PODCAST – CIVILNET
ՍիվիլՆեթի ձայնային արտադրանքը (podcast) ՍիվիլՆեթի սեփականությունն է։ Այն կարող է օգտագործվել ռադիոկայանների և այլոց կողմից միմիայն պատշաճ հղման դեպքում։
-
Օհանյանի և Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի․ ԱԺ-ն համաձայնություն տվեց
PODCAST – CIVILNET Ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ հուլիսի 7-ին համաձայնություն տվեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և նույն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու դատախազի միջնորդագրերին։ Քվեարկությանը մասնակցեց միայն Ազգային ժողովի իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Կողմ քվեարկեց 107 պատգամավորներից 59-ը։ Ավելի վաղ միջնորդագրերը ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Ըստ նրա՝ քրեական վարույթը վերաբերում է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 10,526 քմ հողատարածքին։ Առաջին միջնորդագրի համաձայն՝ Սեյրան Օհանյանը, 2010-2015-ին զբաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնը, ապօրինի զավթել է բնության հատուկ պահպանվող այդ հողակտորը և դրա վրա պետական միջոցներով առանձնատուն կառուցել։ Դատախազի խոսքով, թեև առանձնատունը գրանցված է […]
-
Հայաստանի դեսպանը այցելել է Ռուսաստանի ԱԳ նախարարություն
PODCAST – CIVILNET Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանն այցելել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին հաղորդել է «Իզվեստիա»-ն՝ Telegram-ալիքում հրապարակված տեսանյութին հղումով։ Դեսպանի այցի նպատակի մասին դեռևս տեղեկություններ չկան։ Հուլիսի 4-ին էլ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել էր Հայաստանի արտգործնախարարություն։ Նրան հանձնվել էր բողոքի նոտա՝ ռուս պաշտոնյաների և վերլուծաբանների՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ արտահայտությունների կապակցությամբ։ Հուլիսի 30-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, ռուս քաղաքական գործիչներին, պաշտոնյաներին և փորձագետներին հորդորել էր չմիջամտել Հայաստանի ներքին գործերին։ Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների և եկեղեցականների շուրջ ստեղծված իրավիճակին Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել էր, որ չնայած դա «հարևանների ներքին գործն է, […]
-
Առաջիկայում շոշափելի արդյունքներ կտեսնենք․ Միրզոյանը՝ հայ-չինական հարաբերությունների մասին
PODCAST – CIVILNET Պեկինում պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը (CGTN)։ Հարցազրույցը տեղի է ունեցել հունիսի 28-ին՝ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յիի հրավերով կատարված այցի ընթացքում։ Նախարարը նշել է, որ այցը հնարավորություն է տվել ամփոփելու մինչ այս իրականացված աշխատանքը և ուրվագծելու հետագա համագործակցության ուղիները։ Ըստ նրա՝ կողմերը շոշափելի արդյունքներ են արձանագրել, մասնավորապես՝ նախորդ տարվա համեմատ մեր փոխադարձ առևտրի ծավալն աճել է 700 մլն-ով։ Նա նաև ընդգծել է, որ մեկնարկել է Երևան-Ուրումչի ուղիղ օդային չվերթը, ինչը, իր ձևակերպմամբ, խթանել է գործարար կապերը և նպաստել ժողովուրդների միջև շփումների ընդլայնմանը։ «Սա դեռ հարաբերությունների […]
-
Ռազմավարությունից դուրս. ինչպե՞ս Հայաստանի աշխատաշուկան անտեսանելի դարձրեց 140,000 մարդու
PODCAST – CIVILNET Գևորգ Թոսունյան Հայաստանում հաշմանդամություն ունեցող շուրջ 140,000 աշխատունակ անձ ոչ միայն չի աշխատում, այլև դադարել է աշխատանք փնտրել։ Պատճառը հոգեբանական է, միևնույն ժամանակ՝ համակարգային. նրանք կորցրել են հավատը, որ երբևէ կկարողանան իրացնել իրենց աշխատելու իրավունքը։ Վիճակագրության «սառը» լեզուն Պաշտոնական տվյալները հաստատում են խնդրի ծանրությունը։ Հայաստանում հաշմանդամություն ունեցող աշխատունակ տարիքի (15-74) քաղաքացիների թիվը հասնում է շուրջ 190,000-ի, սակայն նրանց զբաղվածության իրական պատկերը թաքնված է իրարամերժ թվերի հետևում։ Պաշտոնապես զբաղված է համարվում 27,000-40,000 մարդ, սակայն այս տվյալները հաշվի չեն առնում ոչ ֆորմալ կամ չվճարվող աշխատանքը։ Իրականում, 2020-ի տվյալներով, շուրջ 20,500 հաշմանդամություն ունեցող անձ ներգրավված է եղել ոչ ֆորմալ զբաղվածության […]
