Site icon CIVILNET

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ՀՅԴ և «Սարդարապատ» շարժման ղեկավարների հետ

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի:

Րաֆֆի Հովհաննիսյանը և նրա շտաբի ներկայացուցիչ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը մարտի 3-ին հանդիպել են ՀՅԴ ղեկավար մարմնի ներկայացուցիչներ Հրանտ Մարգարյանի և Արմեն Ռուստամյանի հետ: Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի տարածած հաղորդագրությունում նշված է, որ քննարկվել են երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի հետ կապված հարցեր, դրանից դուրս գալու ուղիները:

«Ավելի ուշ Րաֆֆի Հովհաննիսյանը, նրա շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը հանդիպեցին «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչներ Ժիրայր Սէֆիլյանի և Ալեք Ենիգոմշյանի հետ: Քննարկվեցին ժողովրդական շարժման ծավալմանն ու հաղթանակին միտված քայլերը և մտահոգությունները»,- նշված է հաղորդագրությունում:

Exit mobile version