CivilNet
5.76K subscribers
696 photos
103 videos
4 files
3.53K links
CivilNet.TV – армянское онлайн-телевидение с разноплановым контентом, основанным на фактах и событиях, происходящих в Армении и регионах. Все важные события освещаются онлайн из самых горячих точек.

https://www.civilnet.am/
Download Telegram
Դեռևս հայտնի չէ՝ Տավուշից հետո սահմանազատման գործընթացը որ հատվածում է շարունակվելու։

«Ես նման տեղեկություն չունեմ»,- մայիսի 21-ին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ո՞ր հատվածում է շարունակվելու սահմանազատման գործընթացը։

Ազգային ժողովի նախագահ, սակայն, չի բացառում, որ Տավուշի չորս գյուղերից հետո այլ հատվածներում ևս սահմանազատումը տեղի ունենա 1976-ի քարտեզներով․ «Ես չեմ բացառում, որովհետև իրավական առումով սա ամենահարմար տարբերակներից մեկն է, եթե ոչ ամենահարմարը։ Ենթադրում եմ, որ տրամաբանությունը նույնը պետք է լինի և շարունակական պետք է լինի»։
#CivilNetCheck

✈️Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել Հայաստանի կողմից ԵՄ ավիացիոն «սև ցուցակից» դուրս գալու համար։

Ի՞նչ ժամկետներ են նշում ավիացիոն իշխանությունները «սև ցուցակից» դուրս գալու համար։

🛩 Որքա՞ն ժամանակ է պահանջվել ցանկում հայտնված այլ երկրներին՝ թռիչքներ իրականացնելու թույլտվություն վերստանալու համար։

👉https://www.civilnet.am/news/777540/
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրան։ Վարչապետը Թեհրանում կմասնակցի Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի և ցավակցություն հայտնելու պաշտոնական միջոցառմանը։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 21-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարեց՝ «եկել է ժամանակը, որ քննարկենք ու հասկանանք, թե այն հարկային պարտավորությունները, որ բոլորի համար առկա են, եկեղեցու հանդեպ ինչու դա չի կիրառվում։ Ինչու իրենք պիտի հարկ չվճարեն, ու օրենսդրական առումով պետք է վերնայենք, թե եկեղեցականը, ում թաթիկը համբուրում են, ինչո՞վ է բարձր գործարարից, ով հարկ է վճարում»։

Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ Հայ առաքելական եկեղեցին՝ որպես կրոնական կազմակերպություն, վճարում է հարկեր։ Վերջին չորս տարիների եկեղեցու վճարած հարկերն ունեն հետևյալ պատկերը.

2020 – 378 մլն դրամ

2021 – 403 մլն դրամ

2022 – 450 մլն դրամ

2023 – 435 մլն դրամ

2024-ի 1-ին եռամսյակ – 147 մլն դրամ
Ինչ է սպասվում Իրանում Ռայիսիից հետո

Ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնը կանխատեսում է հրապարակել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահից հետո այդ երկրում հնարավոր զարգացումների մասին։

https://www.civilnet.am/news/777549
🎙️Այսօր ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակն է
#Ազնավուր100

Որո՞նք են ազնավուրյան ձեր սիրելի տողերը
Հայաստանի ՀՆԱ-ի աճն առաջին անգամ էապես տարբերվում է տնտեսական ակտիվության ցուցանիշից

Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2024-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9,2%-ով: Առաջին անգամ ՀՆԱ-ի աճը էապես տարբերվում է տնտեսական ակտիվության ցուցանիշից, որը կազմել է 14,3%։

https://www.civilnet.am/news/777686
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Աշխատանքային այցով Իրանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հետ։

«Փոխանցեցի ցավակցություններս Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Ամիր Հոսեյն Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող անձանց զոհվելու կապակցությամբ»,- գրել է Փաշինյանը։
Դատախազությունը պահանջում է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանից բռնագանձել ԱՄՆ-ում գտնվող բնակելի տարածքը, Երևանի կենտրոնում գտնվող անշարժ գույքը և դրամական միջոցներ։

https://www.civilnet.am/news/777698
#CivilNetCheck

🇦🇿 2020-ից հետո Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի տարածքում բազմաթիվ ավերածություններ և շինաշխատանքներ է իրականացրել:

🛰️ Արբանյակային լուսանկարների միջոցով որոշակի պատկեր է ստեղծվում տեղի ունեցած փոփոխությունների վերաբերյալ:

🔎ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմն այս հոդվածում ներկայացնում է Հադրութի շրջանի բնակավայրերի ներկա վիճակը։

👉https://www.civilnet.am/news/777024/
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ղեկավարած «Տավուշը հանուն հայրենիքի» «չակնկալիքների շարժումը» տանում է դեպի «չպետություն և չինքնիշխանություն»։

«Մարդիկ, ովքեր ասում են՝ մենք չակնկալիքների շարժում ենք անում, այդ չակնկալիքների շարժումն ուղիղ տանում է դեպի չպետություն, չանկախություն, չինքնիշխանություն և չքաղաքացիություն։ Նրանք ուզում են, որ ՀՀ-ում մարդիկ Երևանի կենտրոնի սրճարանում նստած երազեն Կարսի մասին և այդպիսով կորցնեն Երևանը։ Այստեղ է իրական Հայաստանի և պատմական Հայաստանի տարբերությունը։ Նրանք ուզում են, որ մարդիկ իրական Կապանում նստած երազեն Զանգելանի կամ, ինչպես իրենք են ասում, Սանասարի մասին և դրանով կորցնեն իրական Կապանը»,- մայիսի 22-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետը։
ՀԱՊԿ առնվազն երկու երկիր մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը։ Այս մասին մայիսի 22-ին խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուզում եմ ուղիղ ասել՝ 2020-ի նախապատրաստությանը մասնակցել են մեր դաշնակիցները ու ես ՀԱՊԿ առնվազն երկու երկիր գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը։ Այդ երկրները հնարավոր է իմիտացիա են ուզում ստեղծել, թե մեզ օգնել են կամ օգնում են, բայց ուզում եմ ասել՝ այդ պատերազմը նույնիսկ Լեռնային Ղարաբաղի մասին չի եղել»,- հայտարարեց Փաշինյանը՝ վստահեցնելով, որ այդ պատերազմի նպատակը եղել է ՀՀ-ի չգոյությունը։
Հայաստանի պետական հետաքրքրություննեի ֆոնդը (ANIF) կլուծարվի: Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության մայիսի 23-ի նիստի օրակարգում։

Կառավարությունը որոշման հիմնավորումներում թաքցրել է, թե ինչու և ինչ հիմնավորումներով է լուծարում ֆոնդը։ Որոշման հիմնավորումներում բացակայում է տեղեկությունը, թե ինչ է լինելու ANIF-ի և նրա դուստր ընկերության կատարած ներդրումների ու այդ ընկերությունների հետագա գործունեության հետ։

ANIF-ի ամենամեծ ներդրումներից մեկը Fly Arna ազգային ավիափոխադրողի ստեղծումն էր։ Տարեսկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստովանեց՝ այս ծրագիրը ձախողվել է, մինչ այդ էլ ավիաընկերությունը դադարեցրել էր թռիչքները, լիցենզիան էլ կասեցվել էր։ Fly Arna-ում պետությունը ներդրել էր առնվազն 4,8 մլրդ դրամ։
Դատարանը մերժել է երգիչ Սպիտակցի Հայկոյի որդուն՝ Հրաչյա Ղևոնդյանին կալանավորելու միջնորդությունը, տեղեկացնում է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Հրաչյա Ղևոնդյանը ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից։ Նա ձերբակալվել էր մայիսի 22-ին՝ իշխանությունը յուրացնելու փորձի կասկածանքով։
ԱՄՆ-ը դիտարկում է Հայաստանի հետ համագործակցության ամրապնդման հնարավորությունները, ասել է Բլինքենը

https://www.civilnet.am/news/777870
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ՀԱՊԿ առնվազն երկու երկիր մասնակցել է 2020-ի պատերազմի նախապատրաստությանը։

«Անկեղծ ասած, հետաքրքիր է, թե որ երկրների մասին է խոսել Հայաստանի վարչապետը։ Մենք պետք է ինքներս գլխի ընկնե՞նք, թե՞ մեզ հետո կասեն։ Տրամաբանական կլիներ անուններ նշելը, եթե խոսքն այդպիսի լուրջ հայտարարությունների մասին է»,- ասել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը շրջայց են կատարել հայ-թուրքական սահմանին գտնվող Մարգարայի անցակետում։
Մայիսի 24-ից ԱԱԾ սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։ Կիրանցի 5,8 կմ հատվածի պահպանությունը մինչև հուլիսի 24-ը կիրականացվի անցումային սխեմայով:
«Վերջին զանգի» շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքում, ժամը 11:00-ի դրությամբ, ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 12 տրանսպորտային միջոց, որոնց ղեկին եղել են անչափահասներ: