«Մենք այդպիսի վիճակում հայտնված միայնակ մի տարեց կնոջ հանդիպեցինք Գյումրու երբեմնի հզոր, ներկայումս Հովնանյանների սեփականությունը համարվող, ավերակների վերածված «Էլեկտրատեխնիկական գործարանի» բակում տեղադրված, կոմունալ բոլոր տեսակի հարմարություններից զուրկ փոքրիկ տնակում: Մենք նրան գտանք բավականին երկար փնտրտունքներից հետո, քանի որ այդ գործարանի հսկա բակի մուտքը բոլորի առաջ փակ է: Նրան փնտրում էինք փետրվարի 10-ի լոսանջելեսյան բարեգործական հեռուստամարաթոնի ժամանակ նախկին գյումրեցի մի կնոջ` իր նախկին հարևանուհու կողմից տրված անվանական գումարը հանձնելու և վառելափայտ տրամադրելու նպատակով»,- նշված է «Շիրակ կենտրոն»-ի կայքում:
Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում: