Fitch-ի փորձագետները ԵՄ կողմից հատկացրած և չմարված վարկերի ծավալը €55,7 մլրդ են գնահատել, որից €48,5 մլրդ-ը Պորտուգալիային և Իռլանդիային հատկացված ֆինանսական աջակացության մասնաբաժինն է: ԵՄ անդամ երկրներին վարկերի հատկացումն հիմնականում ապահովվում է Ֆինանսական կայունության եվրոպական համակարգը (EFSM) և մակրոֆինանսական աջակցության ծրագիրը (MFA):
Հաղորդագրությունում նշված է, որ ԵՄ ներդրումները անդամ երկրներում հուսալիորեն պաշտպանված են, և վարկ ստացած երկրում դեֆոլտի դեպքում Եվրահանձնաժողովը հնարավորություն ունի այդ երկրի եկամուտնեի մի մասն ուղղորդել պարտքերի փոխհատուցմանը: Fitch-ի փորձագետները հավանական են համարում նաև ԵՄ երկրների կողմից միության բյուջե մուտքերի ավելացման հավանականությունը:
Վարկանիշի կայուն կանխատեսումը նշանակում է, որ ԵՄ անդամ պետություններին կկարողանան միության բյուջեի մինչև 2020թ. ծախսերը կատարել: Կանախատեսումը կարող է վերանայվել առանցքային երկրների՝ Գերմանիայի, Ֆրասնիայի և Մեծ Բրիտանիայի վարկանիշների իջեցման դեպքում: Թեև ներկայում այս երկրների վարկային վարկանիշը բարձրագույն մակարդակում է, միայն Գերմանիայի կանխատեսումն է կայուն՝ ի տարբերություն մյուս երկուսի, որոնց վարկանիշների կանխատեսումը բացասական է: