Yerkir.am-ի հաղորդմամբ՝ Հայ Դատի Արևելյան շրջանի գրասենյակի գործադիր տնօրեն Միշել Հագոփյանը իր երախտիքի խոսքն է հայտնել այս առիթով: «Մենք ուրախ ենք, որ Մեյնի բնակիչները կարևորում են անկախությունը և ոչ միայն մեզ համար, այլև՝ ողջ մարդկության: Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ակտիվ աշխատել են ԼՂՀ անկախությունը ճանաչելու համար»,- ասել է Միշել Հագոփյանը:
Նշենք, որ Մեյնը ԱՄՆ-ի երրորդ նահանգն է, որ ճանաչում է ԼՂՀ անկախությունը. մյուս երկուսն են Ռոդ Այլենդ և Մասաչուսեթս նահանգները: