Եգիպտոսի դատարանը դեռ հունվարի 25-ին մահապատժի էր դատապարտել 21 մարդու, ովքեր մեղադրվում էին 2012 թվականի փետրվարին Պորտ-Սաիդում տեղի ունեցած անկարգություններին մասնակցելու մեջ։
Դատարանի սույն որոշումից հետո իսլամիստական կառավարության հակառակորդները անկարգություններ էին սկսել։ Նրանք պահանջում էին չեղյալ հայտարարել մահապատիժը, սակայն այսօր դատարանը վերահաստատել է իր որոշումը։ Հաղորդում է Reuters-ը։
Հիշեցնենք, որ Պորտ-Սաիդում տեղի ունեցած միջադեպի ժամանակ զոհվել էր 74 մարդ։ Դրանից հետո շուրջ 300 երկրպագու հարձակվել էր Եգիպտոսի ֆուտբոլային ասոցիացիայի շենքի վրա։