Site icon CIVILNET

Բանգլադեշում շենքի փլուզման զոհերի թիվը գերազանցել է 150-ը

Բանգլադեշում ապրիլի 24-ին 8-հարկանի շինության փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 152-ի, հաղորդում է BBC-ն։ Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները, և զոհերի թիվը հնարավոր է՝ ավելանա։ Ինչպես հաղորդում է Euronews-ը, ավելի քան հազար տուժած տեղափոխվել է հիվանդանոց։

Ինչպես պարզվել է, շենքի փլուզումն անսպասելի չի եղել։ Նախօրեին պատերին ճեղք էր հայտնաբարվել, սակայն շենքում գործող կարի արտադրամասի սեփականատերերը որոշել էին չկանգնեցնել ձեռնարկության աշխատանքը՝ չնայած իշխանությունների պահանջին։

Բանգլադեշյան լրատվամիջոցները հաղորդում են, որ շենքի վթարային վիճակի մասին սեփականատերերին հայտնի է եղել անգամ նախքան տեսանելի ճեղքի հայտնաբերվելը։ Սակայն Բանգլադեշի համար սա սովորական իրադրություն է։

8-հարկանի շինությունում գործել են կարի արտադրամասեր, բանկ և մի շարք խանութներ։ Շինությունը գրեթե ամբողջությամբ ավերվել է։ Անվնաս է մնացել միայն առաջին հարկը։

Ապրիլի 25-ը Բանգլադեշում հայտարարվել է սգո օր՝ ի հիշատակ աղետի զոհերի։

Exit mobile version