Խորհրդակցությանը ներկա էին նաև ՀՀ պաշտպանության փոխնախարարները, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետերը: Ստեփան Գալստյանը ներկայացրել է իր ենթակայությամբ գործող ավիացիոն, հակաօդային պաշտպանության և ՌԷՊ (ռադիոէլեկտրոնային պայքար) զորամասերում սպառազինության և միջոցների համալրման, արդիականացման և վերազինման, անձնակազմի մարտունակության բարձրացման և բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման, սպայակազմի պատրաստվածության և մասնագիտական ունակությունների կատարելագործման, ինչպես նաև իրականացված շինարարական աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը:
Զեկույցի ավարտին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տվել է մի շարք հանձնարարականներ` հետագա աշխատանքներն առավել արդյունավետորեն իրականացնելու համար: Նախարարը նշել է նաև, որ առաջիկա տարիներին կվերակառուցվեն և համապատասխան սարքավորումներով կհամալրվեն զինված ուժերի բոլոր զորամասերի շարահրապարակները և մարզահրապարակները: