Կազմակերպության փորձագետները անգամ այսպիսի զուսպ աճի համար զգալի նվազեցնող ռիսկեր են կանախատեսում, որոնք, առաջին հերթին պայամանավորված են Եվրոպայում պարտքային ճգնաժամի խորացմամբ և ԱՄ0Ն ու Չինաստանի տնտեսության դանդաղմամբ: 2012-ի 4-րդ եռամսյակում ԵՄ երկրներում արդյունաբերական արտադրանքը կրճատվել է, և 2013-ի 1-ին եռամսյակում եվրոպական խոշոր տնտեսություններից աճ միայն Գերմանիան է արձանագրել: ԱՄՆ տնտեսական աճի հիմնական սպառնալիքը հնարավոր «հարկաբյուջետային ճեղքվածքն» է: Չինաստանն իր տնտեսությունը փորձում է վերափոխել ըստ ներքին պահանջարկի բավարարման, քանի որ զարգացած երկրներ Չինաստանի արտահանումները նվազում են:
«Զարգացած երկրների կարճաժամկետ աճի և ծախսերի առավել կոշտ սահմանափակումների միջև բալանսի ապահովման փորձերը դեռևզ զգալի արդյունքներ չեն ապահովում», -ասել է ԱՀԿ ղեկավար Պասկալ Լամին: Ըստ նրա՝ զարգացող տնտեսությունների՝ արտաքին պահանջարկից կախվածությունը նվազեցնելու հարցում արձանագրած առաջընթացը ևս զգալի չէ: ԱՀԿ-ն առևտրի աճի հիմնական խոչընդոտ համարում է պրոտեկցիոնիզմի ուժեղացումը: «Պրոտեկցիոնիզմի սպառնալիքը ներկայում ավելի մեծ է քան ճգնաժամից առաջ, քանի որ աճի արագացման բոլոր հիմնական գործիքներն արդեն օգտագործվել են, ընդ որում՝ անարդյունք», -նշել է Լամին՝ հավելելով, որ քանի դեռ տնտեսական աճը ցածր է, պրոտեկցիոնիզմի ճնշումը կշարունակի մեծանալ: