Քո գրպանից – CIVILNET Քո գրպանից․ 2023-ի ուշագրավ, չհիմնավորված ու ոչ արդյունավետ ծախսերը ՍիվիլՆեթը «Քո գրպանից» հաղորդման շրջանակում ներկայացնում է, թե պետական ու համայնքային մարմինները 2023-ին ուշագրավ,… Քո գրպանից «Քո գրպանից» հաղորդաշարը լուսաբանում է թեմաներ, որոնք առնչվում են պետական գնումների ոլորտին, հանրային միջոցների ոչ արդյունավետ կառավարմանը և/կամ կոռուպցիային։ Քո գրպանից․ որքա՞ն գումար կխնայվեր, եթե ամերիկյան ալկոմետրերը «հարգեին ՀՀ օրենքը» Ապրիլ 03, 2023 Ինչո՞ւ չեն օգտագործվում ԱՄՆ դեսպատան կողմից ոստիկանությանը տրամադրած… Քո գրպանից․ 2022-ը հաջող տարի էր․․․ պաշտոնյաներին փոխկապակցված բիզնեսների համար Հունվար 10, 2023 2022-ը Հայաստանի պատմության մարտահրավերներով ու դժվարություններով… Քո գրպանից՝ շարունակվող պադավատապետությանը Հոկտեմբեր 31, 2022 Օրերս հայտնի դարձավ, որ կառավարությունը մտադիր է նոր 200 մեքենա ձեռք… Քո գրպանից՝ 25 մլրդ դրամ 2023-ի պարգևավճարներին Հոկտեմբեր 09, 2022 2023-ի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս հայտարարվեց, թե պարգևատրումներին… Օրական երեք բնակարանային գողություն․ հանցագործության թվերը Հայաստանում Հայաստանում գրանցվել է 30 245 հանցագործություն միայն մեկ տարվա` 2021-ի ընթացքում: Նախորդ տարվա` 2020-ի համեմատ երկրում… ԼՐԱՀՈՍ Հայաստանը շահագրգռված է ՆԱՏՕ-ի հետ գործընկերությունն ընդլայնելու հարցում․ Փաշինյան Քո գրպանից – CIVILNET Հայաստանը շահագրգռված է ՆԱՏՕ-ի և դաշինքի անդամ առանձին պետությունների հետ գործընկերությունն ընդլայնելու հարցում։ Այդ մասին մարտի 19-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք շահագրգռված ենք՝ շարունակելու զարգացնել առկա քաղաքական երկխոսությունը և ընդլայնելու գործընկերությունը դաշինքի, ինչպես նաև առանձին անդամ պետությունների հետ։ Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը՝ «Անհատապես հարմարեցված գործընկերության» ծրագիրը շուտով կհաստատվի։ Մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո Հայաստանի համար չափազանց կարևոր է ուժեղացնել իր դիմակայունությունը և զարգացնել համապատասխան պաշտպանական կարողությունները»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ հայկական կողմի որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել տարածաշրջանի երկրների դեմ։ «Հայաստանը […] Ինքնիշխանության խնդիր ԵՄ առաքելության համաձայնագիրը չի կարող առաջացնել․ փոխնախարար Քո գրպանից – CIVILNET Ազգային ժողովը մարտի 19-ի նիստին սկսեց քննարկել Հայաստանում Եվրոպական միության առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը։ Այն խորհրդարանին ներկայացրեց արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը միտված է տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանն ու կայունության ապահովմանը: «ԵՄ առաքելությունը, այդ թվում՝ դրա բաղադրատարրերը, ստորաբաժանումները, գլխամասային գրասենյակները և անձնակազմը մաքսային ու հարկային հարցերում Հայաստանի Հանրապետության իրավասու գերատեսչությունների կողմից դիտարկվելու են որպես դիվանագիտական ներկայացուցչություն»,- ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ եվրոպական 21 առաքելություն է գործում աշխարհում, որից 12-ը քաղաքացիական են, իսկ 9-ը՝ ռազմական։ Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի խոսքով՝ համաձայնագրում արձանագրված է, թե ԵՄ-ն կարող է երրորդ երկրներից ներկայացուցիչներ […] ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ Ստոլտենբերգ Քո գրպանից – CIVILNET ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Այդ մասին մարտի 19-ին Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Հույս ունեմ, որ կշարունակենք ուժեղացնել մեր գործընկերությունը՝ միասին աշխատելով Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարեկեցության համար»,- ասաց նա։ Ստոլտենբերգի կարծիքով՝ տարիների հակամարտությունից հետո Հայաստանն ու Ադրբեջանն այսօր հնարավորություն ունեն տևական խաղաղության հասնել։ «Այսօրվա հանդիպմանը քննարկեցինք Հարավային Կովկասում կայունության կարևորությունը, սա կարևոր է Եվրատլանտյան անվտանգության համար։ Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորություն ունեն տևական խաղաղության հասնել տարիների հակամարտությունից հետո։ Ահա թե ինչու եմ ես երկու երկրներին կոչ անում համաձայնության հասնել, որն ուղի կհարթի […] Փաշինյանն ու Ստոլտենբերգը քննարկել են խաղաղության պայմանագիրը Քո գրպանից – CIVILNET Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ առանձնազրույցի ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: «Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հետ կապված քննարկումների շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդիպելու է նաև նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Մինչ Հայաստան ժամանելը, Յենս Ստոլտենբերգը այցելել է Ադրբեջան և Վրաստան։ LIVE. Նիկոլ Փաշինյանի և Յենս Ստոլտենբերգի հայտարարությունները Քո գրպանից – CIVILNET Փաշինյանը շնորհավորել է Պուտինին՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով Քո գրպանից – CIVILNET Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով: «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, ընդունեք շնորհավորանքներս ՌԴ նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ։ Հուսով եմ, որ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում երկխոսությունը կզարգանա՝ ի շահ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների։ Մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, առողջություն, երջանկություն և հետագա հաջողություններ Ձեր գործունեության մեջ»,- ասված է վարչապետի ուղերձում։ Մարտի 15-17-ը անցկացված Ռուսաստանի նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինը հավաքել է ձայների ավելի քան 87 տոկոսը: Պուտինի գրանցած արդյունքը ռեկորդային է Ռուսաստանի պատմության մեջ։ Նախագահական ընտրություններին մասնակցող մյուս թեկնածուներից Նիկոլայ Խարիտոնովը ստացել է ձայների 4,3 տոկոսը, Վլադիսլավ Դավանկովը՝ 3,8 […] ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան Քո գրպանից – CIVILNET ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ժամանեց Երևան, հաղորդում է «Արմենպրես»-ը։ «Զվարթնոց» օդանավակայանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին դիմավորել են Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը և արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Երևանում հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Մինչ Հայաստան ժամանելը, Յենս Ստոլտենբերգը այցելել է Ադրբեջան և Վրաստան։ Պատերազմի վտանգի մասին Փաշինյանի ասածն Արևմուտքի հետ շփման հետևանք է, Քո գրպանից – CIVILNET Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կարծիքով՝ Արևմուտքի քաղաքականությունն է հանգեցրել նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշում հայտարարում է Ադրբեջանի հետ մոտալուտ պատերազմի վտանգի մասին։ «Ինչի են հասցրել գործը Եվրամիությունից, ՆԱՏՕ-ից և Վաշինգտոնից ուղղորդողները։ Այս հայտարարությունը որևէ կերպ կապված չէ Ռուսաստանի հետ։ Այն Հայաստանի իշխանության իրավասությունն է և Արևմուտքի հետ խորհրդակցությունների արդյունքը»,- Տելեգրամի իր ալիքում գրել է Զախարովան։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Տավուշի սահմանագոտում Ադրբեջանի պահանջած չորս ոչ անկլավային գյուղերը տրվելու են Ադրբեջանին, որպեսզի «պատերազմ թույլ չտանք»։ «Մեր քաղաքականությունն այն է, որ պետք է պատերազմ թույլ չտանք։ Մենք կարող ենք էստեղից դուրս գալ, գնանք […]