Քո գրպանից – CIVILNET Քո գրպանից․ 2023-ի ուշագրավ, չհիմնավորված ու ոչ արդյունավետ ծախսերը ՍիվիլՆեթը «Քո գրպանից» հաղորդման շրջանակում ներկայացնում է, թե պետական ու համայնքային մարմինները 2023-ին ուշագրավ,… Քո գրպանից «Քո գրպանից» հաղորդաշարը լուսաբանում է թեմաներ, որոնք առնչվում են պետական գնումների ոլորտին, հանրային միջոցների ոչ արդյունավետ կառավարմանը և/կամ կոռուպցիային։ Քո գրպանից․ որքա՞ն գումար կխնայվեր, եթե ամերիկյան ալկոմետրերը «հարգեին ՀՀ օրենքը» Ապրիլ 03, 2023 Ինչո՞ւ չեն օգտագործվում ԱՄՆ դեսպատան կողմից ոստիկանությանը տրամադրած… Քո գրպանից․ 2022-ը հաջող տարի էր․․․ պաշտոնյաներին փոխկապակցված բիզնեսների համար Հունվար 10, 2023 2022-ը Հայաստանի պատմության մարտահրավերներով ու դժվարություններով… Քո գրպանից՝ շարունակվող պադավատապետությանը Հոկտեմբեր 31, 2022 Օրերս հայտնի դարձավ, որ կառավարությունը մտադիր է նոր 200 մեքենա ձեռք… Քո գրպանից՝ 25 մլրդ դրամ 2023-ի պարգևավճարներին Հոկտեմբեր 09, 2022 2023-ի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս հայտարարվեց, թե պարգևատրումներին… Օրական երեք բնակարանային գողություն․ հանցագործության թվերը Հայաստանում Հայաստանում գրանցվել է 30 245 հանցագործություն միայն մեկ տարվա` 2021-ի ընթացքում: Նախորդ տարվա` 2020-ի համեմատ երկրում… ԼՐԱՀՈՍ Ակնկալում եմ՝ ադրբեջանցիները կլինեն ազնիվ և դուրս կգան ՀՀ տարածքից. Քո գրպանից – CIVILNET «Ակնկալում եմ, որ ադրբեջանցիներն իրենց կպահեն ազնիվ, անկեղծ և ոչ միայն մեզ, այլ ողջ աշխարհին կապացուցեն, որ պատրաստ են պատշաճ համագործակցության և հետ կքաշեն իրենց զորքերն այդ տարածքներից»․ նշում է ՀՀ ԱԺ պատգամավոր, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վիլեն Գաբրիելյանը: Տարածքներ՝ ռիսկերի նվազեցման դիմաց Քո գրպանից – CIVILNET «Արցախյան դիտանկյան» հերթական թողարկմանը լրագրող Ժաննա Ավագյանն ու վերլուծաբան Տիգրան Գրիգորյանը քննարկում են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների վերջին։ պայմանավորվածությունը և դրան հաջորդած զարգացումները Հայաստանում։ Հայաստանի կողմից Նախիջևանի հետ կապի արգելափակումը «հիասթափեցնող է», ասում է Քո գրպանից – CIVILNET Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի ստորագրմանը մոտ են, քան երբևէ։ Այդ մասին ապրիլի 23-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի կազմակերպած միջոցառմանը։ «Այժմ մենք ունենք ընդհանուր ընկալում, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության պայմանագիրը։ Այժմ պետք է աշխատենք դետալների վրա, ինչը ժամանակ է պահանջում»,- ասել է նա։ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը մշտապես բարձրացրել է չորս գյուղերի թեման և այն մոռացության չի մատնել․ «Էքսկլավների հարցն ուրիշ է, այն ավելի բարդ է, քանի որ դրանք շրջապատված են այլ երկրի կողմից։ Դրա համար էլ այդ հարցը դելիմիտացիայի գործընթացի շրջանակում պետք է լուծվի»։ Ադրբեջանի նախագահն իր […] Կիրանց-Ոսկեպար ճանապարհը. ֆոտոշարք Քո գրպանից – CIVILNET Տավուշի Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածը շարունակում է փակ մնալ: Գյուղացիները պահանջում են կանգնեցնել սահմանազատման գործընթացը: ՍիվիլՆեթի ֆոտոշարքը՝ ստորև: Սահմանամերձ Կոթիի պատմության ուսուցիչը Քո գրպանից – CIVILNET 22-ամյա Տաթևիկ Ասրյանը «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրով երկու տարի ժամկետով գործուղվել է Տավուշի սահմանամերձ Կոթի գյուղ։ Տեղի դպրոցում Պատմություն և Հասարակագիտություն առարկաներն է դասավանդում։ Ուսուցչուհին աշակերտների հետ գյուղում ծրագրեր է իրականացնում․ որոշել են գյուղի մշակութային ժառանգության մասին ֆիլմ նկարահանել։ Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը Քո գրպանից – CIVILNET Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը, հայտնում են ՀՀ կառավարությունից։ «Ապրիլի 23-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են»,- ասված է հաղորդագրությունում։ Ավելի վաղ գործադիրը հայտնել էր, որ ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանին երկու երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա։ Գործընթացը տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։ *** Ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ութերորդ հանդիպումը։ […] Լրատվամիջոցները նենգափոխում են Բագրատ Սրբազանի խոսքը Քո գրպանից – CIVILNET Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ապրիլի 23-ին ֆեյսբուքյան իր էջում հերքել է [արխ.] Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում Հայաստանի դրոշն Ադրբեջանի դրոշով փոխարինելու մասին տեղեկությունը և մեղադրել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին այդ տեղեկությունը տարածելու համար։ #CivilNetCheck-ն ուսումնասիրել է տեղեկությունը և պարզել, որ Բագրատ Սրբազանն իրեն վերագրվող հայտարարությունը չի հնչեցրել։ Պնդումը հոգևորականին վերագրել է «Ժողովուրդ» օրաթերթը Իրականում Տավուշի թեմի առաջնորդն ապրիլի 23-ին «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի հետ զրույցում ասել է, որ հայկական ուժերը դիրքերից նահանջել են, սակայն նա չի պնդել, թե Ոսկեպարում ադրբեջանական դրոշ է ծածանվել։ «Այն, ինչ մենք օրերով, ամիսներով մտածում էինք, շոշափելի […] Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Քո գրպանից – CIVILNET Բաքուն համաձայնել է Ղազախստանում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու առաջարկին, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Ղազախստանը դիմել է մեզ՝ առաջարկելով Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնել իր մոտ։ Մենք համաձայնել ենք ու պայմանավորվել, որ եթե Հայաստանը նույնպես դրական պատասխանի, ապա հանդիպումը Ղազախստանում տեղի կունենա»,- ապրիլի 23-ին Բաքվում անցկացվող միջազգային համաժողովի ժամանակ ասել է Ալիևը։ Պաշտոնական Երևանը դեռ չեն արձագանքել Ադրբեջանի նախագահի հայտարարությանը։ Ապրիլի 15-ին Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ Ղազախստանի նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ասել էր, որ Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության շուրջ բանակցություններ վարելու համար։ «Մենք պայմանավորվեցինք […]