Քաղաքականություն – CIVILNET
-
Ինչ անել, որ երեխան չունենա «չսիրած» առարկա
Քաղաքականություն – CIVILNET Պատահում է այնպես, որ երեխան չի ուզում սովորել որևէ առարկա։ Դա դառնում է տանջանք բոլորի համար՝ երեխայի, ծնողների և ուսուցչի։ Սակայն բազմաթիվ մարդիկ դպրոցն ավարտելուց հետո գտնում են իրենց հենց այն ոլորտում, որի հետ կապված առարկան չեն սիրել դպրոցում։ Ի՞նչ անենք, որ երեխան չունենա «չսիրած» առարկաներ։
-
Թումանյանի տունը՝ Թբիլիսիում
Քաղաքականություն – CIVILNET Թբիլիսիի Սոլոլակ թաղամասի Ամաղլեբա փողոցի 18 համարի շենքի երկրորդ հարկում 1909-ի աշնանից ապրել է հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանն իր ընտանիքի հետ: Տունը ոչ միայն Թումանյան ընտանիքի բնակարանն էր, այլև ժամանակի կարևոր գրական, մշակութային, հասարակական կենտրոն: Այս տանը Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի նախաձեռնությամբ 2017-ից ձևավորվել ու գործում է Թումանյանի տուն գիտամշակութային կենտրոնը։ Նրա զբոսավարներից Գոհար Մխիթարյան-Մազմանյանի խոսքով՝ Թումանյանն այս բնակարանն ընտրել էր նաև այն պատճառով, որ պատշգամբից բացվող տեսարանը նրան հիշեցնում էր Լոռվա բնաշխարհը։
-
Տավուշ. կիպարիսները՝ Հաղթանակի այցեքարտ
Քաղաքականություն – CIVILNET Գեղայր Զուռնաչյանը Տավուշի մարզի Հաղթանակ գյուղում տնկարան է հիմնել, գյուղատնտեսությամբ է զբաղվում։ Հիմնականում արքայանարնջի և կիպարիսի տնկիներ է ծլեցնում, ծառ դարձնում ու վաճառում՝ ապահովելով եկամուտ։ Սա Զուռնաչյանների ընտանեկան բիզնեսն է։
-
Որքանո՞վ են իրատեսական «տանը նստած՝ բարձր եկամուտ» խոստացող հայտարարությունները
Քաղաքականություն – CIVILNET Շուշան Ստեփանյան, CivilNetCheck Սոցցանցերում հաճախ ենք հանդիպում տարբեր ընկերությունների հայտարարություններ, որոնք առաջարկում են աշխատանք տնից և մեծ եկամուտներ խոստանում՝ փոքր ներդրումների դիմաց։ Այս ընկերություններից շատերն աշխատում են բազմամակարդակ մարքեթինգի (MLM- multilevel marketing) մեթոդով. սա ուղղակի վաճառքի համակարգ է, երբ ընկերությունը չի սպասում, որ հաճախորդը հետաքրքրվի ապրանքով կամ ծառայությամբ, այլ ներգրավում է «անդամների», որոնք վաճառում են այն և տոկոսներ ստանում նոր անդամներ բերելով։ #CivilNetCheck-ն ուսումնասիրել է այս հայտարարություններից մի քանիսը՝ փորձելով հասկանալ, թե ինչպես են դրանք գործում, և որքանով է իրատեսական նման տարբերակով գումար աշխատելը։ Ֆինանսական բուրգի և բազմամակարդակ մարքեթինգի տարբերությունը Բազմամակարդակ մարքեթինգի կամ ցանցային մարքեթինգի ռազմավարության հիմքում […]
-
45 000 դոլարով Volkswagen ID 6` Արարատի քաղաքապետին. մատակարարը Հովիկ
Քաղաքականություն – CIVILNET Արարատի քաղաքապետարանը 45 000 դոլարով ծառայողական մեքենա է ձեռք բերել համայնքապետ Ասլան Ավետիսյանի համար։ Ընդ որում, մեքենայի գնման տեխնիկական բնութագիրը գրվել է այնպես, որ անպայման ձեռք բերվի էլեկտրական Volkswagen ID 6 Crozz ամենագնաց։ Մեքենան Արարատի քաղաքապետարանին է մատակարարելու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդուն պատկանող նորաստեղծ ընկերությունը, որի հետ պայմանագիրը ստորագրվել է ապրիլի 15-ին։ Արարատի քաղաքապետին էլեկտրական crossover մեքենա է հարկավոր Մարտի 11-ին Արարատի քաղաքապետարանը հայտարարություն էր հրապարակել էլեկտրոնային աճուրդի մասին։ Աճուրդով պետք է ձեռք բերվեր ծառայողական մարդատար մեքենա։ Արարատի քաղաքապետարանը մեքենայի տեխնիկական բնութագրերում ներկայացրել է, որ պետք է մատակարարվի Volkswagen ID 6 Crozz կամ համարժեք […]
-
ՔՊ-ական պատգամավորին հայհոյած քաղաքացին ձերբակալվելուց հետո խոշտանգման է ենթարկվել, պնդում
Քաղաքականություն – CIVILNET ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հասցեին տրանսպորտում վիրավորական արտահայտություններ հնչեցրած Սամվել Վարդանյանը, ըստ նրա փաստաբանների՝ անմարդկային վերաբերմունքի և խոշտանգման է ենթարկվել։ Փաստաբան Վարազդատ Հարությունյանը հայտարարել է, որ Սամվել Վարդանյանը ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս ճանապարհին, մի խումբ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի: Նա պատմել է, որ Սամվել Վարդանյանին ոստիկանական մեքենայով ուղեկցողները շարժվելուց 300 մետր հեռավորության վրա բնական կարիքները բավարարելու պատճառաբանությամբ կանգնեցրել են ավտոմեքենան, իջել են, ձերբակալվածին թողել միայնակ մեքենայի մեջ: «Այնուհետև ամբողջովին սև հագնված, դիմակավորված անձինք մեքենայից իրեն դուրս են հանում, տանում են խոտերի մեջ, նրան ծնկի են բերում ու գլուխը հարվածում գետնին, սկսում են […]
-
Թբիլիսիում հայկական եկեղեցիները՝ վերականգնման հույսով
Քաղաքականություն – CIVILNET Հայկական գրություններ՝ դրսում, վրացական գրաֆիտի՝ ներսում․ այսպիսին է պատկերը Թբիլիսիի Սուրբ Շամխորեցոնց Կարմիր Ավետարան եկեղեցում։ Այն Վրաստանի անհետացող հայկական եկեղեցիներից է։ Ըստ Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի տեղեկության՝ եկեղեցին հիմնադրվել է 1735-ին։ Խորհրդային տարիներին եկեղեցու շենքը գործածվել է տարբեր նպատակներով. այն վերածվել է հացի գործարանի, ապա՝ պահեստի: 1989-ի ապրիլի 14-ին եկեղեցին փլուզվել է: Ըստ իշխանությունների հաղորդած տվյալների՝ եկեղեցին փլուզվել է երկրաշարժի հետևանքով: Ապրիլի 27-ին հրատարակված «Ինչո՞ւ քանդվեց Շամխորը» հոդվածում քաղաքի գլխավոր ճարտարապետը շտապում էր հայտնել, թե փլուզված եկեղեցին անվերականգնելի է: Համաձայն Վիրահայոց թեմի տեղեկության՝ 1999-ին կանգուն վիճակում էին միայն եկեղեցու արևելյան ճակատը և նրան հարող որոշ հատվածներ՝ […]
-
Ինչո՞ւ է Վրացական երազանքը վերակենդանացնում օտարերկրյա գործակալների օրենքը
Քաղաքականություն – CIVILNET Շոթա Կինչա, OC Media (Հոդվածը սկզբնաղբյուր կայքում հրապարակվել է ապրիլի 5-ին) Վրաստանի իշխող կուսակցությունը խոստացել է ընդունել վիճահարույց «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը` այն բանից հետո, երբ մեկ տարի առաջ զանգվածային ցույցերի արդյունքում այն հանվել էր օրակարգից։ Երբ խորհրդարանական ընտրություններին ընդամենը վեց ամիս է մնացել, ինչո՞ւ է իշխող կուսակցությունը նման ռիսկային քայլի գնում։ Ապրիլի 3-ի առավոտյան Վրացական երազանքի խորհրդարանական առաջնորդ Մամուկա Մդինարաձեն հայտարարեց, որ կառավարությունը հետ կբերի (քննադատների կողմից «ռուսական օրենք» հորջորջված) օրենքը, որը թիրախավորելու է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և լրատվամիջոցներին և, հավանաբար, ականահարելու է երկրի եվրաինտեգրումը: 2023-ի մարտին օրինագծից սկզբնական հրաժարումը դիտվեց որպես քաղաքացիական հասարակության հաղթանակ և […]