Նրա խոսքով` ապրիլի 25-ին իրենք հայտարարեցին զորքերը Թուրքիայից դուրս բերելու մասին, որից հետո քայլեր կատարելու հերթը Թուրքիայինն է: Նա խոսել է PKK առաջնորդ Աբդուլլահ Օջալանին ազատություն շնորհելու մասին` կարևորելով Սահմանադրությամբ քրդերի իրավունքների պաշտպանությունը: Քուրդ հրամանատարը շեշտել է, որ Թուրքիայի հարավարևելյան շրջաններից պետք է դուրս բերվեն թուրքական անվտանգության ուժերի հատուկ ջոկատները, ինչպես նաև վերացվի գյուղական պահապանների համակարգը:
Նշենք, որ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը ապրիլի 29-ին հայտարարություն էր տարածել, ըստ որի` թուրքական բանակը մտադիր չէ հեռանալ հարավարևելյան տարածաշրջանի որևէ հատվածից և կրճատել իր ռազմական ներկայությունը:
Թեև PKK-ն արդեն հայտարարել է զորքերը դուրս բերելու մասին, սակայն կառույցին մոտ կանգնած աղբյուրները հաղորդում են, որ ապրիլի 27-ին թուրքական զինուժը ռազմական գործողություններ է իրականացրել Հաքյարի և Շեմդինլի գավառներում:
Այդուհանդերձ, այս միջադեպը կարծես լուրջ նշանակություն ունենալ չի կարող, քանի որ կողմերը գործընթացը շարունակելու պատրաստակամություն են հայտնել: Առջևում ամենադժվար փուլն է. քայլեր ձեռնարկելու հերթը թուրքական պետությանն է: