ԼՂՀ Քաշաթաղի շրջանում հաստատված 20 սիրիահայ ընտանիքների բնակարանաշինական խնդիրը հոգալու նպատակով նախաձեռնությունն ավելի վաղ` 2012թ. հոկտեմբերին, 5 մլն դրամ էր փոխանցել «Քաշաթաղ» հիմնադրամին։
Նախաձեռնությունը շարունակում է օգնություն տրամադրել նաև Հայաստանում հաստատված կարիքավոր սիրիահայ ընտանիքներին: Անցնող օրերին «Օգնի´ր եղբորդ» նախաձեռնությունը «Քրիստոնյա բժիշկների ասոցացիայի» հետ գործակցաբար, պարենային (յուրաքանչյուրը 40 հազ. դրամ արժողությամբ) 500 ծանրոց է հատկացրել սիրիահայ ընտանիքներին, ինչպես նաև տաք հագուստ` Կիլիկյան վարժարանի սաներին և ուսուցիչներին: