Վարկանիշի երկրորդ հորիզոնականում «Օնեկսիմ» ներդրումային հիմնադրամի նախագահ Միխայլի Պրոխորովն է, որի ազատ միջոցները հանդեսը $8,1 մլրդ է գնահատել: Պրոխորովի ընդհանուր կարողությունը $13 մլրդ է:
Առաջին տասնյակում ընդգրկված են նաև «ՄԴՄ» բանկի տնօրենների խորհրդի նախագահ Սերգեյ Պոպովը՝ $4,4 մլրդ, Millhouse-ի սեփականատեր Ռոման Աբրամովիչը՝ $4,3 մլրդ , «Ալֆա գրուպի» բաժնետեր Ալեքսեյ Կուզմիչևը՝ $4 մլրդ, «Եվրազի» համահիմնադիր Ալեքսանդր Աբրամովը՝ $3 մլրդ, ինչպես նաև «Լուկօյլի» խոշորագույն բաժնետեր Վագիտ Ալեկպերովը՝ $2 մլրդ:
Վարկանիշի հեղինակները որպես ազատ միջոցներ կամ «քեշ» են համարում իրացվելի ակտիվները՝ այն գումարները, որոնք կարող են տեղաբաշխվել բանկային հաշիվներում, ինչպես նաև ներդրվել արագ վաճառվող արժեղթղթերում: Վարկանիշի առաջին տասնայկի միլիարդատերերի ազատ ակտիվների ընդհանուր ծավալը $53 մլրդ է կազմել:
Վարկանիշում միլիարդատերերի զբաղեցրած տեղերը հիմնականում չեն համընկնում Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց վարակնիշի նրանց գրաված հորիզոնականներին:
Գործարարների մեծ մասը տարվա սկզից ի վեր մասնակցել է խոշոր գործարքների, որոնք նրանց ազատ միջոցների հիմնական աղբյուրն են եղել: