Հաշվի առնելով, որ նույն օրը Բաղրամյան 26 հասցեում գտնվող հանրապետության նախագահի նստավայրում հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու արարողության կապակցությամբ նախատեսված են բազմաթիվ արարողակարգային միջոցառումներ և հանդիպումներ արտասահմանյան պատվիրակությունների ղեկավարների հետ, հետևաբար, իրազեկման մեջ նշված երթուղով երթի անցկացումը կարող է էական դժվարություններ ստեղծել ՀՀ Սահմանադրությամբ ուղղակիորեն նախատեսված՝ հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու արարողության կապակցությամբ մի շարք այլ արարողակարգային միջոցառումների իրականացմանը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրությամբ ուղղակիորեն նախատեսված կարևոր պետական միջոցառումը՝ հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու արարողությունն անհրաժեշտաբար զուգորդվում է բազմաթիվ այլ արարողակարգային միջոցառումներով, որոնք ուղղակիորեն բխում են հանրային շահերից և որոնք պայմանավորում են Պռոշյան փողոցով և Բաղրամյան պողոտայով անխափան երթևեկության ապահովման անհրաժեշտությունը Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչը 04.04.2013թ. որոշեց մասամբ սահմանափակել հիշյալ երթուղով և նշված ժամանակամիջոցում երթ անցկացնելու հնարավորությունը՝ բացառելով մասնավորապես Պռոշյան փողոցով և Բաղրամյան պողոտայով երթի անցկացումը՝ դրա փոխարեն առաջարկելով երթն անցկացնել Ազատության հրապարակ-Հյուսիսային պողոտա–Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Վ. Սարգսյան փողոց-Ստ. Շահումյանի անվան հրապարակ-Վ. Սարգսյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Թումանյան փողոց–Ազատության հրապարակ երթուղով: