Քո գրպանից – CIVILNET Քո գրպանից․ 2023-ի ուշագրավ, չհիմնավորված ու ոչ արդյունավետ ծախսերը ՍիվիլՆեթը «Քո գրպանից» հաղորդման շրջանակում ներկայացնում է, թե պետական ու համայնքային մարմինները 2023-ին ուշագրավ,… Քո գրպանից «Քո գրպանից» հաղորդաշարը լուսաբանում է թեմաներ, որոնք առնչվում են պետական գնումների ոլորտին, հանրային միջոցների ոչ արդյունավետ կառավարմանը և/կամ կոռուպցիային։ Քո գրպանից․ որքա՞ն գումար կխնայվեր, եթե ամերիկյան ալկոմետրերը «հարգեին ՀՀ օրենքը» Ապրիլ 03, 2023 Ինչո՞ւ չեն օգտագործվում ԱՄՆ դեսպատան կողմից ոստիկանությանը տրամադրած… Քո գրպանից․ 2022-ը հաջող տարի էր․․․ պաշտոնյաներին փոխկապակցված բիզնեսների համար Հունվար 10, 2023 2022-ը Հայաստանի պատմության մարտահրավերներով ու դժվարություններով… Քո գրպանից՝ շարունակվող պադավատապետությանը Հոկտեմբեր 31, 2022 Օրերս հայտնի դարձավ, որ կառավարությունը մտադիր է նոր 200 մեքենա ձեռք… Քո գրպանից՝ 25 մլրդ դրամ 2023-ի պարգևավճարներին Հոկտեմբեր 09, 2022 2023-ի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս հայտարարվեց, թե պարգևատրումներին… Օրական երեք բնակարանային գողություն․ հանցագործության թվերը Հայաստանում Հայաստանում գրանցվել է 30 245 հանցագործություն միայն մեկ տարվա` 2021-ի ընթացքում: Նախորդ տարվա` 2020-ի համեմատ երկրում… ԼՐԱՀՈՍ Պուտինի 87 տոկոսը ի՞նչ գործողությունների մանդատ է տվել նրան․ զրույց Քո գրպանից – CIVILNET Ռուսաստանի հարցերով փորձագետ, Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Նարեկ Սուքիասյանը ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանի հետ զրույցում անդրադառնում է արդի Ռուսաստանի ներքաղաքական մի շարք հարցերի՝ կապված նախագահական ընտրություններում Պուտինի հերթական վերընտրության հետ։ Հարցազրույցի թեմաները հասանելի են՝ ըստ րոպեների։ Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը Հայաստանում արգելափակվել է Քո գրպանից – CIVILNET «ՌՏՌ-Պլանետա» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի տարածքում արգելափակվել է, հայտնում է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը։ «Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի 5-րդ և 6-րդ հոդվածների՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից վերջին շրջանում արձանագրված շարունակական խախտումների փաստը, արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի տարածքում»,- ասված է հայտարարությունում։ Մարտի 18-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարել էր, […] Ճանապարհաշինության մասով ՏԿԵ նախարարի խոստումը չի կատարվել Քո գրպանից – CIVILNET Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck, #խոստմնացույց Շուրջ երկու տարի առաջ՝ 2022-ի օգոստոսին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարար Գնել Սանոսյանը հայտարարել էր, որ ճանապարհաշինարարական ծրագրերի վերջնաժամկետները խախտած ընկերությունները չեն ներվի, իսկ ծրագրերը հաջորդ տարի չեն տեղափոխվի։ Նախարարը մանրամասնել էր, որ ժամկետների խախտման համար ընկերությունները պատժվելու են. «Պայմանագիրը կդադարեցնենք, կգնան սև ցուցակ և այլն»։ #CivilNetCheck-ը նախորդ տարվա ապրիլին պարզել էր, որ ՏԿԵ նախարարի այս խոստումը չէր պահվել՝ 2022-ին ժամկետի խախտմամբ անավարտ մնացած 23 ճանապարհահատվածների շինաշխատանքներ տեղափոխվել էին հաջորդ տարի։ Որևէ պայմանագիր չէր լուծվել և կապալառուները սև ցուցակում չէին հայտնվել։ 2023-ին ևս պայմանագրերը երկարացվել են Պարզվում է՝ 2023-ին անավարտ են […] Հայաստանի ղեկավարությունը հայ-ռուսական հարաբերությունները տանում են «փլուզման», կարծում է Լավրովը Քո գրպանից – CIVILNET Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում, «Իսվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարվա պատմությունը` միտումնավոր տանում է Ռուսաստանի հետ հարաբերությունների փլուզման»,- ասել է նա։ Լավրովի խոսքով՝ Հայաստանում ՀԱՊԿ առաքելության մանդատը լիովին համաձայնեցվել էր 2021-ի աշնանը, բայց Նիկոլ Փաշինյանը հայտարարել է կոնսենսուսի բացակայության մասին և կանչել է ԵՄ առաքելությունը։ «Այժմ Հայաստան զինծառայողներ են ուղարկվում Կանադայից, Նորվեգիայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով Հյուսիսատլանտյան դաշինքի առաքելության։ Վերջին մի քանի տարիների այս ամբողջ պատմությունը խեղաթյուրվել է պարոն Փաշինյանի, նրա աշխատակիցների և Հայաստանի խորհրդարանի ղեկավարության կողմից»,- նշել […] Դադարեցնել ազգային արժեքների դեմ պայքարելը, կենտրոնանալ բանակի հզորացման վրա․ ՀՅԴ Քո գրպանից – CIVILNET Տավուշի ռազմավարական նշանակության տարածքների հանձնումը առաջացնելու է անվտանգային լրջագույն սպառնալիքներ, ասված է ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունում։ Կուսակցությունը կոչ է անում իշխանություններին «վերջ դնել ազգային արժեքների ու կառույցների դեմ պայքարելու քաղաքականությանը և կենտրոնանալ Հայոց բանակի մարտունակության բարձրացման ու հզորացման վրա»։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու իր վարչակազմը ևս մեկ անգամ ցնցել են Հայաստանն ու հայոց աշխարհը՝ բացահայտելով իրենց հերթական միակողմանի զիջումների պատրաստակամությունը։ Այս անգամ հերթը Տավուշի մարզինն է։ ՀՀ ներկա իշխանության վարած ազգագործան քաղաքականության հետևանքով թշնամուն են հանձնվում ռազմավարական նշանակության տարածքներ, ինչը առաջացնելու է անվտանգային լրջագույն սպառնալիքներ։ Արցախի հանձնումը միայն սկիզբն էր։ […] «Հայկական ֆուտբոլում ապագա չեմ տեսնում, քանի Մելիքբեկյանն է կառավարում» Քո գրպանից – CIVILNET Հայկական ֆուտբոլի հիմնական խնդիրը ոլորտի կառավարումն է․ նշում է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, գործարար Արթուր Սողոմոնյանը: Նա մեղադրում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը ոլորտի սխալ կառավարման համար՝ տարակուսանք հայտնելով նաև ծախսվող գումարների արդյունավետության առնչությամբ: Արթուր Սողոմոնյանի խոսքով՝ քանի Արմեն Մելիքբեկյանն է ղեկավարում ՀՖՖ-ն, ինքը հայկական ֆուտբոլում ապագա չի տեսնում: Ինչ է պետք իմանալ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցության ծրագրերի մասին Քո գրպանից – CIVILNET Կառավարությունը մարտի 28-ին որոշեց երկարաձգել Արցախից բռնի տեղահանվածների՝ «40+10 հազար» աջակցության ծրագիրը։ Բացի այդ, վերջնական տեսքի է բերվում բնակարանային աջակցության ծրագիրը։ ՍիվիլՆեթը այս թեմաների շուրջ զրուցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի հետ։ Ստորև հակիրճ ներկայացվում են աջակցության ծրագրերը։ Բնակարանային աջակցության ծրագիր «40+10 հազար» աջակցության ծրագիր Մանրամասները՝ հարցազրույցում Գևորգ Թոսունյան Պոպուլիզմն ու Հայաստանի արտաքին քաղաքականությունը Քո գրպանից – CIVILNET Նարեկ Սուքիասյան, ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Վերջին տարիներին Հայաստանում պոպուլիզմի մասին խոսակցությունները գնալով խտանում են, ու մարդկանց մոտ քիչ թե շատ ձևավորվում է այդ երևույթի մասին պատկերացում, մանավանդ, որ տեսական բացատրությունների օրինակները գրեթե ամենօրյա ռեժիմով հասանելի են մեր քաղաքական դաշտում։ Մինչդեռ արտաքին քաղաքականության մասին խոսելիս պոպուլիզմի հետևանքները կամ արտահայտումները կարող են պակաս ակնհայտ լինել, ու մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնում արտաքին քաղաքականության բովանդակությանը, իսկ ձևը՝ հաճախ անտեսում։ Առանց գերագնահատելու պոպուլիզմի դերը արտաքին քաղաքականության մեջ, ինչպես նաև չունենալով միտում ներկայացնելու գիտական ճշմարտություններ (քանի որ այս թեմայով գիտական օրակարգը դեռ […]