Քաղաքականություն – CIVILNET
-
Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար
Քաղաքականություն – CIVILNET Երևանի համայնքային մանկապարտեզներում այսուհետ նույնիսկ մեկ երեխայի համար կգործի երկարօրյա խումբ։ Ծառայությունը վճարովի է, ամիսը՝ 5000 դրամ։ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ արդեն շուրջ 100 մանկապարտեզ ունի երկարօրյա խմբեր։ «Բոլոր մանկապարտեզներում հնարավորություն ունենք ներդնելու երկարօրյա վճարովի ծառայություն, որը շատ ծողների մեծ հնարավորություն է ընձեռում մինչև աշխատանքային օրվա ավարտը երեխային թողնել մանկապարտեզում։ Բոլոր ցանկացողները կարող են դիմել, նկատի ունենալով, որ նույնիսկ մեկ երեխայի համար ծառայությունը կգործի»,- ընդգծում է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։ Մանկապարտեզներում կան նաև կրթական լրացուցիչ վճարովի ծառայություններ։ Հիմնականում պարի, օտար լեզուների, կերպարվեստի ու դեկորատիվ արվեստի խմբակներն են։ Գումարը մանկավարժին տրամադրվող լրացուցիչ վարձատրության համար […]
-
«5-րդ գումարտակի» գործով ամբաստանյալը պնդում է՝ «ամբողջ մեղքը փորձում են
Քաղաքականություն – CIVILNET «Լավ, ասենք, Իշխան Վահանյանը մեռել ա, թաղել են, հետո ո՞վ էր էս աթոռին լինելու։ Նենց տպավորություն է, որ Իշխան Վահանյանով սկսվել է՝ Իշխան Վահանյանով ավարտվել։ Բոլորը գիտեն, որ ես եմ այս աթոռին նստած, ասում են՝ էնա վրեն բարդենք, թող դատվի-գնա»,- դատարանում հայտարարեց Ջրականի զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի գործով միակ ամբաստանյալ Իշխան Վահանյանը․ «Գործ կա, մեղադրյալը Իշխան Վահանյանն է, վսյո ախպեր, սաղ իմ վրա են քցում ու առաջ գնում»։ Ապրիլի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում շարունակվեց Ջրականի զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի գործով նիստը։ Հարցաքննվում էր ամբաստանյալը։ «Սա այն պատերազմն է եղել, որ ով սաղ է մնացել, […]
-
Միջազգային քրեական դատարանին ներկայացվեց առաջին հայցը՝ ընդդեմ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների
Քաղաքականություն – CIVILNET Մարկ Դովիչ, Հաագա ԱՄՆ-ում գործող Ճշմարտության և արդարության կենտրոն կազմակերպությունը (Center for Truth and Justice, CFTJ) Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) պաշտոնապես դիմել է հետաքննելու Ադրբեջանի ղեկավարներին նրանց ցեղասպանական գործողությունների համար։ Սա Հայաստանի կողմից Հաագայի տրիբունալին ուղղված առաջին հայցն է այս տարվա սկզբին Միջազգային քրեական դատարանին անդամակցությունից հետո: Ավելի քան 100 էջանոց հաղորդագրության մեջ CFTJ-ն ներկայացնում է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում Ադրբեջանի իրականացրած վայրագությունների մի ամբողջ շարք՝ սկսած այն պահից, երբ Ադրբեջանը մոտ երեք տարի առաջ առաջին անգամ սկսեց զավթել Հայաստանի տարածքը։ CFTJ-ն այժմ ՄՔԴ-ին խնդրում է սկսել այդ ապացույցների նախնական քննությունը՝ «գնահատելու, թե արդյոք ողջամիտ հիմք կա […]
-
Միջազգային քրեական դատարանին ներկայացվեց առաջին հայցը՝ ընդդեմ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների
Քաղաքականություն – CIVILNET Մարկ Դովիչ, Հաագա ԱՄՆ-ում գործող Ճշմարտության և արդարության կենտրոն կազմակերպությունը (Center for Truth and Justice, CFTJ) Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) պաշտոնապես դիմել է հետաքննելու Ադրբեջանի ղեկավարներին նրանց ցեղասպանական գործողությունների համար։ Սա Հայաստանի կողմից Հաագայի տրիբունալին ուղղված առաջին հայցն է այս տարվա սկզբին Միջազգային քրեական դատարանին անդամակցությունից հետո: Ավելի քան 100 էջանոց հաղորդագրության մեջ CFTJ-ն ներկայացնում է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում Ադրբեջանի իրականացրած վայրագությունների մի ամբողջ շարք՝ սկսած այն պահից, երբ Ադրբեջանը մոտ երեք տարի առաջ առաջին անգամ սկսեց զավթել Հայաստանի տարածքը։ CFTJ-ն այժմ ՄՔԴ-ին խնդրում է սկսել այդ ապացույցների նախնական քննությունը՝ «գնահատելու, թե արդյոք ողջամիտ հիմք կա […]
-
Ռուսաստանը ողջունում է «ԼՂ բնակիչների վերաինտեգրման Ադրբեջանի հատուկ ծրագիրը»․ Զախարովա
Քաղաքականություն – CIVILNET Ռուսաստանը ողջունում է ԼՂ բնակիչների վերաինտեգրման Ադրբեջանի իշխանությունների մշակած հատուկ ծրագիրը։ Այդ մասին ապրիլի 18-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ՝ իրենց իրավունքների և անվտանգության պատշաճ ապահովման դեպքում։ Մեր կողմից պատրաստ ենք աջակցել գործընթացին»,- ասել է նա։ Զախարովայի խոսքով՝ արցախցիների վերադարձի հարցից, սակայն, պետք է տարանջատել 80-ականների վերջին և 90-ականների սկզբին Հայաստանից և Ադրբեջանից հեռացած քաղաքացիների վերադարձի թեման։ Ըստ նրա՝ պետք է հայ-ադրբեջանական հարաբերությունների համալիր կարգավորում լինի։ *** 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ, որը տևեց մեկ օր և ավարտվեց սեպտեմբերի 20-ին հրադադարի […]
-
Անվճար հետազոտվելու հնարավորություն Սյունիքում՝ «Սանտե Արմենի» շրջիկ կայանի հետ
Քաղաքականություն – CIVILNET «Սանտե Արմենի» ֆրանս–հայկական առողջապահական կազմակերպության շրջիկ կայանը Սյունիքի երեք խոշորացված համայնքներում իրականացնում է առողջպահական նոր ծրագիր։ Գորիսում, Սիսիանում և Կապան համայնքների հեռավոր գյուղերում բնակիչները հնարավորություն ունեն անվճար անցնելու գործիքային և լաբորատոր հետազոտություններ։
-
Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություններ կատարվելու առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել.
Քաղաքականություն – CIVILNET ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հասցեին տրանսպորտում վիրավորական արտահայտություններ հնչեցրած Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություններ կատարվելու վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քննչական կոմիտեն հաղորդում է, որ Վարդանյանը ճանաչվել է տուժող։ «Հանցագործության մասին հաղորդում է ստացվել, որ ապրիլի 15-ին, երեկոյան, համապատասխան քննչական գործողությունը կատարվելուց հետո Ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելու ընթացքում, առերևույթ խուլիգանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթով հանցավոր արարք կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալված անձ Ս․ Վարդանյանը ենթարկվել է բռնությունների, կատարվել են նրա արժանապատվությունը նսեմացնող գործողություններ։ Իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու, հաղորդման մեջ նշված տեղեկությունները վարույթի շրջանակներում ստուգելու և իրավական գնահատականներ տալու նպատակով»,- ասված […]
-
ՊՆ-ը կկրճատի ոչ պիտանի ճանաչման հիվանդությունների ցանկը
Քաղաքականություն – CIVILNET Հայաստանի պաշտպանության նախարարությունը մտադիր է կրճատել այն հիվանդությունների ցանկը, որով զորակոչի ենթակա անձինք ոչ պիտանի են ճանաչվում։ Կառավարությունն ապրիլի 18-ին ընդունելու է որոշում, որով թեթև աստիճանի մտավոր հետամնացության, գանգոսկրերի, գլխուղեղի նորագոյացությունների՝ կիստաների և գիշերամիզության ախտանշանների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինի։ Որոշման նախագիծը կառավարության նիստի օրակարգում է։ Պաշտպանության նախարարության հիմնավորման համաձայն՝ այս հիվանդություններով զորակոչից զորակոչ ազատվող անձանց թիվն ամեն տարի աճել է։ Այսպես՝ թեթև աստիճանի մտավոր հետամնացության ախտանշաններով եթե 2020-ին ոչ պիտանի է ճանաչվել 188 զորակոչիկ, 2022-ի ձմեռային զորակոչի ժամանակ այդ թիվը հասել է 321-ի։ Գանգոսկրերի, գլխուղեղի և ողնուղեղի նորագոյացությունների՝ կիստաների ախտանշաններով ոչ պիտանի ճանաչվելու հնարավորությունը ևս […]