Site icon CIVILNET

Դ. Մեդվեդևը շնորհավորել է Տ. Սարգսյանին

ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակման կապակցությամբ Տիգրան Սարգսյանին շնորհավորել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

Շնորհավորական ուղերձում ասված է. «Հարգելի Տիգրան Սուրենի, շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչա­պետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Տրամադրված եմ Ձեզ հետ շարունակել ակտիվ աշխատանքը ռուս-հայկական համագործակցության ողջ համալիրի զարգացման շուրջ: Համոզված եմ, որ առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային, հումանիտար և մյուս բնագավառներում երկկողմ գործակցության հետագա ամրապնդումը լիովին համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների արմատական շահերին: Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու գործունեության մեջ»:

Exit mobile version