Քաղաքականություն – CIVILNET
-
Միջազգային քրեական դատարանին ներկայացվեց առաջին հայցը՝ ընդդեմ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների
Քաղաքականություն – CIVILNET Մարկ Դովիչ, Հաագա ԱՄՆ-ում գործող Ճշմարտության և արդարության կենտրոն կազմակերպությունը (Center for Truth and Justice, CFTJ) Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) պաշտոնապես դիմել է հետաքննելու Ադրբեջանի ղեկավարներին նրանց ցեղասպանական գործողությունների համար։ Սա Հայաստանի կողմից Հաագայի տրիբունալին ուղղված առաջին հայցն է այս տարվա սկզբին Միջազգային քրեական դատարանին անդամակցությունից հետո: Ավելի քան 100 էջանոց հաղորդագրության մեջ CFTJ-ն ներկայացնում է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում Ադրբեջանի իրականացրած վայրագությունների մի ամբողջ շարք՝ սկսած այն պահից, երբ Ադրբեջանը մոտ երեք տարի առաջ առաջին անգամ սկսեց զավթել Հայաստանի տարածքը։ CFTJ-ն այժմ ՄՔԴ-ին խնդրում է սկսել այդ ապացույցների նախնական քննությունը՝ «գնահատելու, թե արդյոք ողջամիտ հիմք կա […]
-
Ռուսաստանը ողջունում է «ԼՂ բնակիչների վերաինտեգրման Ադրբեջանի հատուկ ծրագիրը»․ Զախարովա
Քաղաքականություն – CIVILNET Ռուսաստանը ողջունում է ԼՂ բնակիչների վերաինտեգրման Ադրբեջանի իշխանությունների մշակած հատուկ ծրագիրը։ Այդ մասին ապրիլի 18-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ՝ իրենց իրավունքների և անվտանգության պատշաճ ապահովման դեպքում։ Մեր կողմից պատրաստ ենք աջակցել գործընթացին»,- ասել է նա։ Զախարովայի խոսքով՝ արցախցիների վերադարձի հարցից, սակայն, պետք է տարանջատել 80-ականների վերջին և 90-ականների սկզբին Հայաստանից և Ադրբեջանից հեռացած քաղաքացիների վերադարձի թեման։ Ըստ նրա՝ պետք է հայ-ադրբեջանական հարաբերությունների համալիր կարգավորում լինի։ *** 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ, որը տևեց մեկ օր և ավարտվեց սեպտեմբերի 20-ին հրադադարի […]
-
Անվճար հետազոտվելու հնարավորություն Սյունիքում՝ «Սանտե Արմենի» շրջիկ կայանի հետ
Քաղաքականություն – CIVILNET «Սանտե Արմենի» ֆրանս–հայկական առողջապահական կազմակերպության շրջիկ կայանը Սյունիքի երեք խոշորացված համայնքներում իրականացնում է առողջպահական նոր ծրագիր։ Գորիսում, Սիսիանում և Կապան համայնքների հեռավոր գյուղերում բնակիչները հնարավորություն ունեն անվճար անցնելու գործիքային և լաբորատոր հետազոտություններ։
-
Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություններ կատարվելու առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել.
Քաղաքականություն – CIVILNET ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հասցեին տրանսպորտում վիրավորական արտահայտություններ հնչեցրած Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություններ կատարվելու վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քննչական կոմիտեն հաղորդում է, որ Վարդանյանը ճանաչվել է տուժող։ «Հանցագործության մասին հաղորդում է ստացվել, որ ապրիլի 15-ին, երեկոյան, համապատասխան քննչական գործողությունը կատարվելուց հետո Ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելու ընթացքում, առերևույթ խուլիգանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթով հանցավոր արարք կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալված անձ Ս․ Վարդանյանը ենթարկվել է բռնությունների, կատարվել են նրա արժանապատվությունը նսեմացնող գործողություններ։ Իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու, հաղորդման մեջ նշված տեղեկությունները վարույթի շրջանակներում ստուգելու և իրավական գնահատականներ տալու նպատակով»,- ասված […]
-
ՊՆ-ը կկրճատի ոչ պիտանի ճանաչման հիվանդությունների ցանկը
Քաղաքականություն – CIVILNET Հայաստանի պաշտպանության նախարարությունը մտադիր է կրճատել այն հիվանդությունների ցանկը, որով զորակոչի ենթակա անձինք ոչ պիտանի են ճանաչվում։ Կառավարությունն ապրիլի 18-ին ընդունելու է որոշում, որով թեթև աստիճանի մտավոր հետամնացության, գանգոսկրերի, գլխուղեղի նորագոյացությունների՝ կիստաների և գիշերամիզության ախտանշանների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինի։ Որոշման նախագիծը կառավարության նիստի օրակարգում է։ Պաշտպանության նախարարության հիմնավորման համաձայն՝ այս հիվանդություններով զորակոչից զորակոչ ազատվող անձանց թիվն ամեն տարի աճել է։ Այսպես՝ թեթև աստիճանի մտավոր հետամնացության ախտանշաններով եթե 2020-ին ոչ պիտանի է ճանաչվել 188 զորակոչիկ, 2022-ի ձմեռային զորակոչի ժամանակ այդ թիվը հասել է 321-ի։ Գանգոսկրերի, գլխուղեղի և ողնուղեղի նորագոյացությունների՝ կիստաների ախտանշաններով ոչ պիտանի ճանաչվելու հնարավորությունը ևս […]
-
Ինչ անել, որ երեխան չունենա «չսիրած» առարկա
Քաղաքականություն – CIVILNET Պատահում է այնպես, որ երեխան չի ուզում սովորել որևէ առարկա։ Դա դառնում է տանջանք բոլորի համար՝ երեխայի, ծնողների և ուսուցչի։ Սակայն բազմաթիվ մարդիկ դպրոցն ավարտելուց հետո գտնում են իրենց հենց այն ոլորտում, որի հետ կապված առարկան չեն սիրել դպրոցում։ Ի՞նչ անենք, որ երեխան չունենա «չսիրած» առարկաներ։
-
Ռուսները լքում են Արցախը․ պատճառներն ու հետևանքները
Քաղաքականություն – CIVILNET «Արցախյան դիտանկյան» հերթական թողարկմանը լրագրող Ժաննա Ավագյանն ու վերլուծաբան Տիգրան Գրիգորյանը քննարկում են ռուսական խաղաղապահ առաքելությունը Լեռնային Ղարաբաղից դուրս բերելու մասին որոշումը։ Անդրադարձ է կատարվում այդ որոշման պատճառներին ու հետևանքներին, խոսվում է նաև Ղարաբաղյան կարգավորման գործընթացում խաղաղապահության վերաբերյալ գոյություն ունեցած պատկերացումների մասին։
-
Թումանյանի տունը՝ Թբիլիսիում
Քաղաքականություն – CIVILNET Թբիլիսիի Սոլոլակ թաղամասի Ամաղլեբա փողոցի 18 համարի շենքի երկրորդ հարկում 1909-ի աշնանից ապրել է հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանն իր ընտանիքի հետ: Տունը ոչ միայն Թումանյան ընտանիքի բնակարանն էր, այլև ժամանակի կարևոր գրական, մշակութային, հասարակական կենտրոն: Այս տանը Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի նախաձեռնությամբ 2017-ից ձևավորվել ու գործում է Թումանյանի տուն գիտամշակութային կենտրոնը։ Նրա զբոսավարներից Գոհար Մխիթարյան-Մազմանյանի խոսքով՝ Թումանյանն այս բնակարանն ընտրել էր նաև այն պատճառով, որ պատշգամբից բացվող տեսարանը նրան հիշեցնում էր Լոռվա բնաշխարհը։