-
Ջերմամեկուսացրու ինքդ՝ հեշտ, արագ և արդյունավետ
PODCAST – CIVILNET Հրապարակվում է որպես գովազդ Ձմռան ամիսները կարող են դառնալ իսկական մարտահրավեր, եթե տանը չի պահպանվում ջերմությունը։ Տունը ջեռուցելու համար օգտագործում ես շատ էներգիա, վճարում մեծ գումարներ, սակայն, չնայած անդադար ջեռուցելուն, ներտնային ջերմաստիճանն անբավարար է։ Նույն սկզբունքով ամռան ամիսներին՝ տներում բավական շոգ է: Միասին բացահայտենք տան ջերմային կորուստները, տեսնենք, թե ինչպես կարելի է ջերմամեկուսացնել տունը, ապահովել հարմարավետություն ու խնայել էներգիա։
-
ԼՂ-ից տեղահանվածները կծանուցվեն բնակարանային հավաստագրի չօգտագործված միջոցների մասին
PODCAST – CIVILNET ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի այն շահառուները, ում տրամադրված հավաստագրի իրացումից հետ՝ առկա է դրական մնացորդ, այսօրվանից կստանան էլեկտրոնային հաղորդագրություն՝ դրա չափի վերաբերյալ։ Այս մասին հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Նախարարությունից նշում են, որ հաղորդագրությունն ստանալուց հետո, վերանորոգման վարկ ստանալու կամ գյուղատնտեսական նշանակության հող ձեռքբերելու նպատակով՝ շահառուն կարող է դիմել գործընկեր բանկ։ Կահույքի և կենցաղային տեխնիկայի ցանկը ևս կհրապարակվի առաջիկայում․ այս դեպքում՝ անհրաժեշտ է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ներկայացնել ցանկացած տնտեսվարող սուբյեկտից ձեռքբերվող գույքի և տեխնիկայի հաշիվ ապրանքագրերը, որից հետո գումարը կփոխանցվի տնտեսվարող սուբյեկտին։
-
Գաղտնալսումներ, ահաբեկչության նախապատրաստում, ԱԲ-ով կեղծիքներ․ ինչ է ներկայացրել դատախազը ԱԺ-ին
PODCAST – CIVILNET Ազգային ժողովը հուլիսի 7-ին սկսեց քննարկել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագրերը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Բագրատ արք․ Գալստանյանի համակիր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին։ Ըստ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ Արթուր Սարգսյանը, Վազգեն Գալստանյանը և մի խումբ այլ անձինք, «Սրբազան պայքար» շարժման շրջանակում, 2024-ի հուլիսից մինչև 2025-ի մարտ ընկած ժամանակահատվածում նախապատրաստվել են իրականացնել իշխանության յուրացում և ահաբեկչություն։ Հուլիսի 4-ին Ազգային ժողովը քննարկեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ու նույն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հանդեպ քրեական հետապնդում հարուցելու միջնորդագրերը։ Դրանք, սակայն, այլ մեղադրանքների շրջանակում են։ Ըստ միջնորդագրի՝ Սեյրան Օհանյանը, 2010-2015-ին զբաղեցնելով պաշտպանության […]
-
Արծվիկ Մինասյանն իրեն վերագրվող մեղադրանքն «անօրինական» է որակում
PODCAST – CIVILNET Արծվիկ Մինասյանն իրեն առաջադրված մեղադրանքները ժամանակի անիմաստ վատնում է համարում։ Այդ մասին «Հայաստան» խմբակցության պատգամավորն ասաց հուլիսի 7-ին Ազգային ժողովում՝ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու գլխավոր դատախազի միջնորդագրին անդրադառնալիս։ «Այն, ինչ գլխավոր դատախազն ասում է այստեղ, օրենքի հետ որևէ առնչություն չունի։ Ես զայրանում եմ, որ ինձ հակաօրինական բաներ են փորձում վերագրել։ Եթե մի փոքր վերագրելի բան լինի, ես ինքս այստեղից ամոթ կանեի խոսել։ Այս ամենը փուչիկ է ու մի օր կպայթի»,- ասաց Մինասյանը։ Նրա խոսքով՝ իրեն վերագրում են մեղադրանքներ, որոնք իրականության հետ առնչություն չունեն։ «Վատն այն է, որ հետագայում ինչքան էլ զավթված դատական համակարգում փորձեցիք սա առաջ […]