«Ազատության» ռադիոկայանի հետ զրույցում նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը հաղորդել է, որ այս անգամ հանդիպման մասնակիցների մեջ գերակշռում են հեռուստաընկերությունների ներկայացուցիչները: Հաջորդ հանդիպմանը նախագահը մտադիր է հրավիրել նաև հանրապետությունում գործող համացանցային լրատվամիջոցների, իսկ մեկ այլ հանդիպման էլ` տպագիր մամուլի ներկայացուցիչներին:
Արզումանյանի խոսքով` այս հանդիպումները կրելու են շարունակական բնույթ: