Քաղաքականություն – CIVILNET
-
ՀՀ-ում աշխատատեղերի թիվն աճել է՝ հասնելով 741 610-ի, աշխատավարձերը ևս
Քաղաքականություն – CIVILNET Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը 2024-ի մարտին ավելացել է 5%-ով։ Հարկ վճարողների կողմից եկամտային հարկի և սոցիալական վճարի գծով ներկայացված հաշվետվությունների համաձայն` արձանագրվել է 741 610 աշխատատեղ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 35 316-ով կամ 5%-ով: Գրանցված աշխատողների թիվը փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ևս աճել էր 5%-ով՝ հասնելով 733 հազարի։ Թեպետ աշխատավարձների մասին մարտի տվյալները դեռևս հրապարակված չեն, սակայն դրան նախորդած հունվար-փետարվարին ավելացել են ոչ միայն եկամուտ արձանագրած աշխատատեղերը, այլև աշխատավարձերի չափը: Ինչպես վկայում են Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները, միջին ամսական անվանական աշխատավարձը 2024-ի փետրվարին կազմել է 273 […]
-
Քաղաքացին որոշել է իր բնակարանը նվիրել ներքին գործերի նախարարությանը
Քաղաքականություն – CIVILNET Երևանի բնակիչ Ֆլորա Մելքումյանն հունվարին դիմում է ներկայացրել ներքին գործերի նախարարություն՝ ցանկություն հայտնելով իրեն պատկանող Ա. Բաբաջանյան 26/6 հասցեում գտնվող շենքի 19 բնակարանը նվիրել նախարարությանը։ Բնակարանի մակերեսը 67 քառակուսի մետր է։ Ըստ կառավարության՝ բնակարանի շուկայական արժեքը՝ մոտ 15 միլիոն դրամ է։ «Նախագծի ընդունման արդյունքում նախագծով նախատեսված անշարժ գույքը կամրացվի ՀՀ ներքին գործերի նախարարությանը՝ իր առջև դրված խնդիրների արդյունավետ լուծման նպատակով»,- նշված է որոշման հիմնավորումներում։ Կառավարության ապրիլի 25-ի նիստում որոշման ընդունումից հետո կկնքվի գույքի նվիրատվության պայմանագիր։
-
Նուբար Աֆեյանը New York Times, Washington Post և London Times
Քաղաքականություն – CIVILNET «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել համաշխարհային կոչով՝ կանխելու Հայոց երկրորդ ցեղասպանությունը: Նուբար Աֆեյանի՝ քայլեր ձեռնարկելու համաշխարհային կոչը հրապարակվել է The New York Times, The Washington Post և The London Times պարբերականներում, ինչպես նաև սոցիալական մեդիա ալիքներում: Քայլեր ձեռնարկելու կոչն ընդգծում է վայրագությունների նմանությունները, որոնք տեղի են ունեցել 109 տարի առաջ և կրկնվում են այսօր. «Նույնիսկ երբ մենք սգում ենք անցյալը, պատմությունը կրկնվում է: Հայերը կրկին էթնիկ զտումների թիրախ են, քաղաքական առաջնորդներն ապօրինի պատանդ են պահվում, իսկ Հայաստանը կանգնած է իր ինքնիշխանությանն ու ինքնորոշմանն ուղղված գոյութենաբանական սպառնալիքների առաջ: Զբաղված […]
-
Ցեղասպանված մյուս ժողովուրդներին հաջողվե՞լ է հավաքագրել զոհերի ամբողջական ցուցակներ
Քաղաքականություն – CIVILNET Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հնչեցրած գաղափարը՝ Հայոց ցեղասպանության զոհերի ցուցակը կազմելու մասին, միանշանակ չընդունվեց և բուռն քննադատությունների ենթարկվեց։ Քոչարյանն ապրիլի 14-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի նաև Ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել՝ ավելի առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկված հայրենակիցների ամբողջ ցանկը»։ Օրեր անց Քոչարյանը պնդել էր, թե Փաշինյանը այս գաղափարի հետ կապ չունի և այն իր մտահաղացումն է։ #CivilNetCheck-ը փորձել է հասկանալ՝ արդյոք միջազգային քրեական տրիբունալներում կամ դատարանում ցեղասպանություն ճանաչված դեպքերում հաջողվե՞լ է հավաքագրել ցեղասպանվածների ամբողջական ցանկը, թե ոչ։ Ինչպես է որոշվում՝ իրականացված գործողությունները ցեղասպանությո՞ւն է, […]
-
«Սա արժանապատվության հարց է». իրավիճակը Կիրանց-Ոսկեպար փակ ճանապարհին
Քաղաքականություն – CIVILNET Կիրանց-Ոսկեպար ճանապարհը շարունակում է փակված մնալ։ Ապրիլի 24-ին այստեղ էին եկել ինչպես Տավուշի գյուղերի, այնպես էլ Հայաստանի մյուս համայնքների բնակիչները։ Նրանք պնդում են, որ սահմանազատման ներկայիս գործընթացը Հայաստանի անվտանգությանը վնասելու է։
-
Մերոնք Բիթլիսից չեն, հնարել եմ
Քաղաքականություն – CIVILNET Երբ դպրոցում հերթը հասավ Հայ ժողովրդի պատմություն առարկայի (մեր ժամանակ դա այդպես էր կոչվում) ամենաողբերգական մասին, օրվա ուրախությամբ ապրող 70-80-ականների սերունդ իմ դասարանցիները մեկ էլ հանկարծ սկսեցին անուններ տալ՝ Մուշից են պապս ու տատս, մերոնք սասունցի են։ Հերոսական բաներ էին պատմում, ողբերգական բաներ։ Ես պատմություն իրենցից լավ գիտեի, բայց չէի պատկերացնում, որ իրենք իրադարձություններին անմասն չեն։ Ու անհարմար էի զգում, որ իմ ընտանիքից պատմելու բան չկա։ Նույնիսկ նախանձում էի՝ հերոսականությունը գերակա շահ ճանաչելու տարիքն էր։ Մերոնք ոչ մի տեղից չէին բռնագաղթել, չէին սպանվել, որբանոցներում չէին մեծացել։ Ինչ-որ հարթ պատմություն էր ստացվում իմ պատմությունը։ Ու ես նոր էի […]
-
Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար
Քաղաքականություն – CIVILNET Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ․ «Սիրելի ժողովուրդ հայոց ի հայրենիս և ի սփյուռս, վերստին աղոթքով և խոնարհումով հիշատակում ենք Հայոց Ցեղասպանության մեր սուրբ նահատակներին, ովքեր ամուր պահելով իրենց հավատքը, սերն ու նվիրումը առ ազգն ու հայրենին՝ մարտիրոսության պսակն ընդունեցին։ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը նշում ենք մի շրջանում, երբ մեր ժողովուրդը գտնվում է գոյաբանական նոր սպառնալիքների և անվտանգային լրջագույն հիմնախնդիրների հանդիման: Հայրենի Արցախում իրականացված ցեղասպանական գործողություններից և Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում։ Սուրբ Նահատակների լույս հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը […]