմանին, պատերազմ տանը․ 2023-ին ընտանեկան բռնության դեպքերը կրկնակի աճել Քաղաքականություն – CIVILNET «Մեր ամուսնության սկզբնական ժամանակահատվածում ամեն ինչ կարգին էր։ Մենք սիրում էինք իրար։ Հետո նա սկսեց շատ նյարդային դառնալ և վրդովվել ոչնչից։ Ես ամեն ինչ փորձում էի անել նրան գոհացնելու համար, բայց ոչինչ չէր ստացվում։ Մտածում էի՝ հենց երեխա ունենանք՝ նա կփոխվի, բայց հետո՝ հղիության ընթացքում, մեղադրում էր ինձ, որ միայն երեխայի մասին եմ մտածում և սկսեց հարվածել ինձ, անգամ փորիս։ Ես ջախջախված էի և վախենում էի կորցնել երեխայիս, բայց հետո նա գալիս էի ծաղիկներով և ներողություն խնդրում։ Մտածում էի, որ ամեն ինչ կհարթվի, սակայն որոշ ժամանակ անց ամեն ինչ նորից էր վատանում․․․» (շարունակությունը՝ այստեղ)։ Այս պատմությունը մեկն […] Եվրոպայի բրոնզն ու ըմբիշ Մեժլում Մեժլումյանի սոցիալական խնդիրները Քաղաքականություն – CIVILNET Ըմբշամարտի Եվրոպայի այս տարվա առաջնության բրոնզե մեդալակիր 23-ամյա Մեժլում Մեժլումյանը, չնայած դժվարություններին, պայքարում է մրցանակների համար։ Ծառայության պատճառով երկու տարի չի մարզվել, իսկ հետո էլ կանգնել սոցիալական խնդիրների առաջ։ Այնուամենայնիվ, նա շարունակում է զբաղվել ըմբշամարտով ու մրցանակային տեղեր գրավել տարբեր առաջնություններում։ Fly Arna-ի լիցենզիան 6 ամսով կասեցվել է Քաղաքականություն – CIVILNET Fly Arna ավիաընկերության լիցենզիան վեց ամսով կասեցվել է, հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը: «Այս պահի դրությամբ Fly Arna-ի լիցենզիան կասեցված է: Ըստ մեր օրենսդրության և կարգերի՝ եթե ընկերությունը չունի օդանավ, ապա լիցենզիան մինչև 6 ամիս ժամկետով կասեցվում է: Եթե 6 ամսվա ընթացքում այդ օդանավը չներգրավի, ապա լիցենզիայի գործողությունը կդադարեցվի»,- մարտի 19-ին ԱԺ նիստի ժամանակ ասել է Սիմոնյանը: Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna-ն գործում է 2022-ի հուլիսից։ Այն Հայաստանի պետական հետաքրքրություների ֆոնդի (ANIF) և Էյր Արաբիա (Air Arabia) ընկերության համատեղ ձեռնարկությունն է։ Համաձայն պետռեգիստրի՝ ավիաընկերությունն ունի 3 բաժնետեր: «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն եւ Շարժայի օդանավակայանի […] Գենսուլինն ու Փաշինյանի՝ ՔՊ-ի նախընտրական խոսումների մանիպուլյացիան. «Շաբաթվա ֆեյքերը» Քաղաքականություն – CIVILNET ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, «Շաբաթվա ֆեյքերը» հաղորդման շրջանակում պատմում է նախորդ շաբաթ տարածված կեղծիքներին՝ Գենսուլինի վտանգավորության և ՔՊ-ի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նախընտրական խոստումների կատարման մասին։ Կքննարկվի ՀՀ-ում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքների բովանդակության հարցը Քաղաքականություն – CIVILNET Հայաստանն ու Ռուսաստանն առաջիկայում Մոսկվայում խորհրդակցություններ կանցկացնեն, որոնց ընթացքում հայկական կողմն առաջարկներ կներկայացնի Հայաստանում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքների բովանդակության հետ կապված: Այդ մասին մարտի 18-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: «Խնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի կառավարությունն ունի իր պատկերացումներն ու լուծումները: Առաջիկայում Մոսկվայում ընթանալու են խորհրդակցություններ, ինչպես ենթադրում է երկկողմ միջպետական համաձայնագիրը: Դրա ընթացքում հայկական կողմը ներկայացնելու է լուծումների վերաբերյալ իր առաջարկները: Լուծումները բխում են ինչպես համաձայնագրի ողջ տրամաբանությունից, այնպես էլ Հայաստանի պետական շահերից, այն է՝ ապահովել համապատասխան հեռուստաբովանդակություն, որը որևէ պարագայում չի ենթադրի միջամտություն Հայաստանի ներքին գործերին, վիրավորանք Հայաստանի պետական խորհրդանիշերի, առհասարակ […] Ադրբեջանում COP29-ի անցկացումը կարող է հետ պահել Բաքվին էսկալացիայի դիմելուց Քաղաքականություն – CIVILNET Արաբական աշխարհը շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանի արտաքին քաղաքականության բազմազանեցման համար, մանավանդ, հաշվի առնելով 2020-ի պատերազմի հետևանքները, կարծում է Սիրիայում ՄԱԿ-ի ծրագրերի նախկին ղեկավար Դավիթ Հակոբյանը։ ՍիվիլՆեթի տաղավարում Հակոբյանը ներկայացնում է Հայաստանի բարձրաստիճան պատվիրակությունների այցերի նշանակությունը Իրաք, Իրաքյան Քուրդիստան ու Եգիպտոս։ Նա կիսվում է Սիրիա իր այցի տպավորություններով և անդրադառնում հարցին, թե ինչու է Ադրբեջանը կարևորում COP29 կոնֆերանսի անցկացումը։ Ադրբեջանի դեմ միջպետական գանգատներից հրաժարվելն անթույլատրելի է․ հայտարարություն Քաղաքականություն – CIVILNET Մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ կառավարությունից պահանջելով որևէ պայմաններում և հանգամանքներում չհրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թ․ մարտի 12-ին հրավիրված ասուլիսի ընթացքում պատասխանելով այն հարցին, թե ՀՀ օրակարգում կա՞ արդյոք միջազգային ատյաններում ընդդեմ Ադրբեջանի գանգատներից հրաժարվելու հարց, հայտնել է. «Բանակցությունների ընթացքում այդպիսի հարց քննարկվել է և քննարկվում է։ Մեր դիրքորոշումը հետևյալն է. դա մի հարց է, որը կարող է քննարկվել ամենավերջում, երբ, ըստ էության, խաղաղության պայմանագրի դրույթները համաձայնեցված կլինեն և արդեն ակնհայտ կլինի, որ երկու կողմերը պատրաստ կլինեն ստորագրել։ Եվ դա տրամաբանական […] Լուիս Բոնոյին ընդունել են Բաքվում՝ հունվարի մերժումից հետո Քաղաքականություն – CIVILNET Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մարտի 18-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Հարավային Կովկասի հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ տեղեկությունների՝ կողմերը հանդիպմանը քննարկել են Բաքու-Վաշինգտոն երկկողմ հարաբերությունները, իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի կարգավորման գործընթացի շուրջ։ Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Բայրամովը վերահաստատել է Բաքվի պատրաստակամությունը խաղաղության գործընթացի հարցում։ Լուիս Բոնոն այցելում է Ադրբեջան հարավկովկասյան այցելության շրջանակում։ Բաքվից առաջ նա հանդիպումներ է անցկացրել Երևանում։ Այս տարեսկզբին Լուիս Բոնոյին չէին ընդունել Բաքվում՝ ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև դիվանագիտական լարվածությամբ պայմանավորված։ *** Բաքուն հրաժարվել էր 2023-ի նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում նախատեսված Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների […]