Հուշակոթողի մոտ հոգևոր հայրերը մատուցել են ոգեկոչման արարողություն, որին հաջորդել են Բելգիայի հայ համայնքի կոմիտեի նախագահ Միշել Մամուրյանի և ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Եդիգարյանի ելույթները:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու էին եկել Բելգիայի Սենատի փոխնախագահ Արման դե Դեկերը, Բելգիայի կառավարության ներկայացուցիչներ, Բելգիայի քաղաքական և հասարակական շրջանակների ականավոր գործիչներ, հրեական և թութսի համայնքների ներկայացուցիչներ, մտավորականներ ու լրագրողներ:
Ավելի վաղ` ապրիլի 23-ին, Բելգիայում գործող «Նաիրյան» հայ ուսանողական միությունը, բելգիահայ երիտասարդների մասնակցությամբ, կազմակերպել էր մոմավառություն հայկական խաչքար-հուշակոթողի մոտ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: