Նախկին պատգամավորը հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում՝ կոմա, գանգուղեղի տրավմա, սուր շնչառական անբավարարություն:
Ապրիլի 4-ին` ժամը 23:40-ի սահմաններում, Երևանի Հ. Քոչար-Փափազյան փողոցների խաչմերուկի մոտակայքում բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 34 VU 251 պետհամարանիշի և «Չերրի» մակնիշի 09 UL 425 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 1990թ. ծնված Գ. Դավթյանը, 1966թ. Ա. Դույդույանը և 1966թ. ծնված Զ. Զոհրաբյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» ԲԿ: